o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

01.05.2019 22:10 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Հայ բռնցքամարտիկները` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ, անցկացնում են հերթական ուսումնամարզական հավաքը: Տասնօրյա հավաքից հետո Հայաստանի հավաքականը կմասնակցի Խաբարովսկում եւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարերին:

«ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՓՈԽԱՆԱԿՎԵԼ «ՌՈՄԱՅԻ» ՀԵՏ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՎ

Գլխավոր մարզչի խոսքով` մարզումներն ընթանում են բնականոն հունով, իսկ մարզիկները լավ մարզավիճակում են: Այս մրցաշարերից հետո պարզ կդառանա, թե ինչ կազմով Հայաստանի հավաքականը կմասնացկի Եվրոպայի առաջնությանը, որն ի դեպ անցկացվելու է Մինսկում` Եվրոպական խաղերի շրջանակներում: Մեծ հաշվով, Խաբարովսկի եւ Սանկտ Պետերբուրգի մրցաշարերը նախապատրաստական բնույթ են կրում Եվրոպական խաղերից առաջ, որտեղ նախաօլիմպիական տարում մեր մարզիկների անելիքները շատ ենԹիմ է վերադարձել նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Նա ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի աջակցությամբ շուրջ 2 ամիս նախապատրաստական շրջան էր անցնում ԱՄՆ-ում: Բաչկովը սփարինգ մենամարտեր է անցկացրել տարբեր բռնցքամարտիկների հետ եւ ֆիզիկական պատրաստվածության բազա հավաքել, իսկ այս օրերին արդեն ներգրավված է հավաքականի մարզումներինՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները եւս պատրաստվում են իրենց հաջորդ մենամարտերին: Արդեն օրեր անց ռինգ դուրս կգա Արամ Ավագյանը, որի մենամարտը կկայանա նախատեսվածից 2 օր ուշ՝ մայիսի 4-ին, Լաս Վեգասի «T-Mobile Arena»-ում: Նույն երեկոյի ընթացքում կայանալու է օրվա գլխավոր մենամարտը համաշխարհային բռնցքամարտիկների՝ մեքսիկացի Սաուլ Ալվարեսի եւ ամերիկացի Դանիել Ջակոբսի մասանկցությամբ: Մենամարտել այսպիսի շոուի ընթացքում երազանք է ցանկացած բռնցքամարտիկի համար: Նույն օրը նաեւ մեքսիկացիների գլխավոր տոնն է «Cinco DeMayo»-ը, ինչը երկրպագուների համար լիարժեք տոն կդարձնի բռնցքամարտի երեկոնԱրամ Ավագյանը պատմել է սպասվելիք WBC International Silver գոտու պաշտպանության մենամարտի, իր պատրաստվածության մասին. «Նախապատրաստությունն անցնում է բնականոն հունով: Այս 2 ամիսների ընթացքում մեծ աճ եմ գրանցել: Էսպարզան նույնպես պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում: Ունենք գրեթե նույն ցուցանիշը: Մրցակցին մանրակրկիտ ուսումնասիրել ենք եւ մարզչի հետ ունենք հստակ մշակված պլան: Նա սիրում է մենամարտել առաջին համարով: Մնացածը ցույց կտա ռինգը»:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԱՄԱՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԵԴԱԼԸ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒԽ-ԻՆ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА