ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրո ու հանդուրժող ժողովրդի իշխանությունն էլ մերժեց՝ ցմահ դատապարտյալիս

11.02.2019 13:39 ՔՐԵԱԿԱՆ
Սիրո ու հանդուրժող ժողովրդի իշխանությունն էլ մերժեց՝ ցմահ դատապարտյալիս

Հույս ու հավատ.. Հույսը վերջինն է մեռնում, եթե հավատ չունես։

Հավատացի ու հույսով սպասեցի մի քանի իշխանության ներկայացուցիչների։ Բայց սիրո ու հանդուրժող, ժողովրդի իշխանությունն էլ մերժեց՝ ցմահ դատապարտյալիս։ Նրանց մերժման քաղաքականությունը տարածվեց իմ վրա։ Եվ ոչ միայն իմ վրա։ 23 տարի հետո թվում էր արեւածագը առանց ճաղավանդակների կդիմավորեմ։ Բայց չէ՝ փողկապներով երիտասարդները թող խոսեն մարդու իրավունքներից, թող ռեյտինգը բարձրացնելու եւ եվրոպաներում լավ երեւալու համար՝ խոսեն մարդու արժանապատվությունից։ Չէ՝ ես չեմ չարացել, փոքր ինչ ընկճվել եմ, բայց չեմ կոտրվել։ Ուղղակի ինքս ինձ հարց եմ տալիս ու պատասխանը չեմ գտնում. այդ ինչպես փոխվեց լրագրող-պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանի։ Այդ ինչպես մարդկային բարի նախագահ Արմեն Սարգսյանը գոնե մեկ-երկուսին ներում չշնորհեց։ Էսպե՞ս ենք երկիրը երկիր դարձնում՝ գրչի հարվածներով ճակատագրեր որոշում։

Կոլումբիայի իշխանությունները պայթեցրել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տունը

Այո‘, պայքարելու եմ, այո‘, օրենքի սահմաններում ամեն ինչ անելու եմ ազատության մեջ լինելու համար։ Իսկ Դուք՝ պարոնայք իշխանավորներ, խոսքը գործ դարձրեք։ Մեծ-մեծ մի խոսեք, եթե ի զորու չեք փոխելու ինչ որ բան։ Եվ վերջում միշտ հիշեք՝ ամեն ինչ անցողիկ է այս աշխարհում։

Ստեփան Գրիգորյան, ցմահ դատապարտյալ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА