o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուրաքանչյուր քաղաք իր արտացոլանքը տեսնում է թատրոնում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.05.2019 22:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Յուրաքանչյուր քաղաք իր արտացոլանքը տեսնում է թատրոնում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս մեկնարկած «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Այս տարի Image may contain: 4 peopleփառատոնային ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա: Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալվել էին Ֆրանսիայից` Փարիզի «De Soleil» թատրոնի դերասան ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ եւ Վրաստանից` Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի դերասան ՄԻԽԱՅԻԼ ԱՐՉԵՎԱՆԻՁԵՆ եւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր ԼԵՎՈՆ ՈՒԶՈՒՆՅԱՆԸ:

21-րդ դարի թավջութակի իրական դեսպանը՝ երեւանյան բեմում

Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսները ծավալվեցին նորին մեծություն թատրոնի շուրջխոսեցին վրացական «Խոստովանությունից» մինչեւ ֆրանսիական վերջին պար, մինչեւ Շալյապին եւ եկան այն եզրակացության, որ առանց թատրոնի կյանքը ոչինչ է: Վրաստանից մինչեւ Փարիզ փառատոնի հյուրերին «Ազդակ» ակումբում համախմբում էին նրանց մարմնավորած հերոսներըՄինչ Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի դերասան ՄԻԽԱՅԻԼ ԱՐՉԵՎԱՆԻՁԵՆ պատմում էր իր «Ա լյա Շալյապին» մոնոներկայացման մասին, որտեղ նա` որպես Փարիզի La Cantine Rosse ռեստորանի շեֆ-խոհարար, Ժակ Բարսելիի կերպարում հեռուստատեսային խոհարարական շոուի ժամանակ պատրաստում է մեծ բաս Ֆյոդոր Շալյապինի սիրելի ուտեստը, Փարիզի «De Soleil» թատրոնի դերասան ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ, որն «Արմմոնոյի շրջանակներում» հայ հանդիսականին ներկայանում է խորեոգրաֆ, ռեֆորմատոր, «Ռուսական սեզոններ Փարիզում» բալետի աստղ Վասլավ Նիժինսկու կերպարով ու ներկայացնում նրա օրագիրը, մտաբերեց. «Երբ «Ռուսական սեզոններ Փարիզում» բալետի աստղ Վասլավ Նիժինսկին 1919 թվականի հունվարին եկավ Փարիզ, ծրագրում ուներ Ֆյոդոր Շալյապին, բայց աստղ դարձավ Նիժինսկին»,- ընդգծեց ֆրանսահայ դերասանը:

«Շատ եմ վախենում սահմանին ծառայող մեր երիտասարդների կյանքի համար». մ​​​​​ահացել է թատերագետ Նվարդ Ասատրյանը

«ԿՈՄԻՏԱՍԸ 30 ՏԱՐԻ ԱՊՐԵՑ ԽԵԼԱԳԱՐ, ԻՆՉՊԵՍ ՆԻԺԻՆՍԿԻՆ»

Ըստ նրա. «Նիժինսկին, որ թեպետ հայտնի էր Պետերբուրգից, բայց հայտնություն եղավ Փարիզում, հեղափոխություն արեց պարի ասպարեզում, բայց երիտասարդ ժամանակ, ինչպես ֆրանսիացիներն են ասում` կորցրեց գլուխը եւ 30 տարեկանը դեռ չբոլորած խելագարվեց: Իմ ներկայացումը սկսվում է հենց նրա այդ վերջին հանրային ելույթից, ուր հավաքվել էին հասարակության սերուցքն ու հարուստ զբոսաշրջիկները, եւ նա պարելու էր  վերջին անգամ, որից հետո նա գրում է իր օրագիրը` արդեն խելագարված: Այդ օրագիրը  արդեն խելագարված մարդու, բայց հանճարեղ խելագարի գիր էր, նա գրում էր ոչ միայն իր պարի ու կենսագրության մասին, այլ  ամեն ինչի` աշխարհի ու պատերազմների: Այդ ժամանակ 1919 թվականն էր, երբ ավարտվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ նա Շվեյցարիայի հոգեբուժարանում փակված չէր պարում: Արտիստի համար բեմը կարեւոր է, ինչն էլ նրան հասցրեց խելագարության»:

Ռուսական թատրոնում կիրականացվի «Թատերական հանդիպում» բարեգործական ծրագիրը

Ա. Սարիբեկյանը զուգահեռներ անցկացրեց մեծն Կոմիտասի հետ. «Այս տարի տոնում ենք Կոմիտասի 150-ամյակը, մյուս հանճարեղ խելագարը, որ նույնպես 30 տարի ապրեց խելագար, ինչպես եւ Նիժինսկին: Հանճարները շատ զգայուն են, բայց այստեղ հարց է առաջանում` ո՞վ է հիմա խելագար, ինքը, որ զգայուն է եւ չի դիմանում մարդկանց չարությանը, պատերազմներին, թե մարդկությունն է խելագար, որ պատերազմներ է անում: Կարծում եմ` փիլիսոփայական առանցքը սերն  է, որովհետեւ  երբ սեր չունենք, մենք ունենք վախ, իսկ վախն ու սերը երկու ծայրահեղություններ են»:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

Անդրադարձ կատարելով հայկական թատերական կյանքին` շեշտեց. «Հրաշալի է, որ Հայաստանում, այս դժվար ու անցումային ժամանակներում կա մի երեւույթ, ինչպիսին թատրոնն է: Առանց թատրոնի, ընդհանրապես` արվեստի ամեն ինչ միայն բարձր խոսքեր կդիտվեն, որովհետեւ քաղաքն առանց թատրոնի, չի կարող գոյություն ունենալ, քանի որ յուրաքանչյուր քաղաք իր արտացոլանքը տեսնում է թատրոնում»:

«Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում

«ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԹԱՏՐՈՆ ԵՆ ՀԱՃԱԽԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ»

Թեպետ այսօր կներկայանա հայ հանդիսատեսին, ֆրանսահայ դերասանը զուգահեռներ տանելով ֆրանսիական թատրոնի հանդիսատեսի հետ, շեշտեց. «Ֆրանսիայում ընդհանրապես հանդիսատեսը սիրում է հաճախել թատրոն, ավելին` միշտ են հաճախել, նույնիսկ` պատերազմի տարիներին: Մեր թատրոնում կա այսպիսի սկզբունք, որ ամեն ինչ անում ենք հանդիսատեսի համար, քանի որ նա գալիս է որպես հյուր: Ստանիսլավսկին ասում է` թատրոնը սկսվում է կախիչից, բայց իմ կարծիքով` թատրոնը սկսվում է հանդիսատեսի հաճախելով, երբ հանդիսատեսը եկավ թատրոն, սկսվում է գործողությունը, առանց հանդիսատեսի, թատրոն չի կարող գոյություն ունենալ»:

Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԽԻՍՏ Է, ԻՍԿ ՎՐԱՑԱԿԱՆԸ` ՍԻՐՈՎ Է ՀԱՃԱԽՈՒՄ ԹԱՏՐՈՆ

Image may contain: 1 person, textՖրանսահայ գործընկերոջը լրացնելով` ՄԻԽԱՅԻԼ ԱՐՉԵՎԱՆԻՁԵՆ խոսեց վրացական հանդիսատեսի մասին. «Վրացական հանդիսատեսը սիրում է թատրոն, հաճախում է  շնորհիվ մեր անվանի ռեժիսորների, ինչպիսին Ռոբերտ Ստուրուան է: Վերջին շրջանում հանդիսատեսի շարքերում շատացել են զբոսաշրջիկները, քանի որ մեր թատրոնը ռուսալեզու է, եւ հետո մենք հետաքրքիր խաղացանկ ունենք»:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Իսկ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր, մեր հայրենակից ԼԵՎՈՆ ՈՒԶՈՒՆՅԱՆՆ էլ, խոսելով հայ հանդիսականի մասին, առանձնացրեց. «Արդեն երկրորդ անգամ եմ հրավիրվում եւ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում իմ բեմադրությունները ներկայացնում հայ հանդիսատեսին, պիտի ասեմ, որ երեւանյան հանդիսատեսը շատ յուրահատուկ է, ուշադիր լսում է ամեն մի խոսքը, նրանց համար կարեւոր է այն բառը, որը դերասանը արտաբերում է դահլիճում: Հատկապես դա կարեւոր է մոնոներկայացման ձեւաչափում, քանի որ մոնոներկայացման ժամանակ չես թաքնվի խաղընկիերոջդ կամ դեկորացիայի հետեւում, դու մենակ ես հանդիսատեսի հետ, ու հանդիսատեսն էլ համարվում է քո խաղընկերը»:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

«ԱՐՄՄՈՆՈՆ» ԿԵԶՐԱՓԱԿՎԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Ի դեպ, «Արմմոնոն» կեզրափակվի Լ. Ուզունյանի «Պոետի խոստովանությունը. Սայաթ-Նովա» բեմադրությունով, որի առաջնախաղը կկայանա փառատոնի շրջանակներում. «Հենց «Արմմոնոյով» կսկսկվի այս ներկայացման կյանքը, որտեղ Սայաթ-Նովան ներկայացվում է նախ` որպես պոետ, հետո նոր` երգիչ»:

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԳՈՐԾԻ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ 10 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ»

«Իրավունքը» Լ. Ուզունյանից հետաքրքրվեց նաեւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի վերակառուցման աշխատանքներից, պարզվեց, որ այս պահին կառուցվում է թատրոնի երկրորդ հարկը. «Թատրոնը դեռ վերակառուցման փուլում է, արդեն երկրորդ հարկն է կառուցվում, մեզ խոստացել են, որ տարվա ավարտին ողջ թատրոնը կառուցված կլինի, իսկ մյուս տարվա ընթացքում արդեն կվերազինվի ժամանակակից տեխնիկայով: 2020 թվականի ավարտին թատրոնն արդեն կսկսի աշխատել»:

«Տնօրենի ԺՊ-ի անգործության պատճառով թատրոնի վրա 10 մլն-ից ավելի պարտք է կուտակվել». Գայանե Կարապետյան (տեսանյութ)

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

Հանդիպման լուսանկարները`այստեղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА