o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՄԵԿ ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆ

26.04.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՄԵԿ ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ ներկայացրեց այն իրավիճակը, որը ձեւավորվել է հայաստանյան տնտեսությունում այս տարվա առաջին եռամսյակին: Սակայն այս հերթական վիճակագրական փաստաթուղթը մեկ կարեւոր առանձնահատկություն ունի: Անցած տարվա առաջին եռամսյակն այն վերջին լիարժեք ու ամփոփ ժամանակահատվածն էր, որը, այսպես ասենք, լիովին պատկանում էր նախորդ կառավարությանը. ապրիլին սկսեցին ցնցումները, որոնք տարան իշխանափոխության: Այսինքն, այս եւ անցած տարվա առաջին եռամսյակների ցուցանիշները, ըստ էության, գործող եւ նախորդ կառավարության գործունեության համեմատության վերջին առիթն է ու նաեւ ցույց է տալիս, թե այս մեկ տարում նոր կառավարությունն ինչ է արել կամ չի արել:

ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

Նկատենք նաեւ, որ մեկ տարին բավարար ժամկետ է, որ ամեն մի կառավարություն կարողանար ցույց տալ, թե ինչի է ընդունակ: Առավել եւս, որ ինչ-որ առանձնահատուկ տնտեսական բնույթի «հետհեղափոխական» ցնցումներ գործնականում չեն եղել, այսինքն՝ գործող կառավարությունը պարզապես պետք է վերցներ նախորդից ստացած բազան ու առաջ գնար՝ նաեւ իր խոստացած բարեփոխումներով էական զարկ տալով այդ պոտենցիալին: Այսպիսով, ի՞նչ է տվել անցած մեկ «հեղափոխական» տարին երկրի տնտեսությանըՍկսենք արդյունաբերությունից, որն ամենակարեւորն է նաեւ այս հանգամանքից ելնելով: Հենց արդյունաբերությունն է, որը տնտեսությունն առաջ տանելուց զատ նաեւ պետք է առավելագույնս լուծի մարդկանց աշխատանքի հարցը, ասել է, թե նաեւ սոցիալական բազում խնդիրները: Բայց ահա անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ունեցել ենք արդյունաբերության ընդամենը 2 տոկոս աճ, որը եւ ոչ մի խնդիր չի կարող լուծել: Ավելին, անցած տարվա առաջին եռամսյակին արդյունաբերության աճը 8.2 տոկոս էր, այսինքն՝ ունենք աճի տեմպերի լրջագույն անկում: Գումարենք ներդրումների գրեթե զրոյական մակարդակի փաստը, որը նշանակում է, որ տեսանելի չէ որեւէ ռեալ պոտենցիալ, որ առաջիկայում այս դինամիկան կփոխվիՀաջորդը, անկում է նաեւ գյուղատնտեսությունում՝ 0.2 տոկոս՝ անցած տարվա 2.2 տոկոս աճի փոխարեն: Ի դեպ, այս տարի գյուղատնտեսության ամսական վիճակագրություն չի ներկայացվում, այսինքն՝ այդ 0.2 տոկոս անկման իսկությունը միանգամայն կասկածելի է: Հաշվի առնելով նաեւ, որ անցած տարվա վերջին ամիսներին ունեինք տասնյակ տոկոսներով անկումներ եւ ինչի հաշվին ենք հիմա հասել ընդամենը 0.2 տոկոս անկման, դժվար է ասել: Ամեն դեպքում, եթե անգամ ներկայացված է 100 տոկոսանոց ճշմարտություն, ապա 2.2 տոկոս աճից 0.2 տոկոս անկման հասնելը նորից լուրջ նահանջ էԲայց ահա շինարարության հետ կապված ներկայացրել են 10.8 տոկոս աճ, որը, սակայն շատ ավելի անհասկանալի է, քան գյուղատնտեսության պատկերը: Տեսեք. հունվարին՝ անցած հունվարի նկատմամբ ներկայացված էր 22.1 տոկոս աճ, փետրվարին՝ 21.3 եւ ահա մարտին՝ ընդամենը 0.5: Այսինքն, հունվար-փետրվարին շինարարական իսկական թռիչքներ էին եւ մարտին միանգամից կանգնե՞ց. նման բան չի կարող լինել, խոսքը շինարարության մասին է, որը երկարաժամկետ եւ կայուն գործընթաց է: Մարտին աճի տեմպերի նման անկումը կարող էր մեկ դեպքում բացատրելի լիներ, եթե անցած տարի էլ նույն պատկերն ունենայինք՝ հունվարին եւ փետրվարին բարձր աճ, իսկ մարտին՝ խիստ ցածր ցուցանիշ: Բայց դա էլ չէ. անցած տարվա երեք ամիսներին ունեցել ենք համեմատաբար կայուն դինամիկա՝ 20-25 տոկոսանոց աճի ցուցանիշ: Եվ քանի որ հազիվ թե վիճակագիրներն այս տարվա մարտի աճի ցուցանիշներն արհեստականորեն նվազեցնեին, մնում է մտածել, որ հունվար-փետրվարին են խելքից դուրս բարձր աճի թվեր ցույց տվել եւ ստիպված են եղել մարտին «համեստություն դրսեւորել»՝ ընդհանուր դինամիկայից ծիծաղելիորեն չշեղվելու համար: Կարճ ասած, եռամսյակային 10.8 տոկոս աճը լրջորեն կասկածելի է, այն իրականում պետք է շատ ավելի փոքր լիներ: Եվ դա տրամաբանական է, հաշվի առնելով նախ՝ շինարարությունում առկա ներդրումների լրջագույն անկումները, երկրորդը՝ հայաստանյան խոշոր շինարարական ծրագրերի՝ մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների գրեթե կանգնած վիճակը:

ՀՀ տնտեսությունը ավտովթարներից տարեկան կորցնում է 150-170 մլն դոլար, այսինքն 10 տարում՝ 1,5 մլրդ դոլար. «Վարորդի ընկեր»

Բայց եթե անգամ այդ 10.8 տոկոսը ռեալ ցուցանիշ է, ապա էլի քիչ բան է փոխվում: Անցած տարի այստեղ 23.0 աճ էր, այսինքն՝ էլի ունենք աճի տեմպերի լրջագույն անկում:Մոտավորապես նույնը կարելի է ասել առեւտրաշրջանառության մասին, որտեղ այս տարի աճը 10.1 տոկոս է՝ անցած տարվա 12.9 տոկոսի դիմաց: Չնայած, կարելի է հավելել նաեւ վարչապետի վերջին քարոզչական տրյուկը, թե այս տարվա առաջին եռամսյակում 20.7 միլիոնով ավել ՀԴՄ կտրոն է տրամադրվել: Եթե այդպես է, ուրեմն կմնա ենթադրել, որ այդ կտրոնների ընդհանուր արժեքի չափով առեւտրում ստվերը կրճատվել է: Դա, իհարկե, լավ բան է: Բայց նաեւ նշանակում է, որ առեւտրաշրջանառության աճի մի էական մասը հենց այդ հաշվին է եւ ոչ թե՝ առեւտրի ծավալների ավելացման: Գումարենք նաեւ գնաճը եւ կստանանք, որ իրականում առեւտրաշրջանառության աճ գրեթե չկա: Այսինքն, ծավալային առումով մարդիկ գնում են գրեթե նույն չափով (իրականում ավելի պակաս), քան անցած տարի: Հետեւաբար, սոցիալական առումով ի՞նչ տվեց այս մեկ «հեղափոխական» տարին. ոչինչ: Այն դեպքում, երբ անցած տարվա «ոչ հեղափոխական» առաջին եռամսյակում 13 տոկոս աճ ունեինքԾառայությունների ոլորտն իր 17.3 տոկոս աճով այն միակ ուղղությունն է, որտեղ անցած տարվա համեմատ (16.5) առաջանցիկ աճ կա: Սակայն սա այն ոլորտն է, որտեղ վիճակագրական մանիպուլյացիաներն ամենահեշտն են, ընդ որում, անկախ կառավարությունից: Միայն մեկ հարց է, որ խնդիր է առաջացնում. ծառայությունների աճը իրատեսական է, եթե կա դրանից օգտվող բնակչության եւ բիզնեսի եկամուտների համապատասխան աճ: Նման աճ չկա, այսինքն՝ ծառայությունների նման շարունակական թվերը եղել եւ մնում են անհավանականԵվս մեկ էական ցուցանիշ. այս տարվա առաջին եռամսյակում ունենք էլեկտրաէներգիայի արտադրության 14 տոկոսանոց անկում՝ անցած տարվա 0.4 տոկոս աճի դիմաց: Միջին աշխատավարձն ավելացել է 4.3 տոկոսով՝ անցած տարվա 5.7 տոկոսի դիմաց: Փաշինյանը վերջերս էր ոգեւորված խոսում, թե այս-այս ոլորտների աշխատավարձերը բարձրացրել ենք: Լավ եք արել, բայց մեկ է՝ հանրագումարում անցած տարի ավելի շատ է բարձրացել: Վերջապես, ունենք արտահանման 8.6 տոկոս անկում, ներմուծման՝ 3.1՝ անցած տարվա համապատասխանաբար 34.4 եւ 39 տոկոսի դիմաց. աճի դինամիկայի անկումը կատաստրոֆիկ էր: Այսպիսով, «հեղափոխական» մեկ տարվա արդյունքում գործնականում բոլոր ուղղություններով ունենք դինամիկայի վատթարացում, շատ դեպքերում՝ ճգնաժամային բնույթի: Չմոռանանք. սրանք ընդամենը տոկոսներ են, եւ եթե վերածենք ֆինանսների, ապա կստանանք տանսյակ եւ հարյուրավոր միլիարդների կորուստներ եւ չստացված եկամուտ: Եվ ամենավատն այն է, որ տեսանելի չէ որեւէ նախադրյալ, որ այս իրողությունները կարող են փոխվել:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ.«ՎԱԽԵՆԱՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՍՆԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА