o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան գնահատում է ռուսական С-400 համակարգերի մատակարարման հետաձգման հնարավորությունը

14.05.2019 18:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան գնահատում է ռուսական С-400 համակարգերի մատակարարման հետաձգման հնարավորությունը

Թուրքիան Միացյալ Նահանգների նոր հայցից հետո գնահատում է ռուսական С-400 համակարգերի հուլիսին պլանավորված մատակարարման հետաձգման հնարավորությունը՝ հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, այս քայլը լիցքաթափում կլիներ ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների միջեւ լարվածության սրման փուլում։ ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերմանը՝ պնդելով, որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում, ինչպես նաեւ դրանց շնորհիվ Ռուսաստանը կարող է տեղեկատվություն ստանալ ամերիկյան F-35 կործանիչների խոցելիության վերաբերյալ։

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո

Անկարան հրապարակայնորեն հերքել է, որ դիտարկում է ռուսական համակարգերի գնումը հետաձգելու հարցը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА