ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ նախագահը

21.01.2019 16:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ նախագահը

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ  ՊԵԿ-ը պատժում է երկրում կոռուպցիոն և հարկային հանցագործությունների վերաբերյալ ՀՀ Վարչապետին տեղեկություններ տրամադրողներին, ապա մանրամասնեց.

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԼՂ հարցը առաջիկայում կլուծվի

«ՊԵԿ-ի նախագահը, այս համակարգը հայտարարել է փակ կառույց և հաշվետվություն չի ներկայացնում ոչ ոքի,ավելին խիստ պատժվում են նրանք , ովքեր կոռուպցիայի կամ հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ են բացահայտում: Այս ամենից հետո ավելորդ է խոսել ՊԵԿ -ի նախագահի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ հակապետական գործունեության մասին : Այսպիսով, հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի օպերտիվ հսկողության վարչության պետի պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով մեկ ամսվա ընթացքում մի շարք բացահայտումներ իրականացրեց , որոնցից մեծ մասը հրապարակվել են մամուլում : Բացի այդ նրա կողմից բացահայտվեցին մի շարք կոռումպցիոն սխեմաներ , որոնք համարվում են հարկային հանցագործություններ»:

Փաստաբանը հայտարարեց, որ այդ ամենից հետո անհիմն կերպով ՊԵԿ նախագահը բանավոր աշխատանքից ազատել է Կարեն Կարապետյանին և նրա դեմ ծառայողական քննություն է սկսել: Կատարված կոռուպցիոն  բացահայտումների փաթեթը Կարեն Կարապետյանը ստիպված ներկայացրել է ՀՀ վարչապետին , սակայն ՊԵԿ-ի նախագահը հայտարարել է , որ դա հարկային գաղտնի տեղեկատվության հրապարակում  է եղել և դիմել է ՀՔԾ :Ստացվում է ՊԵԿ-ի  նախագահը ՀՀ վարչապետից թաքցնելու բան ունի :

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում :

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА