o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում նվազել են արտահանման և ներմուծման ծավալները

05.05.2019 22:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում նվազել են արտահանման և ներմուծման ծավալները

Թուրքական լիրայի փոխարժեքի տատանումները որոշակի ազդեցություն են ունեցել նաև երկրից կատավող արտահանման և ներմուծման ծավալների վրա: 2018թ. մարտի դրությամբ 1 դոլարն արժեր 3.95 թուրքական լիրա, 2019թ. մարտին փոխարժեքը կազմել է 5.59 լիրա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած զեկույցի համաձայն՝ 2019թ. մարտին Թուրքիայից կատարված արտահանումը նվազել է 0.4 տոկոսով՝ կազմելով 15 մլրդ 486 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 17.8 տոկոսով՝ հասնելով 17 մլրդ 622 մլն դոլարի: Արտաքին առևտրի պակասուրդը մարտի դրությամբ նվազել է 63.7 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 137 մլն դոլար:

Եթե 2018թ. մարտին Թուրքիայից արտահանման և ներմուծման հարաբերակցությունը կազմել էր 72.6 տոկոս, ապա 2019թ. նույն ամսին այդ ցուցանիշը կազմել է 87.9  տոկոս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА