ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էս երկրի ամենակարևոր հարցը Գագիկ Ծառուկյանի մանդատն ա՞.... Գեւորգ Պետրոսյան

03.05.2019 18:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էս երկրի ամենակարևոր հարցը Գագիկ Ծառուկյանի մանդատն ա՞.... Գեւորգ Պետրոսյան

Որ ամոթանք ես տալիս, խառնվում են իրար, սրտնեղվում են, մրմռում ու դեռ մի հարյուր պարապած պարապ էլ դիմում են ու փակել են տալիս ֆեյսբուքյան էջդ:
Արա ամոթ ա ա’յ անբաններ։ 
Գործ ա պետք անել, մարդկանց աշխատելու և ստեղծելու հնարավորություն ա պետք ստեղծել, մարդիկ սոված են այ դատարկաշրջիկներ:
Էս երկրի ամենակարևոր հարցը Գագիկ Ծառուկյանի մանդատն ա՞...
Լավ, ինչքա՞ն սնանկ ու անբան պետք ա լինել, որ մի շաբաթից ավել սնվել էտ ինտրիգով:
Այ դատարկաբաններ, եթե կուզեք ճիշտն իմանալ, ԱԺ 132 պատգամավորներից ամենաքիչը Ծառուկյանին ա հարկավոր էտ մանդատը։ Չնայած որևէ իրավական հիմք չկա մանդատից Ծառուկյանին զրկելու համար, բայց ինչ՞ ա փոխվելու դրանից։ Ծառուկյանը որ մանդատը հանձնեց, ինչ ա շահելու ժողովուրդը:
Վստահաբար կարող եմ ասել, որ Ծառուկյանի մանդատացավով տառապողների մեծ մասը չգիտի մանդատի իրական իմաստը... 
Չգիտեն, որ մանդատը ժողովրդի տված վստահությունն ա, ոչ թե թղթի կտորը...
Վատն էն ա, որ շատերը մանդատ ասելով՝ հասկանում են պատգամավորի վկայականը, որը ոմանք ցերեկը տաք տաք պահում են ծոցագրպանում, որ պլստան համառ ու սկզբունքային պետավտոտեսուչից (քանի որ շատերին առանց վկայականի ոչ ոք չի ճանաչում), իսկ գիշերը՝ դնում են բարձի տակ, որ վատ երազներից քնահարամ չլինեն։
Գործով զբաղվել ա պետք...
Մի բաժակ ջրում փոթորիկն ո՞ւմ ա հաջողություն բերել, որ ձեզ բերի...

«Փաստ». Անցումային արդարադատություն կկիրառվի 1998 թ.֊ից հետոի համար՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները չհանելով «ջրի երես»

Ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА