ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա մշակույթի այն փոխնախարարն է, ով Քարահունջի համար պայքարող հասարակությանը անվանել էր «գերազգայնական տգետներ»

09.02.2019 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սա մշակույթի այն փոխնախարարն է, ով Քարահունջի համար պայքարող հասարակությանը անվանել էր «գերազգայնական տգետներ»

Ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ Պարիս Հերունու դուստրը` Նանա Հերունին, ով ակտիվ պայքարում է Քարահունջը փրկելու ՀՀ մշակույթի նախարարության այսօրվա ղեկավարների ճիրաններից, գրում է . «Սա մշակույթի այն փոխնախարարն է, ով Քարահունջի համար պայքարող հասարակությանը անվանել էր «գերազգայնական տգետներ» և ասել իր սոռոսական խոսքը. «Ես որպես գիտնական եմ խոսում հիմա, վերջացրեք այս ամբողջ վայ-հայրենասիրական դիլետանտությունը: Քարահունջն ընդամենը դամբարանադաշտ է, եթե կուզեք՝ սրբարան, բայց ոչ երբեք աստղադիտարան»։ Մինչ ե՞րբ պիտի հանդուրժենք այս տիպի պաշտոնյա անձանց դիրքորոշումը մեր պատմության, ինքնության և մշակույթի հանդեպ»,- գրել է Նանա Հերունին ու կից հրապարակել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի լուսանկարը:

Ղարիբյանը զբաղված է Օրբելյանին վարկաբեկելով, իսկ ոլորտի գործիչները՝ գոտեպնդելով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА