o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՆՑ ՆՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ»

30.04.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՆՑ ՆՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ»

«Իրավունք TV-ի» տաղավարում հյուրընկալվել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք ներքաղաքական վերջին իրադարձությունների, տնտեսական վիճակի, իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ վերջին շրջանում ստեղծված լարվածության պատճառների եւ այլ հարցերի շուրջ: Ամփոփելով իշխանափոխության մեկ տարին, եւ թե ինչ ստացավ հասարակ քաղաքացին այս մեկ տարվա ընթացքում, պատգամավորը ասաց.

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԿԱՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԵՐԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ»

Ժողովուրդը ուզում է, որպեսզի կոռուպցիան, որպես վատ հիշողություն, մնա անցյալում, այդ առումով զուտ սպասումների մասով որոշակի քայլեր արվում են: Բայց ժողովուրդը ավելիին է սպասում, հատկապես՝ տնտեսական զարգացումների իմաստով: Ժողովուրդը հույս ունի, որ աշխատատեղեր կստեղծվեն, եւ արժանապատիվ կյանքով կկարողանան ապրել:

- Արդյոք կոռուպցիան վերացե՞լ է իսպառ:

- Գիտեք, վարչապետը ինքը հետամուտ է լինում, որպեսզի հասնի այն գիտակցությանը, որ անհնար Է Հայաստանում այլեւս կոռուպցիոն երեւույթներ: Արդյոք դա հասնո՞ւմ է այն շերտերին, որոնք պետք է ապահովեն այդ որոշումը, դա այլ հարց է: Ցավոք, դեռեւս միջին օղակներում, դատական համակարգում փաստերը ցույց են տալիս, որ կոռուպցիոն ռիսկեր կան:

«ԻՍԿԱՊԵՍ ԿԱ ՎՏԱՆԳ, ՈՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴՈՒՐՍ ԿՄՆԱՆ»

- Այսինքն, ինչպես Դուք նշեցիք, դեռեւս սպասման փուլո՞ւմ ենք: Բայց արդյոք մեկ տարին քի՞չ ժամանակ էր, որ սպասելիքները սկսեին իրականություն դառնալ: Մեկ տարի անց չկան հստակ ներդրումներ, նոր աշխատատեղեր:

- Ընդհանրապես ներդրում անում են այնտեղ, որտեղ կա օրինականություն: Այսինքն` համար մեկ պայմանը օրենքի գերակայությունն է: Օրենքի գերկայության, կոռուպցիայի իմաստով քայլեր արվել են: Բայց այստեղ երկրորդ խնդիրը կա, որ մեր դաշտը հիմնականում նախկին իշխանություններից ժառանգած օլիգոպոլ, մոնոպոլ եւ գերիշխող դիրքի որոշակի պլանավորված սցենարներով գծված կոնկրետ մարդկանց եւ խմբերի վրա օրենսդրություն է ձեւավորել: Հիմա պետք է նոր իշխանությունները իրենց ողջ գործիքակազմով փորձեն քանդել այդ պայմանավորվածությունների սխեման եւ կարողանան ազատել տնտեսվարողներին` ազատ մրցակցելու հնարավորություն տալով: Այսինքն, երկար տարիներ նույն ապրանքները բերել են մարդիկ, ովքեր այսօր էլ դաշտում են եւ ունեն գերիշխող դիրք: Տնտեսագիտության մեջ կա գերիշխող դիրքի չարաշահում եզրույթը, այսինքն՝ գերիշխող դիրքը, որպես այդպիսին, վնասակար չէ մրցակցող կողմերի համար, բայց այդ դիրքի չարաշահումն արդեն վնասակար է տնտեսվարողների համար: Հիմա արվո՞ւմ են անհրաժեշտ քայլեր, որպեսզի գերիշխող դիրքի չարաշահում չարձանագրվի, դեռ հարց է, եւ դա շատ բարդ է ապացուցել: Ունե՞նք մենք գործիքակազմ, որով կարող ենք օգնել շուկա մտնող նոր խաղացողներին. իհարկե ունենք: Այսօր կառավարությունը պետք է հենց նոր խաղացողներին աջակցելու հստակ քայլեր ձեռնարկի:

«Ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում». Հրանտ Բագրատյան

- Պարոն Բագրատյան, անդրադառնանք օրենսդիրի աշխատանքին: Վերջին շրջանում ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» խմբակցության միջեւ կարծես հարաբերությունները պարբերաբար լարվում են, կրքեր են բորբոքվում: Օրինակ, ցեմենտի թեման քննարկելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԲՀԿ-ական պատգամավորներին մեղադրեցին անձնական շահ ունենալու մեջ:

- Դուք գիտեք, որ «Իմ քայլը» խմբակցությունը ունի բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում, այսինքն` որեւէ մի քննարկում, որոշում, ինչպիսին էլ որ լինի, եթե իշխող կուսակցության ներկայացուցիչները չցանկանան անցնի, դա չի անցնելու: Հետեւաբար, որեւէ կերպ որեւէ քաղաքական ուժ չի փորձելու «Իմ քայլի» հետ վիճարկելու այդ հարցը, այն պարզ պատճառով, որ քվեարկության արդյունքում անցնելու է «Իմ քայլի» ցանկալի տարբերակը: Հետեւաբար, հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի, երբ ԲՀԿ -ի պատգամավորները փորձում էին, Ձեր ասած, ցեմենտի հետ կապված իրենց մոտեցումները արտահայտել: Դա շատ պարզ պատասխան ունի. մեր մոտեցումը պետք էր ներկայացնել հանրությանը, որովհետեւ, եթե բացարձակ մեծամասնությունը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, ապա հարյուր հազարից ավել քաղաքացիներ իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին: Եվ այդ քաղաքացիների առջեւ ԲՀԿ-ն պատասխանատվություն ունի, մենք պետք է այդ քաղաքացիների հոգսերը նույնպես բարձրաձայնենք: Հետեւաբար, պետք չէ նեղանալ, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները փորձում են իրենց պատկերացումով՝ արտադրողի շահերի վերաբերյալ տեղեկութուն տրամադրել հանրությանը: Ի վերջո, որոշողը «Իմ քայլը» դաշինքն է, որովհետեւ քաղաքական պատասխանատուն «Իմ քայլը» դաշինքն է:

Չինական իրականությո՞ւն, թե՞ հրաշք. ներկայացնում է Հ. Բագրատյանը (Տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հանդիպումն ամբողջությամբ դիտե՛ք  «Իրավունք TV»-ի եթերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА