ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք...

19.02.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք...

Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուներ չեն առաջադրել, միայն կուսակցության 7 անդամ ինքնառաջադրվել է: Այս մասին երեկ տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Իսկ թե ինչպես է ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը նորից ընտրվեց գյուղապետ, որին ՔՊ-ական իշխանությունների «թեթեւ ձեռքով» մերժել էին ու հեռացրել պաշտոնից, Լ. Նազարյանն ասաց, թե դա քաղաքացիների որոշումն էր, եւ նրանք արել են իրենց ընտրությունը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նաեւ հավելեց, որ ցանկության դեպքում կուսակցությունը կարող էր բոլոր 24 համայնքներում թեկնածուներ առաջադրել, եւ նրանք հաղթելու բոլոր հնարավորությունները կունենային, սակայն իշխանությունները չեն ցանկանում մենաշնորհային դարձնել քաղաքական դաշտը: Փաստորեն, մի հատ էլ գյուղացիները պետք է շնորհակալություն հայտնեն, որ իշխանությունը չի միջամտել ընտրություններին:

Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА