o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ էին «կորցրել» հակաեկեղեցականները ՌԴ-ում

01.05.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ էին «կորցրել» հակաեկեղեցականները ՌԴ-ում

Հակաեկեղեցական նախաձեռնության որոշ անդամներ հիմա էլ «բզբզում են» հայկական Սփյուռքին: Խնդիրն այն է, որ ապրիլի 22-25-ը կարգալույծ եղած հոգեւորականներ Արմեն Խաչատրյանը եւ Արմեն Առաքելյանը մի խումբ համախոհների հետ մեկնել են Իժեւսկ:

Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը. ՀՀ վարչապետ

Իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութի մեջ նշված է, որ մեկնել են ախլքալաքցի մեծահարուստ գործարար, Իժեւսկի «Ուրարտու» համայնքի նախագահ Մնացական Առաքելյանի հրավերով: Հրապարակված նյութում նշվում է, որ տեղի եկեղեցին օծված չէ, իսկ պատճառը ներկայացնում են, իբր թե, թեմի առաջնորդը Մնացական Առաքելյանից գումար է պահանջել: Մինչդեռ պարզվում է` իրականությունը բոլորովին այլ էՈւրարտու» համայնքի կողմից տարիներ առաջ ձեռք բերված հողակտորը նախատեսված է եղել բացառապես եկեղեցի եւ եկեղեցուն օժանդակ շինություններ կառուցելու համար: Եկեղեցու կառուցումից հետո, ընդունված կարգի համաձայն, այն որպես սեփականություն պետք է գրանցվեր Հայ Եկեղեցու անունով, որը համայնքի ղեկավարը մերժել է իրականացնել, հավանաբար, այդ տարածքում սեփական շահերն ունենալով: Ուստի` եկեղեցին չի օծվել եւ գործող հոգեւորական չի նշանակվել: Մեզ հասած լուրերի համաձայն` համայնքի ղեկավարը հավատացյալներին ասել է, թե ժամանած հոգեւորականները եկել են Սուրբ Էջմիածնից: Ավելին` ըստ նույն լուրերի, կարգալույծ եղած նախկին եկեղեցականների` աշխարհականների կողմից այնտեղ կատարվել են մկրտության եւ այլ խորհուրդներ ու արարողություններ, ինչն ավելի ուշ վերջիններս հաստատել էին եւս մի հայտարարությամբ:

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ նշված կարգալույծ եղած եկեղեցականների կողմից կատարված բոլոր ծեսերն ու խորհուրդները անվավեր են եւ չեն համապատասխանում Հայ Եկեղեցու կանոններին (Հայ Եկեղեցու պատմությունը աղբանոց է նետել նման գործունեություն ծավալողներին: Օրինակ` 1924-1929 թթ. բոլշեւիկները պառակտելու համար եկեղեցին բարեփոխումների կեղծ օրակարգով ստեղծեցին «Ազատ եկեղեցի» խմբակցությունը, որի գործունեությունը դատապարտվել է ժամանակի բոլոր նշանավոր եկեղեցականների կողմից: Բնականաբար, «Ազատ եկեղեցին» դատապարտված էր ձախողման, քանզի այն գործում էր Հայ Եկեղեցու շահերի դեմ): Սովորաբար, նման դեպքերում Հայ Եկեղեցում ընդունված կարգաց եւ կանոնաց համաձայն` հեռացնում են անձին համայնքի ղեկավարի պաշտոնից` փրկելով համայնքը պառակտումից: Օրինակ, ըստ «Կանոնագիրք Հայոցի», մասնավորապես Անտիոքի 341 թ. ժողովի 4-րդ կանոնը հրահանգում էԵթե եպիսկոպոսը կարգալույծ է եղել ժողովով, քահանան եւ սարկավագը` եպիսկոպոսի ձեռքով, եւ եթե կհամարձակվեն որեւէ պաշտամունք կատարել, նրանք ընդմիշտ զրկվում են  ուրիշ ժողովի միջոցով արդարանալու իրավունքից, եւ կմերժեն եկեղեցուց բոլոր այն անձինք, որոնք կհարեն այդպիսիներին»:

Հայտնի են միասնական քննությունների արդյունքները

Այսինքն` ստացվում է, որ Իժեւսկի չօծված եկեղեցու կարգալույծ եղած հոգեւորականների կողմից արված խորհրդակատարության պատճառով ոչ միայն կարգալույծ եղածների հետդարձի կամուրջներն են այրվում, այլեւ այն անձինք, ովքեր հարում են նրանց եկեղեցու կողմից, կմերժվեն, այսինքն` հաղորդությունից կզրկվեն: Բացի եկեղեցու կողմից վռնդվելուց, նույն ժողովի մեկ այլ կանոն (5-րդ) թույլատրում է կարգալույծ եղածների համախոհներին, համայնքում խռովություն եւ պառակտում գցողներին հնազանդեցնել աշխարհիկ իշխանությունների միջոցով: Այս պարագայում ստացվում է, որ ՌԴ գործող օրենքներով պետք է կարգալույծ եղածներին դատի տալ, իսկ Մնացական Առաքելյանին եւ կարգալույծներին հրավիրող այլ անդամներին օրենքով հեռացնել համայնքից. «Քահանան կամ սարկավագը եթե կարհամարհեն իրենց եպիսկոպոսին, նրանից կհեռանան եւ առանձին Սեղան կհաստատեն` նոր ծուխ կազմելով, չեն լսիլ եպիսկոպոսի երկու-երեք անգամ արած հրավերին` հնազանդության գալու, մշտապես կարգալույծ կլինեն: Իսկ եթե կհամառեն, խռովություն կձգեն ժողովրդի մեջ, այդպիսիներին պետք է հնազանդության բերել արտաքին իշխանության միջոցով»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Ինչեւէ, նշենք, որ բոլորովին այլ խնդիրներով պայմանավորված` տարիներ առաջ էլ որոշ ծխականների ոչ ողջամիտ պահվածքի եւ գործունեության պատճառով նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր Ֆրանսիայի հայոց թեմում: Նիս քաղաքի եկեղեցական համայնքը պառակտվել եւ անջատվել էր թեմից, ուստիեւ, թեմի կողմից հռչակվել էր ոչ առաքելական: Այդ համայնքում ստեղծված ճգնաժամի պատճառով, ինչպես այժմ Իժեւսկ քաղաքում, որոշ կարգալույծ եղած հոգեւորականներ փորձում էին իրենց իսկ կողմից մոլորեցրած հավատացյալների շրջանում պղտորված ջրերում ձկնորսությամբ զբաղվել: Ցավոք, շուրջ 7 տարի տեւեց այդ պառակտյալ վիճակը, եւ միայն բառացիորեն օրեր առաջ Հայ Եկեղեցու Նիսի համայնքը կրկին վերադարձավ թեմի հովանու եւ իշխանության ներքո: Այնպես որ, մնում է հուսալ, որ Իժեւսկի համայնքը եւս չի արժանանա այդ ճակատագրին, թեկուզեւ` ժամանակավոր:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակը հուլիսի 15-ին միառժամանակ կանջատվի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА