o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.03.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Առավել քան զարմանալի բան է հրապարակել հասարակական գործիչ, նախկին ոստիկանապետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում. «Ապրիլի 3-ին ԱՄՆ-ում կլինի Աննա Հակոբյանը: Նրան տեսնելու համար հատուկ տոմսեր են արդեն վաճառվում` 150$ արժողությամբ: Ի դեպ, ըստ այդ տոմսերի, տիկին Աննան ներկայացվում է որպես ՀՀ առաջին տիկին»: Դե, ինչ ասես, մեկնաբանություններն այդտեղ թերեւս ավելորդ են: Ճիշտ է, որոշ օգտատերեր ենթադրություն են հայտնել, որ դա բարեգործական ընթրիքի ֆորմատով է արվում, բայց ախր այդ նույն բարեգործության անվան տակ թե ինչեր են կատարվում Հայաստանում, ինչը շատերը հակված են որակել ռեկետ, կարծում ենք ավելորդ է հիշեցնել:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց անցնենք թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ իրադարձությանը: Բոլորին զարմացրին եւ հիացրին վանաձորցի աշակերտներ` ԷԴԻԿԸ, ԷԴՄՈՆԸ եւ ՏԻԳՐԱՆԸ: Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը, Էդմոն Քոչարյանը եւ Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանը մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյուքում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին եւ հայտնվել Տանձուտ գետում: Դպրոցականները ոչ միայն չէին վախեցել, այլեւ մինչ փրկարարների ժամանելը, անցորդների օգնությամբ ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը եւ տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: Նրանք պարգեւատրվեցին մարզպետի կողմից, եւ սա հենց այն դեպքն է, որ պետք է ասվի` հալալ է: Վստահաբար այդ պատանիներից կմեծանան կարգին տղամարդիկ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա պետք է թեեւ ոչ այնքան զարմանալի, բայց տխուր լրատվություն հիշատակենք ՍԻՐԻԱՅԻՑ: «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դե ինչ, մեր սակրավորին մաղթենք շուտափույթ ապաքինում, իսկ ամբողջ մասնագիտական խմբին` անփորձանք ծառայություն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА