o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴՈՎ «ՄԵՂՔԵՐԻՆ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ»

20.02.2019 19:30 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴՈՎ «ՄԵՂՔԵՐԻՆ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանչել խորհրդարան` ճշտելու արդյոք իրականությանը համապատասպանում են տեղեկությունները, որ ՊԵԿ նախագահը պղնձամոլիբդենային կոմբինատից 2018 թ.-ի բյուջեն համալրելու նպատակով երկու անգամ 4.5 մլրդ դրամ է մուտք արել` վերադարձնելու պայմանով: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստացանք ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ:

Հեղափոխության հետ կապված խնդիրներ կան, փոխանակ դրա մասին խոսեն, հարցերը տեղափոխում են անձնական դաշտ. Քրիստ Մարուքյան

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿՎԱԾ ՉԷ, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԼԻՆԻ»

– Պարոն Մարուքյան, ի՞նչ ձեւաչափով եք պատրաստվում Դ. Անանյանից պարզաբանումներ ստանալ վերոնշյալ տեղեկությունների վերաբերյալ:

Սա եղել է Մանե Թանդիլյանի գաղափարը, եւ չի բացառվում, որ իրականացնենքՁեւաչափը չենք որոշել, բայց դրանից չի փոխվում էությունը, որովհետեւ խոսքը մեզ հուզող հարցերի պատասխաններն ստանալու մասին է: Խորհրդարանական վերահսկողությունից դուրս գտնվող մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու այլ ելք չունենք:

Ակնհայտ է, որ սադրանք էր Էդմոն Մարուքյանի կողմից. Տիգրան Կարապետյան

Կարծում եք` Հայաստանը, խորհրդարանական լինելով, պատգամավորները լծակներ չունե՞ն` գործադիրին վերահսկելու:

Խորհրդարանը հիմա ի՞նչ լիազորություն ունի, մի հատ վարչապետին ընտրում է ու վերջ, ոչ մի բանում չի կարող միջամտել` ո՛չ կառավարության կառուցվածքի, ո՛չ պաշտոնների, ո՛չ նախարարների նշանակմանը: Անգամ նախագիծ էինք շրջանառության մեջ դնում, որ դեսպանները նշանակումից առաջ գան արտաքին հարաբերությունների հանձնաժողով, իմացա, որ կառավարությունն ուզում է բացասական եզրակացություն տալ: Սրանք ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ կառավարությունը հակված չէ, որ խորհրդարանական կառավարում լինի:

«Օրենքի նախագիծը մշակել են մարդիկ, որոնք զերծ չեն մնում ատելության խոսքից»

 

«ՈՒՂՂԱԿԻ ԱԲՍՈՒՐԴ Է»

– Ի՞նչ եք պատրաստվում անել խորհրդարանական կառավարման դերը բարձրացնելու համար:

Մեր առաջարկության գրությունն արդեն պատրաստ է, այն կազմել էի դեռեւս «Ելք» դաշինքի օրոք, սակայն չենք հասցրել այն առաջարկել: Պաշտոնապես այն ուղարկվել է ԲՀԿ-ին, «Իմ քայլին» եւ ԱԺ նախագահին: Խմբակցություններն այսօր իրավունք չունեն զուտ խմբակցության կազմով պաշտոնապես դիմել Սահմանադրական դատարան` որեւէ օրենքի, նորմի սահմանադրականությունը վիճարկելու հարցով, իրավունք չունեն առաջադրելու հանրապետության նախագահի թեկնածու, իրավունք չունեն նախաձեռնելու եւ ստեղծելու քննիչ հանձնաժողով եւ այլ հրատապ հարցեր: Ուղղակի աբսուրդ է, որ երկրի թիվ մեկ պաշտոնյային ֆրակցիայով կարող են առաջադրել որպես թեկնածու, բայց հանրապետության նախագահին, որը գործադիր իշխանության ղեկավարը չէ, չեն կարող առաջադրել: Ամեն մի նախաձեռնության համար պետք է գնանք, ստորագրություն հավաքենք, սա աբսուրդ է, մանավանդ այն իրավիճակում, որ ունենք երեք խմբակցություն: Երկրում դրված է խեղաթյուրված խորհրդարանական համակարգ, որը դեռեւս չի սկսել գործել, եւ քանի դեռ չի վերափոխվել այդ համակարգը, դեռեւս վարչապետական համակարգի մեջ ենք:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՐՈԼԻՆԳԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ»

 

«ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՄ, ՔՈՒՆՍ ՉԻ ՏԱՆՈՒՄ»

– Դուք անդրադարձել էիք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ կանչվելու տեղեկություններին: Այս առումով ի՞նչ դժգոհություն ունեք:

Ութ ամիս է ասում եմ` էդ մարդուն կանչեքնոր են հրավիրել ԱԱԾ, իսկ Սամվել Մայրապետյանին, որը մի օր պաշտոն չի զբաղեցրել, միանգամից նստեցրին, հետո դուրս եկավ` առողջական խնդիրների հիմքով: Բայց Գագիկ Խաչատրյանը, որ միշտ պաշտոնյա է եղել, մինչեւ հիմա իր հետ կապված ոչ մի բան չկա: Ութ ամիս հետո` նոր ԱԱԾ է հրավիրվել, մինչդեռ նա ԱԺ շենքում ամենաշատ քննադատված պաշտոնյան է, այսօր ոչ ոք չի մոռացել չէ՞  կոստյումի պատմությունը եւ այլն: Պետք է այնպես անենք, որ չձեւավորենք այնպիսի կարծիքներ, որ այ էս մեկի նկատմամբ թույլ վերաբերմունք է դրսեւորվում, մյուսի նկատմամբ` խիստ անհավասար եւ այլն: Պետք է թափանցիկ լինի պրոցեսը, եւ հասկանանք` ով ինչքան գումար է վերադարձնում, ինչի համար, եւ եթե հանրությունը` որպես այդպիսին, ներում է այդ մարդկանց, ներենք: Օրինակ, ես պատրաստ եմ ներել Գագիկ Խաչատրյանին, եթե մեկ միլիարդ գոնե վերադարձներ: Քիչ փողով չեմ ների, բայց ամեն մարդ իր մոտեցումն ունի: Ըստ իս, առնվազն մեկ միլիարդ պետք է վերադարձնի, որ գոնե ես խիղճս հանգիստ քնեմ գիշերները, թե չէ անհանգիստ եմ, քունս չի տանում: Մեր կառավարությունը հարց պետք է ձեւակերպի, թե` պատրա՞ստ եք ներել այսինչ այսինչյանին, եթե տա այսքան գումար, որը կգնա բանակին, թոշակներին, տնտեսության մեջ կներդրվի, ենթակառուցվածքներ կկառուցվեն, ասենք, Գագիկ Խաչատրյանի անվան կամուրջ կկառուցվի... Պահանջում եմ տոտալ թափանցիկություն: Էդ ո՞նց եղավ, որ Բուլկի Արամի գործով գիտենք` ինչ տեղեկանք է պետք, ինչ գործ է հարուցվել, Խաչատրյանի գործով` չգիտենք: Դրա համար ասում եմ, եթե նման դատաքննություն լինի, ես կգնամ կմասնակցեմ առաջին շարքում կնստեմ, կլսեմ, տեսնեմ` էդ մարդը ո՞նց ա էդքանը թալանել, ինչքան են հետ բերելու, նստելու են, թե չեն նստելու:

«Խնդիրները նախկինների վրա բարդելով՝ առաջ երբեք չեն գնա». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Ի դեպ, Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար: Ի՞նչ կասեք այս մասին:

Գիտեք, սա թափանցիկ գործընթաց չէ: Օրինակ, չեմ հասկանում` ինչո՞ւ է վերադարձրել, քրեական գործ կա՞, դատարա՞նն է բռնագանձել, ի՞նչ պրոցես է: Պետք է իմանանք չէ՞, պետք է թափանցիկ լինի, կարող է, օրինակ, 50 պետք է վերադարձներ: Ես ողջունում եմ, իհարկե, բայց ուզում եմ հասկանամ, թե սա ինչ գործընթաց է: Նույնն էլ Խաչատրյան Գագիկի գործընթացին է վերաբերում:

«Հայտնի չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА