o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բոլորին թվում է, թե իրենք ավելի լավ կանեն այն աշխատանքը, որ կատարվում է մեր թատրոնում»

15.03.2019 19:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
«Բոլորին թվում է, թե իրենք ավելի լավ կանեն այն աշխատանքը, որ կատարվում է մեր թատրոնում»

 Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում ՀՀ նոր կառավարության կողմից մշակույթի հանդեպ ակնհայտ մերժողական վերաբերմունքն ու քարը քարին չթողնելու միտումն օրեցօր ավելի է սաստկանում: Եվ, պատահական չէր, որ հիմնահատակ քանդելու ցանկությունն առաջինն արտահայտվեց հենց մեր երկրի գլխավոր մշակութային կենտրոնի` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանդեպ: Բարեբախտաբար, Օպերային թատրոնի կառավարումն այնքան անսասան է, որ դեռեւս մշակույթը համակարգող անմշակույթ ղեկավարներին չի հաջողվում իրականություն դարձնել իրենց ծրագիրը:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

Թատրոնի տնօրենի առաջին տեղակալ, տնտեսագիտության թեկնածու ԿԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձավ մերօրյա մշակույթի ոլորտի ղեկավարների հիմնական բացթողումներին ու դրա արդյունքում առաջացած հանրային ընդվզումներին, այդ թվում նաեւ Օպերային թատրոնի շուրջ պտտվող բոլոր քամիներին:

 

«ՄԻԱՆՁՆՅԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ»

Օպերային թատրոնը հանրապետության ամենախոշոր մշակութային կազմակերպությունը լինելով բոլորի, մասնավորապես` ոլորտի մասնակիցների համակ ուշադրության կենտրոնում է: Շատերն ուրախանում են թատրոնի հաջողություններով, մյուսները` անբարյացակամություն հանդես բերում, մարդիկ տարբեր են` տարբեր վարքագծի կանոններով: Ինչպես շատ դեպքերում, բոլորին թվում է, թե իրենք ավելի լավ կանեն այն աշխատանքը, որ կատարվում է մեր թատրոնում: Մեր աշխատանքի հիմնական սկզբունքն է` ամեն ինչ անել թատրոնը մեկ քայլ առաջ տանելու համար, այնուհետեւ կանգ չառնել եւ եւս մեկ քայլ առաջ տանել: Իսկ նկատողությունները, զգուշացումները, միանձնյա կառավարման մասին խոսակցությունները` իմ կարծիքով, նեղ անձնական նպատակներ են հետապնդում:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Տիկին Կիրակոսյան, մշակութային ոլորտի այսօրվա ղեկավարների բացթողումը, ըստ Ձեզ, ո՞րն է:

- Ցանկացած խնդիր լուծելիս անհրաժեշտ է բազմակողմանի ուսումնասիրել, ցուցաբերել համակարգային մոտեցում, քանզի այն շաղկապված է բազում այլ խնդիրների հետ: Իսկ խնդրի լուծման մասին որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ որոշման հետեւանքները, եւ ինչպես սովորեցնում է տնտեսագիտական մտածելակերպը` անգամ չկանխամտածված հետեւանքները: Խնդրի լուծման նման մոտեցումը հնարավորություն կտա ընդունելու լիարժեք եւ իրագործելի որոշում:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ»

 - Ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն եւ ինչ հերթականությամբ, որպեսզի մշակույթի ոլորտում բարեփոխումները չլինեն ձեւական, անարդյունք, փոխարենը իրական արդյունք տան վերջին 30 տարիների ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու եւ այս ոլորտում արդյունավետ կառավարման մեխանիզմներ կիրառելու համար:

- Ինչպես մարդու ցանկացած գործունեություն, այնպես էլ մշակութային, առնչվում է տնտեսագիտությանը, որը մշակութային բարիքի ստեղծման, պահպանման, տարածման, յուրացմանն ուղղված գործունեություն է: 1966 թվականին Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Ուիլյամ Բաումոլը եւ Ուիլյամ Բոուենը հրատարակեցին մի աշխատություն, որը կոչվում էր «Կատարողական արվեստներ. տնտեսագիտական երկընտրանք»: Նշված աշխատության մեջ նրանք ցույց տվեցին, որ մշակութային կազմակերպությունների ծախսերը զգալիորեն գերազանցում են նրանց եկամուտները, եւ այս ճեղքվածքը կարող է փոխհատուցվել մասնավոր կամ հանրային միջոցների հաշվին, ցույց տվեցին նաեւ, որ այս իրավիճակը ոչ թե պատահական, այլ հիմնական է ստեղծագործական ճյուղերի մեծ մասի համար: Ինչպես 200 տարի առաջ, այնպես էլ հիմա, անհրաժեշտ է կատարողների միեւնույն կազմ եւ կատարման միեւնույն ժամանակահատված: Կարճ ասած, տարիների, դարերի ընթացքում կատարողական արվեստում աշխատանքի արտադրողականությունը մնացել է նույն մակարդակի վրա, մինչդեռ տնտեսության մյուս ճյուղերում այդ ժամանակաընթացքում այն աճել է տասնյակ անգամներ: Հետեւապես, ծախսերը կատարողական արվեստում ավելանալու են ավելի արագ, քան տնտեսության մեջ գները` միջինում: Եվ տնտեսագիտության մեջ այս երեւույթը կոչվում է «Բաումոլի հիվանդություն»: Մշակութային խնդիրներին անդրադառնալիս` ճիշտ կլինի հաշվի առնել «Բաումոլի հիվանդություն» կոչվող երեւույթը եւ հնարավորություն տալ մասնավոր հատվածին իր ֆինանսական միջոցներն ուղղել մշակույթի, մասնավորապես` կատարողական արվեստի զարգացմանը, քանի որ միայն պետական միջոցները բավարար չեն խնդրի լուծման համար: Ուշադրություն պետք է դարձնել նաեւ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորմանը` հաշվի առնելով մշակութային գործունեության առանձնահատկությունները: Ի վերջո, մշակույթի, արվեստի զարգացման համար անհրաժեշտ է երկու բան` ազատություն եւ դրամական միջոցներ:

Ումից եւ ինչու են վրեժ փորձում լուծել արեւմտյան ուժային կենտրոնների հատուկ ծառայությունները (Բացահայտում)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА