o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամբոխին զգուշացնում են` դարձե՛ք ժողովուրդ». Սերգեյ Շաքարյանց

14.12.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ամբոխին զգուշացնում են` դարձե՛ք ժողովուրդ». Սերգեյ Շաքարյանց

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին փոխարինելու եկավ հետընտրական իրավիճակը, որտեղ արդեն շոուներին, պոպուլիզմին, փոխադարձ վիրավորանքներին ու անպատասխանատու հայտարարություններին պետք է հաջորդեն իրական քայլեր: Իսկ ինչ նախադրյալներ ստեղծվեց վերջին մեկ ամսվա ընթացքում դրա համար, «Իրավունքը» պարզեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ զրույցում:

Նիկոլը դարձավ համայն աշխարհի տրանսգենդերների վարչապետը

«ՆՄԱՆՆԵՐԻՆ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԶԲԱՂՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»

– Պարոն Շաքարյանց, ողջ քարոզարշավի ընթացքում իշխող քաղաքական ուժը խոսում էր կուսակցությունների թաղումների, մարդկանց պատերին ծեփելու ու ասֆալտին փռելու մասին: Ըստ Ձեզ, պե՞տք էր այդքան ագրեսիվ քարոզարշավ իրականացնել, երբ ընտրություններին մասնակցող 10 քաղաքական ուժերը դեռ նախընտրական շրջանում ընդունել էին, որ ԱԺ մեծամասնությունը «Իմ քայլն» է լինելու:

Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ»

Դժվար էր հասկանալ այն մարդկանց տրամաբանությունը, որ անպայման ցանկացան իրավիճակի սրման քայլեր կատարել եւ առանց այն էլ պառակտված հասարակությանը եւս մի քայլով դրդել պառակտման: Եվ առհասարակ, դժվար է ասել, թե ով էր պատվիրել նման իրադարձություններ Երեւանում, երբ քարոզարշավի հենց առաջին օրերին` նոյեմբերի 29-ին, միջադեպ է տեղի ունենում կոմունիստների եւ ՌԴ դեսպանատան դիմաց ցույց անող Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցության անդամների միջեւ: Տրամաբանությունը ո՞րն է` գնալու ոչ կոմունիստական Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ցույց-մույց անելու: Եթե Խորհրդային Միության դեսպանություն լիներ, կհասկանայի, հիմա չեմ հասկանում: Տրամաբանությունից դուրս մարդկանց համար ընդհանրապես պետք է մի հատ օրենք հորինել, որ նմաններին խստիվ արգելված է զբաղվել քաղաքականությամբ: Ի վերջո, մարդը պետք է տրամաբանություն ունենա: Կարող եք Խզմալյանին փոխանցել` եթե այդքան համարձակ ազգայնական ես, ինչո՞ւ չես գնում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպում: Չէ՞ որ հենց Բրիտանիան էր այն տարիներին մեղավորը, որ Արցախը մնաց վիճելի հարց: Իհարկե, հաշվի առնելով, որ այս միջադեպը տեղի ունեցավ քարոզարշավի ժամանակ եւ իմանալով, թե ով ում հետ է, մենք հասկանում ենք, որ իրենց ասել են` գնացեք, ցույց արեք, նրանք էլ գնացել են: Փոքր երկիր է, փոքր քաղաքում ենք ապրում, բոլորին էլ գիտենք: Կարծում եմ` անթույլատրելի էր, հատկապես քարոզարշավի ժամանակ:

«Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է ստյոպասաֆարյանների նմաններին, որոնք լծվել են ԶԼՄ-ների սեւացման գործին» (Տեսանյութ)

«ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ՊԵՏՔ Է ԼՌԵՆ»

– Ի դեպ, քարոզարշավի ընթացքում շատ շահարկվեց արցախյան հիմնախնդրի թեման, եւ պատերազմի բովով անցած շատ հարգված Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը ստիպված եղան սթափության կոչով հանդես գալ, որին էլ հաջորդեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «մուննաթն»` ուղղված Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

Քանիցս անցյալում էլ ասել ենք, որ հայաստանյան ցանկացած ներքին ընտրությունների ժամանակ մեջտեղ մի՛ բերեք Արցախի հարցը, մի՛ համեմատեք որեւէ բանի հետ: Սակայն, մենք տեսանք եւ լսեցինք այդ ամենը քարոզարշավի հենց մեկնարկային օրվանից: Ու փոխանակ սթափվեին խոսացողները, մի հատ էլ մատ են թափ տալիս Ստեփանակերտի վրա: Սա արդեն ոչ թե անթույլատրելի է, այլ դավաճանություն է: Եթե մարդը իրական, երկու կողմից զտարյուն հայ է, նա իրավունք չունի թուրքին առիթ տալ խոսելու, բայց տեսանք, որ նոյեմբերի 26-ից պերճախոս մեր հեղափոխականները միայն թուրքին նյութ էին տալիս խոսելու: Ես սա հավասարեցնում եմ դավաճանության հետ: Բայց, բնականաբար, այսօրվա իշխանավորներն իրենց դավաճան չեն զգում: Ցանկացած բանակում գոյություն ունի չգրված օրենք` երբ ռազմական գործողություններին մասնակցած, փորձ ձեռք բերած իրական գեներալները խոսում են, քաղաքացիական անձինք պետք է լռեն: Սա օրենք է մանավանդ այն երկրներում, որոնք, այսպես ասած, անընդհատ գտնվում են պատերազմական իրավիճակում: Իսկ Հայաստանն այդպիսի երկիրր է: Եթե որոշակի մարդիկ մտածում են, որ նրանք Լյուքսեմբուրգում են, ոչ թե Հայաստանում, նրանց մասին դեռեւս 1992 թվին եմ ասել` նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանին` չես ուզում այս երկրում ապրել, հեռացի՛ր քո սիրած լյուքսեմբուրգները: Այնտեղ հեշտ է` ո՛չ պատերազմ կա, ո՛չ խնդիրներ: Իսկ դու ուրիշ տարածաշրջանում ես, որտեղ կան այլ իրականություններ: Դու մի երկրում ես, որտեղ չորս հարեւաններից երեքը անբարենպաստ են, չորրորդը` վերապահումներով բարիդրացիական, ու դրա հետ պետք է համակերպվես:

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան

«ԹԵՀՐԱՆԻՑ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴ, ՈՐ ՍԿՍՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ, ԳԻՏԵՆ` ԵՐԲ ԽՈՍԵՆ, ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵՆ»

– Անդրադառնանք այդ հարեւաններից մեկին. Նիկոլ Փաշինյանը չբացառեց հայ-իրանական սահմանի հնարավոր փակումը, որին ի պատասխան բավական կոշտ արձագանքել էր անգամ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումներն այս մասին:

Երբ դեռ նախընտրական քարոզարշավից առաջ քեզ զգուշացնում է շատ հարգի մարդ Թեհրանից, թեկուզեւ ազգությամբ հայ, լսիր քեզ ինչ են ասում ու փորձիր հասկանալ` ինչ են ակնարկում: Բայց, ոչ, ենթագիտակցությունն անջատված է: Հետո դոշ են ծեծելու ու նեղացած ասեն` վա՜խ, Աստված մեզ չի սիրում: Աստծո մարդը քեզ զգուշացնում է հետագա զարգացումների մասին: Նկատի ունեմ Տեր Սեպուհ սրբազանին: Չէ՞ որ սա նաեւ զգուշացում էր քո ամբոխին` մնացե՛ք ժողովուրդ բառիս բուն իմաստով: Բայց ոչ մի արձագանք, իրենց թվում է, թե պատահաբա՞ր է սրբազանն անդրադարձել: Ձեզ վստահեցնում եմ, որ Թեհրանից ցանկացած մարդ, որ սկսում է խոսել հայերի հետ, գիտեն` երբ խոսեն, ինչպես խոսեն: Ի վերջո, եթե նոյեմբերի 22-ին անդրադարձ է կատարվում դեռեւս նոյեմբերի 1-ին արված հայտարարություններին, նշանակում է, որ երեք շաբաթ մարդիկ մտածում էին, թե որ օրն ընտրեն արձագանքելու համար, որովհետեւ հասկանալի է, որ դրա պատասխանը ունեին հենց նույն օրը:

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

«ԳՈՌԱՑԵԼ ԵՆ` «ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ» ՈՒ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ»

– Կրկին վերադառնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային. Ինչպե՞ս կգնահատեք նորահայտ քաղաքական ուժերի եւ «Իմ քայլից» անջատված կուսակցությունների քարոզարշավը:

Այդ շրջիկ նախընտրական շտաբները, որոնք ավտոբուսներով, գազելներով պտտվում էին, Հնդկաստանի հորինած պրակտիկան է, որովհետեւ հետամնաց, թերզարգացած գյուղերում, որտեղ մարդիկ նույնիսկ անգրագետ են, իրենց դա էլ է հերիք: Հիմա էլ եկել են մեր գյուղերը, մի ավտոբուսով գոռացել են` «բլա-բլա-բլա» ու դարձել են պատգամավոր: Բայց Հնդկաստանի օրինակը կիրառելի՞ էր: Իհարկե, լավ կլիներ, որ մենք էլ մեկ միլիարդ բնակչություն ունենայինք, թեկուզ Հնդկաստանի պես անգրագետ գյուղեր լինեին, բայց ինձ թվում է` երկուսուկես միլիոնանոց Հայաստանում, որտեղ բոլորն իրար ճանաչում են, սա անլուրջ է: Երբ դու միլիարդանոց ազգ ես, այդ ժամանակ քո համար այդքան էլ էական չէ, թե քանի պատգամավոր է լինելու, որովհետեւ քո գյուղի մեծահարուստը հաստատ կլինի մեջները: Եվ շատ հարցեր այդ ժամանակ ինքնաբերաբար են լուծվում, բայց սա Հնդկաստանը չէ:

ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը

Այո, թերեւս հետընտրական Հայաստանն է, որին ի՞նչ ապագա է սպասվում, դեռ պարզ չէ...

Այսօր մթնոլորտ են ստեղծել, որը ձեռնտու է միայն դրսի ուժերի համար: Երբ դու վստահ չես վաղվա օրվա համար, չգիտես ինչ է սպասվում, ուրեմն` այդ երկիրը զարգանալու խնդիրներ է ունենալու: Իսկ զարգանալու առաջին պայմաններից մեկը ներհասարակական կայունությունն է: Եթե դու զրկում ես հասարակությունը կայունությունից, երբեք չի զարգանա, այստեղ երբեք փողեր չեն ներդնի: Երբ բթամիտները հասկանան այս ամենը, գուցե իրենց ենթագիտակցությունը սկսի միանալ, բայց դեռեւս չեմ տեսնում, որ հասարակության բոլոր շերտերը ճիշտ են գնահատում ընթացիկ իրավիճակը: Ավելին` տպավորություն է, որ չեն էլ ուզում հասկանալ:

Ռուսերեն՝ словесный понос: Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА