o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարտքերի ու վարկերի տակ ճռռացող մարդկանց գործ դնելու կոչերը ամենասովորական ծաղր է

24.02.2019 12:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պարտքերի ու վարկերի տակ ճռռացող մարդկանց գործ դնելու կոչերը ամենասովորական ծաղր է

Եվ նորից Փաշինյանի ցնցող հայտարարությունը: «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

Եվ սաասում է այն անձնավորությունը, ով նախորդ վարչակազմի օրոք առավոտից գիշեր ոչ քննադատում էր, թե՝ կառավարությունն ինչ չի արել ամեն մի քաղաքացու համար: Դա էլ ամենակարեւորը չէ: Ամբողջ խնդիրն այս է՝ իսկ ինչո՞ւ մարդիկ չհարցնեն, թե կառավարությունն ինչ է արել իրենց համար: Ավելի ճիշտ, ինչո՞ւ վարչապետը չի ցանկանում, որ հարցնեն: Պատասխանը բոլորն են հասկանում՝ դա վարչապետի համար անհարման հարց է, քանի որ, եթե ազնվորեն պատասխանի, ստիպված է ասել, որ՝ ոչինչ: Հաջորդը. վարչապետի նման գրառումը պարզապես ինքնախոստովանություն է, որ կառավարությունը վերջնականապես է որոշել՝ ողջ պատասխանատվությունը թողնել շարքային քաղաքացու ուսերին: Այսինքն, կնաքը չի լավանում, կառավարությունը պատկերացում անգամ չունի, թե ինչ է պետք անել, եւ ելքը գտել են. արդեն իսկ ակնհայտ ձախողումներից հետո պիղատոսական կեցվածքով կհայտարարեն՝ այդ ժողովուրդն է անհաջողությունների մեղավորը, քանի որ ոչինչ չարեց՝ իր վիճակը կարգավորելու համար:

Վերջապես, եթե վարչապետն այդքան շատ է ուզում, որ ամեն մարդ իր համար ինչ-որ բան անի, ապա միջոցը շատ պարզ է. յուրաքանչյուրին հատկացրեք գոնե 10 հազար դոլարի չափով գումար, առավելագույնը 5 տոկոսով եւ մի 5 տարում վերադարձնելու պայմանով, ու մեկ էլ՝ առանց գրավի: Եվ դրանից հետո կտեսնեք՝ մարդիկ իրենց համար ինչ-որ մանր-մունր գործունեություն կստեղծե՞ն, թե՝ ոչ: Բայց չէ, նման պայմաններով 1 դոլար տվող էլ չի լինի: Եվ երբ այդ իրավիճակում կանգնել ու ոչ թե պարզապես գումար չունեցող, այլ՝ հսկայական պարտքերի ու վարկերի տակ ճռռացող մարդկանց գործ դնելու կոչ են անում, դա արդեն ծաղրի է նման: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА