ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«2019-ը հայտարարում եմ գործնական տարի». Բեն Ավետիսյանը՝ Ամանորն ընտանիքի հետ նշելու և ծրագրերի մասին

03.01.2019 16:01 ՄՇԱԿՈՒՅԹ
«2019-ը հայտարարում եմ գործնական տարի». Բեն Ավետիսյանը՝ Ամանորն ընտանիքի հետ նշելու և ծրագրերի մասին

 

Դերասան Բեն Ավետիսյանը 2018 թվականը ճանապարհել է որպես ստացված ու հաջողակ տարի, դրական ակնկալիքներ ունի նաև 2019-ից. Վստահ է՝ այդ հարցում մեծ դեր ունի աշխատասիրությունը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է, թե ում հետ ու որտեղ է դիմավորել Ամանորը, առանձնացրել իր ամենահիշարժան Նոր տարին ու խոսել 2019-ի ծրագրերի մասին:

Հնդիկ դերասանների մասնակցությամբ երեւանյան համերգը հարցականի տակ է

Բենի համար կարևոր է Ամանորը ընտանիքի անդամների հետ դիմավորելը, քանի որ այն ընտանեկան տոն է: Կեսգիշերը տանը դիմավորելուց հետո նա միացել է ընկերներին:

«Այս տարի սանիկներս ԱՄՆ-ից հյուր են եկել մեզ և առաջին անգամ Նոր տարին անցկացրին այստեղ: Ինձ համար Ամանորի երկու օրն է ամենասիրելին՝ դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը։ Ինձ դուր չի գալիս, երբ  մարդիկ շարունակում են տնետուն գնալ մինչև հունվարի 13-ը: Իհարկե, հաճելի է, երբ մարդիկ անկեղծ սրտով գնում են շնորհավորելու միմյանց, ինքս էլ ուզած–չուզած պահում եմ հայկական այդ ավանդույթը, բայց ոչ այդքան երկար»,-ասաց Բենը:

 

Նա նշեց, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարողացել լիարժեք մասնակցել Ամանորի նախապատրաստական աշխատանքներին, բայց սիրելի մարդկանց համար նվերներ գնելուն ժամանակ հատկացրել է: Նրա խոսքով` անհամբեր բնավորության պատճառով ժամանակից շուտ է հանձնել նվերները: «Շատ եմ ուզում, որ անակնկալ լինի, բայց գրեթե երբեք այդպես չի ստացվում: Ինքս անհամբեր եմ նաև հակառակ դեպքում, երբ ինձ պետք է որևէ բան նվիրեն: Ես մինչև տոներն արդեն հարազատ մարդկանց կողմից ստացել էի հագուստ, օծանելիք և գումար, որով ինքս ինձ համար նվեր պիտի գնեմ»,– ասաց նա:

Բենի խոսքով, դեռ տարեվերջին ծրագրել էր մեկնել ԱՄՆ, սակայն զբաղվածությունը թույլ չի տվել: Սպասված հանգստին հավանաբար երկու ամսից կմեկնի: Դերասանը նկատեց, որ իր ամենահիշարժան Ամանորը, թերևս, նախորդ տարի էր, որը դիմավորել է ԱՄՆ-ում:  

«Ինձ հետաքրքիր էր, թե այլ երկրում ինչպես են դիմավորում Նոր տարին: Այնտեղ մարդիկ ավելի թեթև են, ուրախ, իրենց համար կարևորը նյութականը չէ, իրենք մտածում են ոչ թե ավելի շատ ծախս անելու, այլ հոգեպես ուրախ լինելու մասին: Այնտեղ շատ տպավորիչ Ամանոր ունեցա: Հետաքրքիր էր նաև այն, որ շատ տաք եղանակ էր ու մենք բարակ հագուստներով էինք»,-ասաց նա:

Բենը հիշեց, որ Ձմեռ պապիկին վերջին անգամ նամակ գրել է շատ փոքր հասակում, երբ ընտանիքի հետ Ռուսաստանում էին բնակվում. «Ծնողներս այնքան նուրբ էին ինձ մատուցել նվերները, որ ես իսկապես հավատում էի Ձմեռ պապու գոյությանը: Երբ վերադարձանք Հայաստան, այն տարիքում էի, որ աստիճանաբար հասկացա՝ նվերներն իրականում ծնողներս են պատրաստում ու տալիս: Հիասթափություն չեմ ապրել, քանի որ իրենցից միշտ ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ»:

Դերասանն այնքան էլ համաձայն չէ դիտարկմանը, թե տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կընթանա: Բենը կարծում է, որ տարվա յուրաքանչյուր օրը փոփոխություններ անելու հնարավորություն է. «Լավ է, երբ մարդիկ ուրախ են սկսում տարին, բայց ամեն վայրկյան մի բան կարող է փոխվել և չպետք է մտածել միայն տոնական օրերին դրական տրամադրվելու մասին: Այդպես պետք է ապրես յուրաքանչյուր օր, անկախ տարվա եղանակից»:

Դերասանն ունի գործնական նոր առաջարկներ, որոնց մասին, սակայն առայժմ չի ցանկանում բարձրաձայնել, քանի որ դեռ քննարկումների փուլում են: «2019-ը նույնպես գործնական տարի եմ հայտարարում, քանի որ ես համարում եմ՝ երիտասարդը պետք է միշտ փորձի ինչ-որ նոր բան անել, աշխատանքային ձեռքբերումներ ունենալ: Պետք է ունենալ նպատակներ ու իրականացնել դրանք: Տարին ինձ համար կլինի բուռն աշխատանքային: Զբաղվելու եմ ինչպես մասնագիտական գործունեությամբ, այնպես էլ մեր ընտանեկան բիզնեսով, որը հիմնել ենք նախորդ տարի: Աստված տա, անձնական կյանքում էլ ամեն ինչ լավ լինի, անցնող տարում փոփոխություններ չկային: Աստծուց առաջ չպետք է ընկնել, բայց տրամադրվածությունը կարևոր է»,-եզրափակեց նա: 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА