ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսենալը» վաճառքի կհանի Մխիթարյանին.Transfermarketweb

24.03.2019 21:08 ՍՊՈՐՏ
«Արսենալը» վաճառքի կհանի Մխիթարյանին.Transfermarketweb

Լոնդոնի «Արսենալը» առաջիկա ամառային պատուհանի ընթացքում պատրաստվում է փոփոխություններ կատարել թիմի կազմում:

Ինչպես հայտնում է Transfermarketweb-ը, լոնդոնցիների կազմը կարող են լքել մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ըստ աղբյուրի` «զինագործները» մեր ընտրանու խաղացողին ամռանը տրանսֆերի կհանեն:

«Արսենալը» վերջնագիր կներկայացնի Մխիթարյանին ու «Արսենալի» ևս 4 ֆուտբոլիստին

Մխիթարյանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի ավարտվում է 2021 թվականին:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մեր ընտրանու ավագը մասնակցել է 18 հանդիպման` դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Հավելենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ էին խոսակցություններն այն մասին, որ Մխիթարյանը մոտ է լոնդոնցիների շարքերը լքելուն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА