o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Playboy-ի մոդելին մեղադրել են տարեց հոգեբույժի դաժան սպանության մեջ

31.03.2019 23:00 ՔՐԵԱԿԱՆ
Playboy-ի մոդելին մեղադրել են տարեց հոգեբույժի դաժան սպանության մեջ

Տարեց բժշկի սպանության կասկածանքով ԱՄՆ-ում ձերբակալվել է Playboy-ի և տղամարդկանց համար նախատեսված այլ ամսագրերի մոդել Քելսի Թյորները, գրում է New York Post-ը: Պարբերականի տվյալներով  նա և հոգեբույժ Թոմաս Բուրչարդը ճանաչում էին միմյանց վաղուց:

ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում

71-ամյա մասնագետի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայի բեռնախցիկում՝  Լաս Վեգասից ոչ հեռու: Զննելով այն` իրավապահները  եզրակացրել են, որ Բուրչարդին սպանել են բութ առարկայով գլխին մի քանի հարվածելով:

Հեռուստաեթերում 25-ամյա մոդելի մայրը պատմել է, հոգեբույժը որոշ ժամանակահատված վճարել է տան այն վարձը, որտեղ ապրում էր Քելսին իր ընտանիքի հետ միասին:

Հաղորդվում է, որ որոշ ժամանակ անց բժիշկը դադարել է օգնել, և Թյորները տեղափոխվել է Վեգաս, իսկ բժիշկը սկսել է անհանգստանալ Քելսիի  համար` նրա զուգընկերոջ պատճառով. նա ասում էր, որ տղան «ծեծում էր» գեղեցկուհուն:

Այս պահին մոդելը կալանավորված է և սպասում է դատին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА