ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճոյտը դեռ 1 տարի առաջ սկսեց մեզ նախապատրաստել խաղաղության

09.02.2019 18:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ճոյտը դեռ 1 տարի առաջ սկսեց մեզ նախապատրաստել խաղաղության

Հակոբ Հակոբյանը` Ճոյտը դեռ 1 տարի առաջ սկսեց մեզ նախապատրաստել խաղաղության: Կինոմատոգրաֆիայում կատարելով  իր հերթական փորձը, նա ներկայացրել է իր երկրորդ ֆիլմը, այն անվանելով «Մենք հարեւաններ ենք»: Ըստ Հակոբ Հակոբյանի` ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է հայի ու ադրբեջացնու բարեկամության մասին. «Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում`Հայանիստ գյուղում, որտեղ ժամանակին հայն ու ադրբեջանցին ապրել են կողք -կողքի: Փորձելու ենք աշխարհին ինչ-որ կերպ ցույց տալ, որ մենք խաղաղության կողմնակիցն ենք եւ կռիվ ու պատերազմ չենք ուզում»,-նշեց Հ. Հակոբյանը:
«Իրավունքի» դիտարկմանը, թե հայն ու ադրբեջանցին կարո՞ղ են բարեկամաբար կողք- կողքի ապրել` Հ. Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանի հասարակ ժողովուրդը մեղավոր չէ իր իշխանության համար. «Նրանք մեղավոր չեն, որ այսօր Ալիեւը վարում է նման քաղաքականություն, ժողովրդին պետք չէ խառնել քաղաքական կեղտոտ գործընթացների մեջ»,-ընդգծեց մեր զրուցակիցն եւ հավելեց, որ սպասում են շահեկան ժամանակի, որպեսզի այն ցուցադրեն.«Շահեկան ժամանակ ասելով, նկատի ունեմ այն, երբ մեր եևկու ժողովուրդները կիսապատրաստ կլինեն զիջումների եւ խաղաղության»:
Հարցին, թե հնարավո՞ր է ֆիլմը ցուցադրվի նաեւ Ադրբեջանում, Հակոբ Հակոբյանը պատասխանեց.«Այդ նպատակի համար հատուկ աշխատանքներ ենք տանում Մոսկվայի մեր գործընկերների հետ , որոնք Ադրբեջանի հետ փորձում են բանակցել, որպեսզի ֆիլմը ադրբեջաներեն թարգմանենք ու ուղարկենք Ադրբեջան: »,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:

«Այնուամենայնիվ, ես ճնշված չեմ». Սոֆյա Հովսեփյան

Ըստ որոշ կարծիքների, Ճոյտը քաղաքական հարցերը լուծել է ոչ այնքան իր ասած «Մոսկվայի մեր գործընկերների հետ», որքան որոշ սորոսամերձ շրջանակների հետ, որոնք տարբեր տեղեր, այդ թվում Հ1-ում, փորձում են առաջ տանել հանձնվողական քայքայիչ քարոզչությունը: Համեյնադեպս, փաստ է, որ Ճոյտը ինչ-ինչ ոչ մաքուր խաղերի մեջ է, որոնց արդյունքում ստանում է լուրջ դիվիդենտներ: Ի դեպ այսպիսով բացատրվում է նաեւ արվեստից հեռու Ճոյտի անսպասելի ձգտումը դեպի Կինոմատոգրաֆիան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА