ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բիկինի, տոպ, բարձրակրունկներ․ Քիմ Քարդաշյանը սադրիչ դիրքով լուսանկար է հրապարակել

27.01.2019 15:23 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Բիկինի, տոպ, բարձրակրունկներ․ Քիմ Քարդաշյանը սադրիչ դիրքով լուսանկար է հրապարակել

Ռալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը կրկին անգամ սադրիչ դիրքով լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում ցուցադրել է հրաշալի կազմվածքը։ Նա կրում է մարմնագույն տոպ, վարտիք եւ զուգագուլպաներ, իսկ ահա կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։

Քիմ Քարդաշյանը խոսել է իրավաբան դառնալու որոշման մասին

Երեք երեխաների մայրը լուսանկարում կռացած է դեպի առաջ, իսկ ձեռքերը հասնում են ոտնաթաթերին։ Նա այս լուսանկարով գովազդել է իր սեփական՝ kkwbeauty ապրանքանիշի արտադրանքի Սուրբ Վալենտինի տոնին նվիրված հավաքածուն։

Նշենք, որ Քիմը նոր սկանդալի կիզայետում էր հայտնվել։ 39-ամյա հիփ-հոփ կատարող Ջեյզիոն Թեյլորը, նույն ինքը՝ ռեփեր The Game-ը երկրպագուների դատին նոր ստեղծագործություն է ներկայացրել, որում խոսել է Քիմ Քարդաշյանի հետ սեռական հարաբերությունների մասին։ Ռեփերն աշխարհին հայտնել է, որ քնել է ռեալիթի շոուի աստղի հետ եւ հարկ է համարել ներողություն խնդրել նրա ամուսնուց՝ Քանյե Ուեսթից։

Ռեփերի աղմկոտ հայտարարության վերաբերյալ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դեռ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА