ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ նպատակով են Երեւանում գաղտնի թրեյնինգներ անցկացվում (Տեսանյութ)

12.03.2019 02:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ի՞նչ նպատակով են Երեւանում գաղտնի թրեյնինգներ անցկացվում (Տեսանյութ)

Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Երեւանում մարտի 7-9 ընկած ժամանակահատվածում պատրաստվում են անցկացնել «Bellingcat» անվանումով թրեյնինգ (վերապատրաստում)։ Թրեյնինգն իրականացնողները իրենց պաշտոնական էջում նշում են, որ այն ուղղված է բաց տվյալների բազայում թվային հետախուզության եւ վերիֆիկացման (ստուգման) մեթոդների ուսումնասիրմանն ու պարզաբանմանը։ Սակայն քննարկումը փակ է եւ խիստ գաղտնի։

«Երթեւեկելի հատված դեռ դուրս չենք գալիս». «ՎԵՏՕ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

Հայկական Արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը տեղեկատվություն ստացավ, որ այնտեղ քննարկվելիք օրակարգը այլ է լինելու, ավելի կոնկրետ քննարկվելու են ապազգային հարցեր։

Տեղեկանալով, որ դասընթացները տեղի են ունենալու «Best Western Plus Congress Hotel»-ում՝ գնացինք նշված վայր պարզելու կազմակերպիչների անունները, դասընթացների օրակարգը եւ բուն նպատակը։ Սպասելով դասընթացի ավարտին՝ քաղաքակիրթ կերպով մոտեցանք դասընթացից դուրս եկած մասնակիցներից մի քանիսին եւ փորձեցինք պարզաբանել դասընթացի օրակարգը։ Սակայն նրանք խուճապի մատնվեցին, որից հետո էլ մեզ խաբելով՝ նշեցին, որ օրակարգը տեղադրված է News.am-ի եւ «Հրապարակ»-ի կայքերում։

«Ինչպիսի՞ պահանջի արդյունքում է «Ոսկե ծիրան» լվացքատունը որոշել Երևանում ադրբեջանական ֆիլմ ցուցադրել». Հովհաննես Գալստյան

Նշենք նաեւ, որ դասընթացի օրակարգը չի տրվել նույնիսկ հյուրանոցին, ինչը նրանք պարտավոր էին անել։ Այստեղից կարող ենք անել մի քանի ենթադրություններ՝

1. Ինչո՞ւ էր քննարկումը գաղտնի։
2. Ի՞նչ էին քննարկում, որ ընդամենը մեկ հարցից խուճապի մատնվեցին։
3. Եթե դասընթացի ժամանակ քննարկել էին այն, ինչը նշել էին իրենց պաշտոնական էջում, ինչո՞ւ վախեցան։
4. Ո՞րն էր հավաքի բուն նպատակը։

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հայկական կողմից նռնականետերի կիրառմամբ հրադադարը խախտելու մասին

Հայկական Արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը շարունակելու է հետեւողական լինել եւ այդ տեղեկատվությունը հրապարակել հանրությանը։

Հայկական Արժեքների պաշտպանության
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА