o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.03.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ մեր երկիրը տառապում է տարատեսակ «թավշյա» աբսուրդներից, զարմանալի պրոբլեմի առաջ է կանգնել  ամերիկյան ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ, եւ պրոբլեմների  պատճառը «տղամարդկանց եւ կանանց հավասարության» սկզբունքն է: Սկաֆանդրի կրծքավանդակի հատվածի հետ կապված խնդիրները պատճառ են դարձել կին տիեզերագնացներ Էն Մաքքլեյնի եւ Քրիստինա Քոխի միաժամանակ բաց տիեզերք դուրս գալու հետաձգման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով NASA-ի տարածած հայտարարությունը: Գործակալությունը հիշեցրել է, որ Մաքքլեյնի եւ Քոխի բաց տիեզերք դուրս գալը պետք է կայանար մարտի 29-ին, եւ ենթադրվում էր, որ նրանք Միջազգային տիեզերակայանում մարտկոցների նոր համակարգ կտեղադրեն: NASA-ն ընդգծել է, որ երկու կին տիեզերագնացները միաժամանակ բաց տիեզերքում կլինեն առաջին անգամ: Հայտարարության հեղինակները նշել են, որ մարտի 22-ին բաց տիեզերք դուրս գալուց հետո Մաքքլեյնը հասկացել է, որ իրեն կրծքավանդակի հատվածում միջին չափ ունեցող սկաֆանդր է անհրաժեշտ: NASA-ն չի կարողանա միանգամից երկու նման սկաֆանդր նախապատրաստել մինչեւ մարտի 29-ը, ուստի այդ օրը Քոխը տիեզերք կուղեւորվի տիեզերագնաց Նիք Հեյթի հետ:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն վերադառնանք մեր խնդիրներին: Ինչպես հայտնի է, ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ որոշել է զարմացնել երեւանցիներին` երթեւեկելով ավտոբուսով: Սակայն դա սույն, կներեք արտահայտության համար, քաղաքապետի միակ եւ ամենեւին էլ ամենակարեւոր թոզփչոցին չէ: Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը զգուշացնում է շատ ավելի կարեւոր եւ տհաճ մանիպուլյացիայի մասին. «Սիրելի երեւանցիներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Սանիթեքի գործունեությունը բաղկացած է երկու մասից` աղբահանություն եւ սանմաքրում: Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող եւ շատ ծախսեր պահանջող մասն է: Այսինքն, երբ քաղաքապետը հայտարարում է, որ Սանիթեքի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, Սանիթեքը դրանից միայն ուրախանում է: Եվ եթե Երեւանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս են գալու երեւանցիների գրպանից: Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում` ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է: Հարգելի համաքաղաքացիներ, այսքանը ասացի, որ իմանաք` քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա` մեր` երեւանցիներիս հաշվին»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, թրաշամանուկ իշխանությունները շարունակում են հետեւել այն ծիծաղաշարժ թեզին, իբր ամբողջ աշխարհը պետք է հարմարվի, կամ «ադապտացվի» հեղափոխական Հայաստանի: Զարմանալիորեն Արցախի հարցում այդ մոտեցմանը հետեւում է եւ Փաշինյանի մամլո խոսնակ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ. «Մինսկի խումբն էլ, ինձ թվում է, կհարմարվի այդ վիճակին: Չի կարող չհարմարվել, նրանք պետք է հաշվի նստեն մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի հետ»: Եվ այդ մարդը ժամանակին ԱԳՆ-ում է աշխատել: Պատկերացնո՞ւմ եք` Թրամփը, Պուտինը, ֆրանսիացիները իրենց բոլոր գործերը թողած պետք է Նիկոլի թավշիստների համար թիթեռ նկարեն, «հարմարվեն»: Ուստի զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել վարչապետի անմիջական աշխատակազմին` թավշիստ տղաներ եւ աղջիկներ, այդ ի՞նչ եք ծխում եւ Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի հետ էլ չեք կիսվում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА