ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստեղծագործել, երբ կրակում են, երբ սպանում են, անհնար է».Սվետլանա Կուլչիցկայա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.05.2019 13:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ստեղծագործել, երբ կրակում են, երբ սպանում են, անհնար է».Սվետլանա Կուլչիցկայա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս կայացավ ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի հեղինակած «Վերադարձ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Արցախի ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին: Ֆիլմի պրեմիերային ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ ֆիլմը ստեղծելու գաղափարը սկիզբ է առել 2017 թվականին, սակայն նկարահանումները մեկնարկել են 2018 թվականի ապրիլի 25-ին:

Բոլորին կոչ եմ անում իջնել Կենտրոնի ոստիկանություն. Նարեկ Մալյան (տեսանյութ)

Ըստ նրա, «Վերադարձը» 1992-1994 թվականների՝  պատերազմական տարիներին Սվետլանա Կուլչիցկայայի նկարահանած փաստավավերագրական հեռուստաֆիլմերի շարունակությունն է. «Այդ տարի նշվում էր Ստեփանակերտի շրջափակումը ճեղքելու 25-ամյակը: Կազմակերպվեց կլոր սեղան. այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն կար, որը ղեկավարում էր Արա Սաղաթելյանը: Նա առաջարկեց նկարահանել մի ֆիլմ, որը կդառնա Կուչիցկայայի նախորդ ֆիլմերի տրամաբանական շարունակությունն ու ավարտը: 1992-1994 թվականների՝  պատերազմի տարիներին Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք», «Գնդակոծությունից հետո», «Խաղաղության գինը»: Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը»:

Ռեժիսոր Պավել Մեդվեդևի դիտարկմամբ 90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով: Ըստ նրա, քանի որ ֆիլմը խաղաղություն է քարոզում ապա լավ կլինի, որ կինոնկարը ցուցադրվի նաեւ Հայաստանի սահմաններից դուրս. «Ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը, ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում»,- նշեց ֆիլմի ռեժիսորը:

Հայաստանում սկսվեցին մասսայական ռեպրեսիաները` 1937-ի ոճով (տեսանյութ)

Սվետլանա Կուլչիցկայան էլ մի պահ հիշողության գիրկն ընկնելով պատմեց. «Երբ առաջարկեցին նկարահանել այս ֆիլմը, սիրով համաձայնվեցի եւ երկու տարի փնտրում էի իմ հերոսներին ու գրեթե բոլորին կարողացա գտնել: Այս աշխատանքով ուզում ենք ասել՝ խաղաղությունից ավելի թանկ բան չի կարող լինել. միայն խաղաղությունն է կարող բացահայտել մարդուն, նրան ստեղծագործելու հնարավորություն տալ: Ստեղծագործել, երբ կրակում են, երբ սպանում են, անհնար է: Եթե ցանկանում եք, որ ձեր հողը ծաղկի, ապա այն պետք է փայփայել սիրող ձեռքերով, ոչ թե զենքով»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА