o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հնարավոր է, որ տեխնիկական վրիպակներ են տեղի ունեցել իրավական ակտերում». Վահագն Համբարձումյան

04.02.2019 14:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հնարավոր է, որ տեխնիկական վրիպակներ են տեղի ունեցել իրավական ակտերում». Վահագն Համբարձումյան

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հարկային օրենսգրքի նախագծից և սպասվող փոփոխություններից ասաց, որ մարդկանց մոտ հստակ մեկնաբանված չեն այդ փոփոխությունները այդ է պատճառը, որ տարակարծությունների առիթ է տվել. «Նույնիսկ հնարավոր է, որ տեխնիկական վրիպակներ են տեղի ունեցել իրավական ակտում»:

Բելգիայում տեղի է ունեցել Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը

Համբարձումյանը փաստեց. «Նոր օրենսգրքով  եկամտային հարկի այս պահին գործող դրույքաչափերը իջնում են և համահարթեցվում: Մյուս փոփոխությունն այն է, որ  շրջանառության հարկով աշխատելու առավելագույն շեմը, որը սահմանված է այս պահի դրությամբ 58,35%  բարձրացվում է 115% : Հանրային դժգոհություններ կան ատամնաբույժների և ատամնատեխնիկների գործունեության հետ կապված, որ անհավասար դաշտ է ստեղծվում արտոնագրային հարկի չափի մեծության պատճառով, բայց հունլիսի 1-ից նրանց թույլատրվում է աշխատել սովորական հարկման համակարգով»:

Համբարձումյանը բարելավող դրույթ համարեց այն, որ նախկինում ակցիզային հարկով հարկվող ապրանքներ ներմուծողները և արտադրողները նախկինում չէին կարող շրջանառության հարկով աշխատել, հիմա նոր օրենսգրքով դա ևս թույլատրվում է.«Այստեղ շահում են ՀՀ-ում փոքր գինեգործները»:

«Հոջորդը ԱԱՀ-ի փոփոխությունն է: Եթե նախկինում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հետ էր տալիս 6 ամսում, հիմա արդեն փոխհատուցում են 3 ամսից: Շահութահարկի դրույքաչափը եկամտահարկի հետ կապված իջնում է 18%»:

Կառվարության ներկայաուցիչն ընդգծեց, որ իրականացվել են ճանապարհային հարկի դրույքաչափի իջեցումներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА