o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը գազի և նավթի ներկրման առաջատար երկիրն է

15.01.2019 18:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանը գազի և նավթի ներկրման առաջատար երկիրն է

2018 թվականին Չինաստանը նավթի ներմուծման առումով աշխարհում առաջատար է: 2017 թվականին առաջատարի դիրքը կորցրած Միացյալ Նահանգները կրկին երկրորդ հորիզոնականում է: Ինչպես հաղորդում է Reuters-ը հղում անելով Չինաստանի գլխավոր  մաքսային վարչարարության տվյալներին՝ անցյալ տարի Չինաստանի նավթի ներմուծումը թարմացվել է  ռեկորդը: 

Նավթի համաշխարհային գները նվազում են

Ընդհանուր ծավալը տարվա ընթացքում ավելացել է 10.1 տոկոսով` կազմելով 461.9 մլն տոննա: Օրական  ցուցանիշը կազմել է  9,24 մլն բարել: Ըստ հրապարակված տվյալների՝ 2018 թվականի դեկտեմբերին Չինաստանի նավթի ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 30 տոկոսով:

Ամսական ցուցանիշը կազմել է 43,78 մլն բարել, այսինքն` օրական 10,31 մլն բարել: Գործակալության տվյալով, միջին օրական ցուցանիշը 10 միլիոն բարելից բարձր է մնում. նոյեմբերին այն կազմել էր 10,43 միլիոն բարել:

Միևնույն ժամանակ, գազի ներկրումը նույնպես աճում է: Այն  2017 թվականի համեմատ աճել է գրեթե 1/3-ով (+ 31.9 տոկոս)՝ հասնելով 90.39 մլն տոննայի:

Դեկտեմբերին Չինաստանում կապույտ վառելիքի ներմուծումը կազմել է 9,23 մլն տոննա, ինչը 17 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ներմուծված գազի ծավալով Չինաստանը առաջին տեղում է աշխարհում, հայտնում է գործակալությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА