o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎ ՍԱ՞ ԷՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

28.12.2018 22:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՍԱ՞ ԷՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ինչ տվեց 2018թ.-ը Հայաստանի տնտեսությանը: Իհարկե, տարեկան կտրվածքով պաշտոնական տվյալներ դեռ չկան: Սակայն եղածն էլ բավական է հստակ պատկեր ստանալու համար:

ՀՀ տնտեսությունը ավտովթարներից տարեկան կորցնում է 150-170 մլն դոլար, այսինքն 10 տարում՝ 1,5 մլրդ դոլար. «Վարորդի ընկեր»

 

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆԿՈՒՄՆԵՐ

Այսպես, օրերս պաշտոնական վիճակագրությունից զատ, նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն էր  ներկայացրել նոյեմբերի դրությամբ տնտեսական հիմնական ցուցանիշների մասին տեղեկատվություն: Ըստ ներկայացվածի՝ վիճակը, մեղմ ասած, ծանր է: Այսինքն: Եթե անցած հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախանցած նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք տնտեսական ակտիվության 7.2 տոկոս աճ, ապա այս տարի այն հազիվ 5.7 տոկոս է կազմում (տե՛ս գրաֆիկները): Շատ ավելի ցայտուն է աճի անկման տեմպերը արդյունաբերությունում. նույն ժամանակագրական կտրվածքով անցած տարվա 12.2 տոկոս աճի փոխարեն հիմա ունենք ընդամենը 4.1 տոկոս աճ: Ներքին առեւտրաշրջանառության աճը 14.2 տոկոսից նվազել է մինչեւ 9.2 տոկոս, արտահանումը՝ 23.5-ից՝ 9.8 ներմուծումը՝ 27.9 տոկոսից՝ 24.2 տոկոս: Ընդ որում, վերջին ցուցանիշի համեմատաբար ցածր անկումը ոչ թե դրական, այլ բացասական գործոն է. ներմուծման աճի համեմատաբար փոքր անկումը, այն էլ արդյունաբերության անկման ֆոնին, նշանակում է, որ պարզապես ներմուծված ապրանքներն ավելի զգալի չափով են սկսել փոխարինել տեղական արտադրանքին: 

 

ԵԹԵ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ

Ընդ որում, տեղական արտադրանքի անկումը շատ ավելի ցայտուն է ցույց տալիս նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության վիճակը: Պաշտոնական վիճակագրության տեղեկացմամբ, այստեղ արդեն նույն ժամանակահատվածում ունենք ոչ թե աճ, այլ՝ 8.9 տոկոսանոց անկում: Ընդ որում, դեռ ամառային ամիսներին, երբ Հայաստանում մի շարք գյուղմթերքներ աչքի առաջ թանկանում էին, Գյուղնախարարությունը հպարտանում էր նույն գյուղմթերքների արտահանման թռիչքային աճով: Իսկ դա նշանակում է, որ եթե տեղական արտադրությունը նման ահռելի ծավալներով նվազում է, եւ այդ ֆոնին՝ թռիչքային աճ է ունենում արտահանումը, ապա, բնականաբար, դա մեր ներքին շուկան պարզապես դատարկում էր տեղական արտադրանքից: Եվ արդյունքում, այդ պակասը լրացնելու է եկել ներմուծված գյուղմթերքները, այսինքն, մեր ներքին շուկան էլ ավելի մատչելի դարձավ ներմուծման համար: Իսկ դա երկարաժամկետ հետեւանքներ ունեցող խնդիր է. այդ կորցրած դիրքերը վերականգնելու համար հայաստանյան գյուղատնտեսությունը հսկայական ջանքեր պետք է գործադրի եւ թե կկարողանա՞, դա արդեն մեծ հարց է: Թեկուզեւ հաշվի առնելով այն տվյալները, որն օրերս մեզ ներկայացրեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը. «Եթե 2017 թվականին ունեինք 60 հազար խոշոր եղջերավոր անասուն, հիմա 20 հազար գլուխ ունենք: Այսինքն, անասնապահությունը հավասարվել է զրոյի, նույնը կաթնամթերքի շուկայում է»: Անասնագլխաքանակի նման անկումը վերականգնել, հասկանալի է, հնարավոր է ոչ թե մեկ, այլ երկար տարիների ընթացքում: Իսկ դա նշանակում է, որ նախ՝ առաջիկա տարիներին տեղական արտադրության միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի շուկաներն են հայտնվելու գրեթե կոլապսային վիճակում: Երկրորդը, դա էլ ավելի թափանցիկ է դարձնում մեր ներքին շուկան ներմուծման համար: Նաեւ գյուղացիությունն է էական եկամուտներից զրկվելու: Վերջապես, ներքին արտադրանքի պակասը բերելու է տեղական ապրանքների գների աճի, որը դոմինոյի էֆեկտով շատ արագ կտարածվի նաեւ ներմուծվածների վրա. որ մի ներկրողը չի ցանկանա առիթից օգտվել եւ եկամուտները մեծացնել: Եվ ասել, թե անասնապահությունը միակ ճյուղն է, որ կանգնած է նման վտանգների առաջ, սխալ կլիներ: Հայաստանյան ջերմոցային տնտեսությունը, որը վերջին տարիներին սկսել էր զարգացման լուրջ միտումներ ցուցաբերել, իր հերթին է հայտնվել նման ցնցումային վիճակում: Այն առումով, որ ամառային դեֆիցիտի պատճառով մեր ներքին շուկան ներմուծման համար դարձավ այն աստիճան խոցելի, որ անգամ «ջերմոցային սեզոնին» դրա դեմն առնել պարզապես հնարավոր չէ: Մի խոսքով, կարեծս թե լավ են անում՝ Գյուղատնտեսության նախարարությունը վերացնելով. եթե երկրում գյուղատնտեսություն չի մնում, նախարարությունն ինչների՞ն է պետք:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ.«ՎԱԽԵՆԱՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՍՆԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ»

 

2019Թ.-Ի ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Ի դեպ, տնտեսության այս տարվա վիճակը գնահաատելու համար նման մեկ համեմատություն եւս պետք է կատարել: Այսպես, ինչպես նշեցինք, օրինակ տնտեսության ակտիվության մասով հունվար-նոյեմբերին ունեցել ենք 5.7 տոկոս աճ: Մինչդեռ «նախահեղափոխական» ժամանակահատվածում, օրինակ՝ հունվար-մարտին այդ ցուցանիշը 10.6 տոկոս էր, հունվար-ապրիլին (հաշվի առնենք նաեւ ապրիլին սկսված ցնցումները)՝ 9.7 տոկոս: Այսինքն, ներկայիս 5.7 տոկոսի մասին խոսելիս, պետք է նաեւ հաշվի առնել, որ դրա «նախահեղափոխական բազան» մոտ կրկնակի անգամ բարձր ցուցանիշ էր, ինչը նշանակում է, «հետհեղափոխական» ժամանակահատվածին բաժին է ընկնում 5.7 տոկոսից էլ շատ պակաս ցուցանիշ՝մոտ 3-3.5 տոկոսի կարգի: Կամ, գյուղատնտեսության ներկայիս 8.9 տոկոսանոց անկման կողքին՝ մարտին եւ ապրիլին կար աճի 2.2-ական տոկոս աճ: Եվս մեկ նյուանս. «հետհեղափոխական» առաջին ամիսներին՝ մոտավորապես մայիս-հուլիսին դեռ բավականին ակտիվ ընթացքի մեջ էին «նախահեղափոխական» մի շարք ծրագրեր, ինչի մասին հուշում է այդ ամիսներին դեռ պահպանվող ներդրումային համեմատաբար բարձր տեմպերը: Սակայն դա էլ աստիճանաբար սկսեց մարել, եւ կարելի է ասել, որ փաստացի վերջին ամիսներին ռեալ ունեցել ենք լավագույն դեպքում զրոյական տնտեսական ակտիվություն: Ասենք, վիճակագրությունը եւս դա է ֆիքսում. հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5 տոկոս անկում, նոյեմբերին՝ 10.3: Այսպիսով, տարին գնահատելու համար այն պետք է երկու մասի բաժանել: Եթե առաջին հատվածում նկատվում էր որոշակի դրական դինամիկա, ընդ որում՝ շարունակական բարելավման տեսքով, ապա հետագա հատվածում այդ դինամիկան աստիճանաբար մարեց՝ ի վերջո, վերածվելով խորը անկումների: Հենց այս անկումային իրավիճակն է, որ գալիք տարվա տնտեսական իրողությունների ձեւավորման հիմք է դառնալու: Դեպի ո՞ւր կգնա իրավիճակը. վերին ատյանները, հասկանալի է, դեռ ոսկե սարեր են խոստանում: Սակայն բացի հրապարակային խոստումներից, ուրիշ ի՞նչ է դրվելու տնտեսության հիմքում՝ անկումներն աճի վերածելու համար: Մեկ բան է միանշանակ՝ առանց ծավալուն ներդրումների նշված պատկերն անհնար է, որ փոխվի: Իսկ կլինե՞ն ներդրումներ. թեեւ վերեւներից մի գլուխ խոստանում են, սակայն գոնե այս պահին նման հիմքեր չեն երեւում: Ու թերեւս մեկ օրինակ բերենք. նախօրեին հաստատվեց Երեւանի գալիք տարվա բյուջեն, որն ապահովելու համար քաղաքային իշխանությունները գնում են տուրքերի դրույքաչափերի նկատելի բարձրացման: Եվ հարց՝ կլինե՞ր նման ոչ պոպուլյար քայլ, եթե այլ ուղղություններից միջոցների ներգրավման հույսեր լինեին: Այսինքն, այս բարձրացումն ակամա խոստովանություն էր, որ մասնավորապես մայրաքաղաքում ինչ-որ արտառոց, անգամ՝ ստանդարտ չափերով ներդրումներ տեսանելի չեն: Դե, եթե ամենաակտիվ տնտեսական հատվածում է նման պատկեր, կարո՞ղ է երկրի մասշտաբով ներդրումային այլ իրողություններ լինեն, մեղմ ասած, կասկածելի է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА