ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՐԵՎԷ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

22.03.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՐԵՎԷ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից վերջին օրերին ամենաակտիվ քննարկվող թեմաներից է դարձել: Եվ դա պատահական չէԻհարկե, գործնականում բոլոր փորձագետներն են այն համոզմունքին, որ հեռանալով պաշտոնիցՆազարբաեւը, այնուամենայնիվ, կմնա Ղազախստանում թիվ 1 որոշում կայացնողը:

ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԱՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄՆ ԷՐ

 

ԻՆՉ ԿՓՈԽՎԻ ԵՏՄ-ՀԱՊԿ-ՈՒՄ

Եվ հենց այստեղ է, որ փորձագիտական ենթադրությունները կիսվում են՝ բախվելով հետեւյալ հարցին. եթե նա մնում է խաղի մեջ, էլ ինչո՞ւ հրաժարվեց նախագահի պաշտոնից: Ենթադրությունները բազմաբնույթ են, սակայն ամենահավանականը սա է համարվում. դեռ խորհրդային ժամանակներից, այսինքն՝ 30 տարի երկիրը ղեկավարող արդեն 80-ամյակի շեմին գտնվող Նազարբաեւը հերթական խելամիտ քայլն է կատարել. հեռու չէ այն օրը, երբ պետք է վերջնականապես հրաժարվել պետական կառավարումից, քաղաքականությունից, ու նա պարզապես այս կերպ անցումային փուլ է սկսել՝ իր հեռանալու դեպքում կայուն կառավարման համակարգ թողնելու համար, քանի որ հակառակ դեպքում երկիրը կարող է ներիշխանական բախումների առաջ հայտնվել՝ երկար տարիների ընթացքում ստեղծվածը վտանգի ենթարկելով: Իսկ այսպես, մի որոշ ժամանակ ռազմավարական լուծումներն իր ձեռքը պահելով, աստիճանաբար ծանրաբեռնվածությունը կփոխանցի նոր ղեկավարությանըԵթե իրոք այս շարժառիթն է գործել, ապա մեկ է՝ Նազարբաեւն այն կարգի ֆիգուրներից է, ում հեռացումն ակտիվ քաղաքականությունից համեմատաբար պասիվ դիրքեր, չի կարող իր ազդեցությունը չունենալ: Այդ թվում՝ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ուղղությամբ, ինչի մասին է հուշում նաեւ այն փաստը, որ հենց այս կառույցների ղեկավարների հետ էր, որ Նազարբաեւն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ ունեցավ հրաժարականի մասին հայտարարության օրը: Ի վերջո, այս հանգամանքը չի կարելի հաշվի չառնել. ինչքան էլ Նազարբաեւը պահում է վերահսկողությունը, սակայն նրա փոխարեն ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպումներին մասնակցելու է նոր նախագահը՝ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Նա, իհարկե, ունի նախկին նախագահի լիակատար վստահությունն ու աջակցությունը ¥հակառակ դեպքում, Ղազախստանն այլ նախագահ կունենար¤, բայց նաեւ գոնե սկզբնական շրջանում չունի Նազարբաեւի փորձառությունն ու ամենակարեւորը՝ քաղաքական կշիռը: Մինչդեռ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպումներում ստրատեգիական նշանակության որոշումներ են ընդունվում, եւ Նազարբաեւի փոխարեն այլ գործչի ներկայացվածությունը կարող է շատ բաներ փոխել: Օրինակ, մի շարք դեպքերում Նազարբաեւը կարող էր իրեն թույլ տալ՝ մինչեւ իսկ Պուտինին կտրուկ դեմ գնալ, որոշ դեպքերում՝ ակնհայտ նկատվում էր Բելառուսի հետ համատեղ ինչ-ինչ սխեմաներ առաջ տանելու փորձեր: Տոկաեւը, թիկունքին զգալով Նազարբաեւի շունչը, իհարկե, իրեն համեմատաբար վստահ կզգա, բայց հազիվ թե այն ողջ ծավալով, որի հնարավորությունն ուներ Նազարբաեւը: Բացի այդ, Լուկաշենկոն էլ իր հերթին այդ «ներքին խոհանոցում» կարող էր իրեն ավելի վստահ զգալ այն հարցերի հետ կապված, որտեղ նա Նազարբաեւին տեսնում էր իր կողքին: Նույն վստահությունը նա կունենա՞ Տոկաեւի հետ դուետի պարագայում. քիչ հավանական է: Այսինքն` գրեթե միանշանակ է, որ Նազարբաեւի բացակայությունը այդ ներքին մրցակցությունում ինչ-որ չափով թուլացնում է բելառուս-ղազախական միասնական դիրքերը՝ ամրապնդելով ռուսականը: Եվ չմոռանանք, որ նման մրցակցային իրավիճակներ, ընդ որում՝ հաճախ բավականին սուր, եղել է նաեւ Հայաստանի հետ կապված. ի վերջո, թե ինչ վերաբերմունք ունեն Բելառուսն ու Ղազախստանն Ադրբեջանի, այսինքն՝ հայ-ադրբեջանական իրողությունների նկատմամբ, եւ թե այն ինչքանով է շատ հաճախ տարբերվել ՌԴ-ի դիրքորոշումից, հայտնի փաստ էՎերջապես, ինչպես ցույց տվեցին ՌԴ-Բելառուս միության ակտիվացմանը միտված վերջին ամիսների Պուտին-Լուկաշենկո քննարկումները, չնայած Բատկայի հակազդեցությանը, մեկ է՝ այս գործընթացը առաջիկայում ԵՏՄ-ՀԱՊԿ շրջանակներում եւս կարող է դառնալ ինտեգրացիոն համակարգի առավելագույնս խորացման միտված գործոն: Եվ Նազարբաեւի բացակայությունն այս հարցի վրա եւս կարող է իր որոշիչ հետքը թողնել:

ԵՄ Արևելյան գործընկերության ֆեյսբուքյան էջը հեռացրել է Փաշինյանի «պախկվոցիի» լուսանկարը

 

ՈՐԵՎԷ ԴԻՐՔԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԻ ԼԻՆԻ

Բայց այսքանով հանդերձ ասել, թե Նազարբաեւի հրաժարականն ինչ-որ կերպ կազդի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ղազախստանի հարաբերությունների վրա, միամտություն կլիներ: Նախ, Նազարբաեւը, չնայած երբեմն-երբեմն Հայաստանից հնչող դժգոհությունների, այնուամենայնիվ՝ հիմնականում փորձում էր որոշակի հավասարակշռություն պահել հայ-ադրբեջանական ուղղությամբ: Համենայնդեպս նկատենք, որ մասնավորապես արցախյան ուղղությամբ ինչ-որ արտառոց կամ ընդգծված միակողմանի մոտեցումներով նա աչքի չի ընկել: Ու միաժամանակ, Ղազախստանը նաեւ պաշտոնապես չի առնչվում արցախյան բանակցությունների հետ, այսինքն՝ էական ազդեցություն, ամեն դեպքում, չուներ այս գործընթացի վրա: Արդյունքում, եթե որոշ հայաստանյան մեկնաբաններ, իշխանամերձ ֆեյսբուքչիկներ փորձեցին այն տողատակային ակնարկն առաջ տանել, թե Նազարբաեւի հրաժարականը Փաշինյանի համար կարող է արտաքին քաղաքականությունում նոր հնարավորություններ առաջ բերել, ապա նման տեսակետին հազիվ թե պետք է լուրջ վերաբերվել: Նաեւ հաշվի առնելով, որ Նազարբաեւը, վերջին հաշվով, դեռ մնում է, այսինքն՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ էական տեղաշարժեր պարզապես չեն լինելուԸնդ որում, ասվածը վերաբերում է ոչ թե միայն Ղազախստանի հետ Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին, այլ նաեւ՝ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ներքին գործընթացներին: Օրինակ, եթե Նազարբաեւի օրոք Ղազախստանը հավանություն էր տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին փոխանցելուն, ապա պարզապես բացառվում է, որ Տոկաեւը նոր որոշում կկայացնի: Արցախյան թեման եւս այդ երկու կառույցներում երբեք էլ ինչ-որ խորքային քննարկումների օբյեկտ չի եղել, եւ այստեղ էլ հազիվ թե ինչ-որ բան փոխվիՄյուս կողմից, քիչ չէին նաեւ խոսակցությունները, որ Ղազախստանն ու Բելառուսը զբաղված են ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության լոբբինգով: Բայց նաեւ չմոռանանք, որ նման ցանկության մասին մեսիջներ մշտապես եղել են նաեւ ՌԴ-ից, սակայն Ադրբեջանի մասնակցության թեման եկել եւ կանգ է առել՝ արցախյան գործընթացին բախվելով: Պարզապես, Հայաստանի հաշվին Ադրբեջանին ինտեգրացիոն կառույցների մեջ ներառելը ոչ մի կերպ չի տեղավորվում ՌԴ-ի ռազմավարական շահերի մեջ՝ հաշվի առնելով նման քայլից բխող մի շարք տեսանելի բարդությունները: Եվ այս հարցում Բելառուսի ու Ղազախստանի լոբբինգը, ինչպես նաեւ պատմական փորձն է ցույց տալիս, պարզապես հեռանկարային չի կարող լինել, անկախ նրանից՝ Ղազախստանում Նազարբաեւն է ղեկավարում, թե՝ մեկ այլ նախագահԻսկ, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականությունում Հայաստանն այսօր ունի այն կարգի խնդիրներ, որ Նազարբաեւի հրաժարական տալ-չտալն այստեղ որեւէ բան չի կարող փոխել: Իհարկե, կարելի է ժամերով ճառեր ասել «հեղափոխության» հետեւանքով «գերհպարտ» դարձած արտաքին քաղաքականության մասին: Մինչդեռ իրողությունը մեկն է՝ Մինսկի խմբի վերջին հայտնի հայտարարությունը, որի թիկունքին միաժամանակ կանգնած է ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՌԴ-ն: Հողեր տալու նման հրապարակային միանշանակ պահանջը «հպարտ կեցվածքի» նշա՞ն է. միայն քարոզչական ելույթներում: Իսկ իրական կյանքում, ինչպես բոլոր լուրջ փորձագետներն են վստահաբար պնդում, նման պահանջը միայն խոսում է դիրքերի թուլացման մասին, այսինքն՝ միաժամանակ այդ երեք առանցքային աշխարհաքաղաքական ուղղություններով, եւ նույնի մասին ազդարարող մյուս բոլոր վկայություններն արդեն ավելորդ են դառնումԱյստեղ կարելի է հիշեցնել նաեւ վերջերս Մամեդյարովի հնչեցրած այս միտքը՝ կապված սպասվող Ալիեւ-Փաշինյան հանդիպման հետ. «Բոլորն ամեն ինչ գիտեն, մնացել է քաղաքական կամքը: Իզուր չէ, որ Փարիզում հայտարարություն է արվել Ադրբեջանի եւ Հայաստանի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին»: Հիշեցնելով Մնացականյանի հետ փարիզյան հանդիպման եւ «խաղաղության նախապատրաստվելու» մասին, Մամեդյարովը, ըստ էության, հայտարարում է, որ համանախագահների ծրագիրը նաեւ դետալային մակարդակով է քննարկվել, որոշակի համաձայնություններ է ձեռք բերել: Այսինքն, ղեկավարների առաջին հանդիպմանը, Փաշինյանի ասած, «պարզաբանումների եւ մեկնաբանությունների» խնդիրն անգամ արդեն էական չէ, «բոլորն ամեն ինչ գիտեն»: Կարճ ասած, ամեն ինչ իր ծրագրված հունով գնում է, եւ Նազարբաեւի լինել-չլինելն այս իրողությունների վրա որեւէ կերպ չի ազդի:

Պախկվոցի Բրյուսելում. Արևելյան գործընկերության այս խմբակային լուսանկարում գտեք Նիկոլ Փաշինյանին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА