o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոյեր այսօր ձեր սիրելին իրեն այնքան տարօրինակ կպահի. Օրվա աստղագուշակ

29.01.2019 11:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյեր այսօր ձեր սիրելին իրեն այնքան տարօրինակ կպահի. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Այսօր ձեր սիրելին իրեն այնքան տարօրինակ կպահի, որ ձեզ կթվա, թե դուք զրուցում եք նրա երկվորյակի հետ: Փորձեք հանդուժել նրան, գոնե, մինչեւ վաղը: Առավոտյան նա կրկին իրեն նման կլինի:

ՑԼԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր կիսել սիրելիի հետաքրքրությունները: Օրինակ, նրա հավաքածուն հարստացրեք եւս մեկ նմուշով կամ միասին գնացեք նրա սիրելի թիմի խաղին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք շատ փխրուն կլինեք եւ ձեզ հետ պետք է շատ զգույշ վարվեն: Այդ մասին հասկացրեք ձեր սիրելիին: Նրա վերաբերմունքը կօգնի ձեզ հասկանալ` արդյոք արժե լուրջ հարաբերություններ ստեղծել տվյալ մարդու հետ, թե ոչ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կձանձրանա միօրինակ աշխատանքից եւ ընթացքում անընդհատ կցանկանա զրուցել ձեզ հետ` մի փոքր շեղվելու համար: Այնպես որ` պատրաստ եղեք, որ այսօր հաճախ եք զրուցելու բջջայնով կամ էլ զգոն եղեք սոցիալական ցանցերում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիի պահվածքից կփորձեք ենթադրություններ անել: Սակայն դրանք ոչ միշտ ճիշտ կուղղորդեն ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք շատ սուր լեզու կունենաք: Ձեր երկրորդ կեսը հնարավոր է` վիճաբանություն ունենա ձեզ հետ ձեր իսկ ասածների պատճառով: Եթե չեք ցանկանում  նման անախորժությունների հանդիպել, ավելի լավ է մի փոքր ավելի զուսպ լինեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ինքներդ ձեզանով հպարտանալու առիթ կունենաք, քանի որ կանեք մի բան, որը սկզբում անհնարին էր ձեզ թվում: Ձեր սիրելին եւս կհպրտանա ձեզանով: Այնպես որ` սկզբնական դժվարությունների պատճառով պետք չէ նեղսրտել:

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, մայոր Հայկ Թորոյանի ծննդյան օրն է

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե մռայլ օրը չի տրամադրոմ, որ տանից դուրս գաք, ապա այն անցկացրեք երեխաների հետ: Գիրք կարդացեք նրանց համար կամ էլ տարբեր խաղեր խաղացեք միասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ կմեղադրեն դավաճնության մեջ: Ձեր սիրելին կասկածի տակ կդի ձեր ցանկացած քայլը: Այնպես որ` տուն գնալու ճանապարհին մտածեք բոլոր խելամիտ արդարացումների մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ընդհանրապես հարմար օր չէ հարաբերություններ պարզելու համար: Եթե ինչ-որ բանից նեղսրտել եք, ավելի լավ է լուռ արտասվեք բարձի վրա: Ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ անհաջողությամբ կպսակվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ուշադրություն մի դարձրեք ձեր սիրելիի տրամադրությանը: Այն շատ փոփոխական կլինի: Պարզապես խորը շունչ քաշեք եւ շարունակեք ապրել:

ՁԿՆԵՐ

Այսօր ուշադիր եւ սիրալիր եղեք ձեր սիրելիների հանդեպ: Դա կերջանկացնի եւ ձեզ, եւ նրանց: Կյանքը չափազանց կարճ է վեճերի եւ անախորժությունների համար:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА