o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիմա հարց եմ տալիս, ի՞նչ գործ ունի մարզպետը, որ ՀՀԿ-ական գյուղապետերի վրա կոնկրետ ձայներ բերելու պլան է դնում. ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

01.12.2018 17:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հիմա հարց եմ տալիս, ի՞նչ գործ ունի մարզպետը, որ ՀՀԿ-ական գյուղապետերի վրա կոնկրետ ձայներ բերելու պլան է դնում. ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Iravunk.com-ի զրուցակիցն է թիվ 5 ընտրական տարածքում (Արարատի մարզ) արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: <<Մուրադյանը, այն եզակի պատգամավորներից է, ով լուռ՝ առանց բարձրաձայնելու իր գործունեության մասին՝ մշտապես կանգնած եղել մարզի՝ մասնավորապես մասիսցիների կողքին>>,- մեզ հետ զրույցում ասաց Մասիսի բնակիչներից մեկը:

«Հրապարակ». Արմեն Մուրադյանը կմասնակցի միջազգային բժշկական մեծ գիտաժողովին

Իսկ մարզի՝ կոնկրետ, ո՞ր խնդիրներին է լուծում տվել պարոն Մուրադյանը պատգամավոր եղած տարիներին եւ ում աջակցությամբ, ինչպե՞ս է գնահատում ներկայիս ընտրապայքարը, այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք ԱԺ պատգամավորի թեկնածուի հետ, ով նախ անդրադարձավ կատարված աշխատանքներին.

- Անկեղծ ասած ես երբեւէ չեմ սիրել բարձրաձայնել իմ կատարած աշխատանքների մասին, բայց պետք է ասեմ, որ մարզի խնդիրներին լուծում տալու համար ինձ անվերապահ աջակցել է ՀՀԿ կուսակցության նախագահ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Օրինակ, հենց մեկը` Մասիս-Մարմարաշեն տարածքում ընկած կամուրջի կառուցմանը լուծում է տվել Սերժ Սարգսյանը անձամբ: Երեւի կհիշեք, որ այդ կամուրջի կառուցման համար ժողովուրդը փակել էր ճանապարհը, ես անմիջապես կանգնել եմ ժողովրդի կողքին, հենց իրենց ներկայությամբ զանգահարել եմ երկրի նախագահին եւ հայտնել ժողովրդի բողոքը եւ պահանջը: Նախագահը անմիջապես խնդրին լուծում տալու համար կապվեց ԾԻԳ-ի տնօրենը հետ, ով հետո զանգահարեց ինձ եւ խոստացավ կոնկրետ ժամանակահատվածում ժողովրդի պահանջին լուծում տալ: Այդ ողջ խոսակցություններին ներկա է եղել ժողովուրդը: Ես ժողովրդի ներկայությամբ ԾԻԳ-ի տնօրենին ասացի, որ եթե խոստացված ժամանակ խնդիրը չլուծվի՝ ես ինքս ժողովրդի հետ դուրս կգամ ճանապարհ փակելու: Եվ հստակ խոստացված ժամանակահատվածում խնդիրը իսկապես լուծվեց: Մեկ այլ օրինակ բերեմ. Այնթապ համայնքը մանկապարտեզ չուներ, ես ինքս անձամբ նախաձեռնել եւ խնդրել եմ երկրի նախագահին, որպեսզի համայնքը ունենա մանկապարտեզ: Որից, շատ ժամանակ չանցած՝ համայնքում կառուցվեց մանկապարտեզ: Եվ այսօր համայնքի երեխաները հաճախում են մանկապարտեզ իրենց համայնքում: Նույնը Այնթապի մշակույթի տան համար եմ խնդրել, որը կառուցվում է: Արմատ համայնքում՝ կրկին իմ նախաձեռնությամբ եւ նախագահի անմիջական աջակցությամբ գյուղը գազամատակարումը ստացավ:

Ես կարող եմ հազարավոր նման օրինակներ բերել, որոնք իրագործվել են Սերժ Սարգսյանի օգնությամբ: Ինձ ոչ մի վարչապետ ոչ մի հարցով չի օգնել, որպեսզի մարզի խնդիրները լուծում ստանան: Հակառակը՝ ավելի շատ վնաս են տվել:

Պարոն Մուրադյանը նկատեց նաեւ.

- Հաճախ ինձ ասում են նախկինում թալան շատ է արվել: Բայց ես ի՞նչ կապ ունեմ, ով արել է գնացեք իրանց ասեք՝ ես հո՞  թալանի պատասխանատուն չեմ: Իսկ մարզը թալանածներից ոչ մեկը, այսօր ՀՀԿ-ի շտաբ չի գալիս, հետեւությունները թողնում եմ Ձեզ:

Անդրադառնալով ներկայիս նախընտրական պայքարին, որը շատ հաճախ անցնում է թույլատրելիի սահմանը մեր զրուցակիցը նախ նկատեց.

- Հիմա մեր երկրի անվտանգության հարցը շատ վատ վիճակում է, էլ չեմ խոսում արտաքին քաղաքականության մասին՝ օր-օրի թշնամիներ են ավելանում մեր երկրի համար, էս ի՞նչ եք անում, ո՞նց եք դիմակայելու էս ամենին, ո՞վ է պատասխան տալու էսօր կատարվող անօրինությունների համար: Հիմա հարց եմ տալի, ի՞նչ գործ ունի մարզպետը, որ ՀՀԿ-ական գյուղապետերի վրա կոնկրետ ձայներ բերելու պլան է դնում: Դրանք մի օր պատասխան են տալու, սենց չի մնալու: Պատահական դառել են պաշտոնավոր, մի հատ էլ վիրավորվում են, որ ասում ենք 37 թիվնա, տո 37 թվից բեթար է հիմա: Հետո էլ ասում են, որ վարչական ռեսուրս չի օգտագործվում, բա վարչական ռեսուրս օգտագործելը ՝ պոզով-պոչովա՞ լինում:

Հետո էլ ուժային կառույցները օրինական ընտրություններից են խոսում, սա՞ է օրինական ընտրապայքարը: Ասում են մենք ժողովրդի կողքին ենք եղել միշտ, բա էսօրվա քնից հելածները, ինչի՞ ժամանակին մի զոհված զինվորի ընտանիքի կողքին չկանգնեց:

- Պարոն Մուրադյան, Ձեր կոչը Ձեզ ընտրողներին:

- Ժողովուրդ ջան, Դուք Ձեր խղճով ու համոզմունքով գնացեք ընտրելու: Ես ուղղակի ամաչում եմ թեկնածուների կենսգարությանը անդրադառնալ՝ մարդիկ կան, որ էսօր արեւի երեսին պետք ճաղերի հետեւից նայեին, մարդ կա բանակից փախել, ազատվել է, բայց էսօր հայրենասիրությունից, արդարությունից է խոսում: Հո մենակ թրաշ պահելով, ուլտիմատումներով խոսալով, վախացնելով չի: Ախ էիք արել նախկինում, որ ինձ բարեւեք հիմա սաղ դեմք եք դառել: Ես իսկապես  շատ բանի համար եմ ցավում հիմա, ցավում եմ, որ նախկինում շատ մարդկանց համար շատ մարդկային բաներ եմ արել, գիշերներով չեմ քնել, բայց էսօր սաղ մոռացել ու ուրացող են դարձել: Ա՛յ, դրա համար իսկապես ցավում եմ:

«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը շրջում է ԼՀԿ-ականի համարանիշներով. Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА