ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանասարյանին վստահություն է ներշնչում միայն Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի եղբա՞յրը

01.05.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սանասարյանին վստահություն է ներշնչում միայն Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի եղբա՞յրը

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն, «քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Դավիթ Սանասարյանի պաշտպաններն էլ միջնորդություն են ներկայացրել` հարուցված քրեական գործը ԱԱԾ-ի վարույթից այլ վարույթ տեղափոխելու վերաբերյալ եւ տեղեկացրել, թե միջնորդությունում առկա են տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն եւ կստուգվեն: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՑ:

Ոստիկան հեռացիր վանկարկումներՙ միջպետական ճանապարհին. լուսանկարներ. տեսանյութ

ԻՆՉՈՒ Է ՍԱՆԱՍԱՐՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՅԼ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

– Պարոն Սանասարյան, մամուլում բազմից նշվում էր, որ Ռուսաստանը պահանջում է Ձեր հրաժարականը, հնարավո՞ր է, որ պարզապես, իշխանությունը բավարարեց այդ պահանջը` Ձեր դեմ գործ հարուցելով:

Կարծում եմ` Ռուսաստանն այլ կարեւոր գործեր ունի:

Ի վերջո, կպարզաբանե՞ք, թե ինչու եք անվստահություն հայտնում ԱԱԾ-ում հարուցված գործի վերաբերյալ, բայց վստահ եք, որ, ասենք, ՀՔԾ- ն ավելի վստահելի կարող է լինել Ձեզ համար (հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է, - հեղինակ):

Լարված վիճակ Սյունիքի միջպետական ճանապարհին. պահանջում են Փաշինյանին եւ Վանեցյանին. տեսանյութ

Նախ` մենք երբ դիմել ենք դատախազություն, իմ փաստաբանները չեն ասել, որ գործը տեղափոխվի ՀՔԾ, այլ ասել ենք` այլ քննչական մարմին, որովհետեւ տեսել ենք, որ այստեղ օբյեկտիվ չի ընթանում քննությունը: Բայց չենք կարող կանխակալ մոտեցում ունենալ, որ այլ քննչական մարմնում նորից օբյեկտիվ չի լինելու: Բնականաբար, այս մեկում, որ տեսել ենք պրոբլեմ կա, ասել ենք` մյուսում հնարավոր է, որ պրոբլեմ չկա: Սա է հիմնական խնդիրը: Ու առհասարակ, սա ոչ թե կառույցի նկատմամբ է անվստահություն, այլ` կառույցի քննչական դեպարտամենտի գործունեության:

«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

«ՊԱՐՈՆ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ԿՈՉ ԿԱՆԵՄ` ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ ՉԽՈՍԻ»

– Անձամբ որեւէ խնդիր ունե՞ք Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է հանգեցնել նման մոտեցման:

Առաջին հերթին` իմ եւ պարոն Վանեցյանի հարաբերությունները պետք է որեւիցե ձեւով կապ չունենան այս գործի հետ: Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, եւ առհասարակ իրեն էլ կոչ կանեմ` այս թեմայով չխոսի: Երկրորդ` մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, ու առհասարակ որեւիցե խնդիր չի եղել: Այսքանը: Բայց կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, որովհետեւ սա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա:

Անձնագրային և վիզաների վարչության և պետական որևէ այլ կառույցի աշխատակից քաղաքացուց գումար չի պահանջել. Մ.Բիչախչյան

Եթե պարզվի, որ անմեղ էիք, պահանջելո՞ւ եք պատասխանատվության ենթարկել Ձեր դեմ գործ հարուցողներին:

Այդ մասին կխոսենք հետո:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ՋՐԵՐ ԵՆ ՀՈՍՈՒՄ»

– Դուք ակնարկել էիք հակահեղափոխականների մասին. արդյոք իշխանության ներսում են այդ հակահեղափոխականները: Կամ ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք, որ փորձ է արվում կանխելու ձեր գործողությունները` հեռացնելով Ձեզ պաշտոնից:

«168 ժամ». Մինսկի խմբի կոչը՝ զերծ մնալ ինժեներական աշխատանքներ իրականացնելուց, ուշացած է. Դավիթ Բաբայան

Հակահեղափոխականների մասով  թողնում եմ ձեզ, որ հետաքննություն անեք, հասկանաք` ով են, ինչ են: Տարբեր կասկածներ ունեմ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել:

Կա՞ հիասթափություն «Իմ քայլից»:

Ինչպես տեսնում եք, ունեմ հարգալից վերաբերմունք` հատկապես վարչապետի նկատամամբ, շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց սա նրա ֆունկցիան չէ:

Դավիթ Պետրոսյանն, ում խափանման միջոցն ընտրված է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, գտնվում է Վրաստանում. Նարեկ Մալյան

Նոր Հայաստանում ՔՊ-ականներն ասում էին, թե իրավապահ մարմինների եւ դատարանի վրա ոչ մի պաշտոնյա չի կարող ճնշում գործադրել: Ըստ Ձեզ` իրավիճա՞կ է փոխվել մեկ տարի անց:

Այս պրոցեսը, երբ ավարտվի, ես իմ գնահատականը հստակ կտամ: Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ, թե ինչ ջրեր են հոսում, ինչի համար է այս ամենն արվում:

Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին.

ԻՆՉ ԷՐ ԳՐՎԱԾ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՄԵՋՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Ի դեպ, վերջում Դ. Սանասարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունի ինքը Սորոսի հիմադրամի հետ, եւ որքանով այդ ամենը կարող է առնչվել այս քրգործի հետ: Սակայն նա խոսեց ոչ թե կապի, այլ դրամաշնորհ ստանալ-չստանալու մասին. «Ասեմ, որ շատ ընկերներ ունեմ, ովքեր տարբեր հիմնադրամմներից, այդ թվում` Սորոսից, օգտվում են եւ մեր պետության համար լավ գործ են անում: Բայց առանձնապես ծանր հասկացողների համար կրկնում եմ` մի լումայի դրամաշնորհ վերցրած չկամ Սորոսից եւ այլ հիմնադրամներից: Բացառապես կրթության համար ստացել եմ դրամաշնորհ Դավիդյան հիմնադրամից, որը Սորոսի հետ որեւիցե ձեւով կապ չունի: Ժողովուրդ ջան, ես ոնց ասեմ, անընդհատ ուզում եք այս թեման... Մի հատ հրեշ եք ստեղծել այս երկրի մեջ եւ այդ հրեշի հետ անընդհատ ուզում եք ասեք` կապ կա: Որեւիցե մեկը չի կարող ապացուցել, որ ես որեւիցե մի լումա որեւիցե հիմնադրամից վերցրել եմ` իմ հասարակական գործունեությունն անելու համար: Երբեւիցե նման բան չի եղել, խնդրում եմ` այս հարցը չշեղենք հանրությանը կարեւոր հարցերից, չկա նման բան: Հուսով եմ, որ այս հարցին վերջնական պատասխանեցի»:

Եվս մեկ կարկառուն. Դավիթ Հարությունյանը լքել է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

Իհարկե, պատասխանը կարելի էր համարել վերջնական եւ նույնիսկ հուզիչ, եթե հենց այդ պահին, երբ Դ. Սանասարյանը հերքում էր իր կապը Սորոսի հետ, մեջքի հետեւում գրված չլիներ. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», որը գրված էր «Մեդիա կենտրոնի» պաստառին, որտեղ նա ասուլիս էր տալիս: Այնպես որ, ստացվում է` Սանասարյանի կապը դրամաշնորհային չէ, բայց Սորոսն առնվազն մեջքին կանգնած է:

Հանրապետական կուսակցության հայտարարությունը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА