ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ թե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է»

24.01.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ոչ թե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է»

– Երեկ հրապարակվել է 2018 թվականի "Լավ երկրների ցուցիչը", որտեղ Հայաստանը մեկ տարվա ընթացքում կտրուկ բարելավել է իր դիրքերը՝ 163 երկրների շարքում 75-րդ տեղից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական:

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Այս միջազգային վարկանիշը մշակվում է՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և նրա տարբեր կառույցների վիճակագրական տվյալները և նպատակ ունի պարզելու, թե աշխարհի երկրները ինչքան ավանդ ունեն երկրագնդի և մարդկության զարգացման գործում: Այն առավել արտաքին, քան ներքին զարգացվածության ցուցիչ է, երկրի միջազգայնացման ցուցանիշ:

Անկախ քաղաքական տարաձայնություններից, մենք բոլորս ուրախանում և հպարտանուիմ ենք մեր երկրի հաջողություններով և նման հարցերը ներքաղաքական օրակարգից դուրս են:

Սակայն իշխանական մամուլը, ինչպես հաճախ, փորձել է այս առաջընթացը ևս վերագրել գործող կառավարությանը, մանիպուլացնելով մեր քաղաքացիներին:

Սա է պատճառը, որ ստիպված եմ արձագանքել "հայկական հրաշքի" անատոմիային:

Այս միջազգային վարկանիշը հիմք է ընդունում բացառապես նախորդ տարիների տվյալները՝ առնվազն երկու տարվա տարբերությամբ: Օրինակ՝, 2017-ի ցուցիչը հիմնված է եղել ՄԱԿ-ի 2014-ի տվյալների վրա, 2016-ինը՝ 2011-ի տվայլների վրա և այլն:

Ակնհայտ է, որ այս տարվա վարկանիշի հիմքում ընկած են 2015-2016 թթ տվյալները: Այսինքն մեր երկրի թռիչքը այս վարկանիշային համակարգում ոչ թե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է:

Միայն ուրախ կլինեմ, եթե այս և միջազգային այլ վարկանիշներում նոր կառավարությունը հասնի Հայաստանի դիրքերի հետևողական բարելավմանը, բայց ձեր "ոտին մի գրեք", մի վերագրեք ձեզ այդ մեր ջանքերի գնահատականները:

Գնացեք աշխատեք,– գրում է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА