o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և “ՌԵՍՈ” ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին “Ապահով հանգիստ” ապահովագրական փաթեթը

19.11.2018 15:38 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և “ՌԵՍՈ” ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին “Ապահով հանգիստ” ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը “ՌԵՍՈ” ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ “Ապահով հանգիստ” ապահովագրական պրոդուկտը: “Ապահով հանգիստ”  փաթեթի առկայությունը ամանորյա արձակուրդների ընթացքում կնվիրի հաճախորդներին ապահովության, անհոգության և ֆինանանսական կայունության ամենահաճելի զգացողությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել  Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ձեռք բերելով “Անվտանգ հանգիստ” ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդները իրենց ամանորյա ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կստանան օգտվել հետևյալ ապահովագրական  ծառայություններից.

    • բժշկական խորհրդատվություն 24/7, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, ամբուլատոր և ստացիոնար բուժում, դեղորայք, շտապ ատամնաբուժական օգնություն, բժշկական էվակուացիա
    • ֆինանսական փոխհատուցում՝
    • ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում;
    • ճանապարհորդության ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում;
    • ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի  դեպքում:

“Անվտանգ հանգիստ” ապահովագրական փաթեթը հաճախորդները կարող են ձեռք բերել ինչպես իրենց, այնպես էլ իրենք ընտանիքի անդամների համար, և որպես ամանորյա նվեր` հարազատներին: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ երկրագնդի ցանկացած կետ մեկնելիս: Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարող է օգտագործվել մեկ տարվա ընթացքում բազմակի ուղևորությունների ժամանակ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Անցկացրե՛ք ամանորյա տոները անհոգ:

“Անվտանգ հանգիստ” ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում,  www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն 87-87 հեռախոսահամաչով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА