ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆՁԱՄԲ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑԵԼ ՄԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ»

13.11.2018 20:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆՁԱՄԲ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑԵԼ ՄԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին եւ առաջադրվելու է որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները: Ի դեպ, նա միաժամանակ լինելու է նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը, ինչի մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ:

«Կոչ եմ անում մտահոգվել ապագայով եւ ընտրել ՍԻՄ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին». պատգամավորի թեկնածու (Տեսանյութ)

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ՀՀԿ ՀՆԱՐԱՎՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ»

– Պարոն Աշոտյան, չե՞ք կարծում, որ բավական ծանր բեռ եք Ձեզ վրա վերցրել` այն էլ այս շրջանում, երբ ՀՀԿ-ի համար, մեղմ ասած, լավագույն ժամանակները չեն:

Նախընտրական քարոզարշավում, կարծում եմ, հեշտ գործեր չկան, բոլոր գործերն էլ ծանր են, պատվաբեր եւ կարեւոր` լինի քարոզչության պատասխանատուն, լինի շտաբի պետը, լինի այն մարդիկ, ովքեր անմիջապես տեղերում զբաղվելու են Հանրապետական կուսակցության թեկնածուների եւ կուսակցության քարոզչությամբ: Իհարկե, դժվարություններին մենք տեղյակ ենք, եւ այդ դժվարություններին առերեսվել ենք վերջին վեց ամիսների ընթացքում` իշխանափոխությունից հետո: Ցավոք, այսօր էլ շարունակվում են տեղերում պետական ապարատի գործադրմամբ ՀՀԿ պոտենցիալ թեկնածուների դեմ գործողություններ, համոզումներ, թե բա «քեզ պե՞տք է, ախր ինչի՞ համար, երեխուդ մասին մտածի...»: Բազմաթիվ այսպիսի դեպքեր կան:

«Եթե նոր ձեւավորվող իշխանությունն ադեկվատ ծրագիր չներկայացնի, էլի է իշխանափոխություն լինելու»

Ի վերջո, ովքե՞ր են լինելու ՀՀԿ ցուցակում, եւ այս առումով ի՞նչ անակնկալներ են սպասվում:

Երբ հրապարակվի մեր ռեյտինգային ցանկը, դուք կտեսնեք տարբեր երիտասարդ դեմքեր, որոնք կուսակցության արդիականացման արդյունք են: Կտեսնեք նաեւ մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, Հանրապետական կուսակցության նվիրյալներ են: Ինչպես եւ կլինեն մարդիկ, ովքեր վայելում են, ըստ մեզ, իրենց ընտրատարածքներում բնակչության վստահությունը: Եվ վերջապես` մարդիկ, որոնց չէիք մտածի, որ կտեսնեք: Բայց չեք տեսնի մարդկանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում, ըստ որոշ լրատվամիջոցների վերլուծականների, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ պետք է լինեն: Սա արդյունք է նաեւ այն հանգամանքի, որ պետական ապարատը տեղերում տարբեր ձեւերով շարունակում է թիրախավորել ՀՀԿ հնարավոր թեկնածուներին, շատ մեղմ սպառնալով, որպեսզի թեկնածություն չառաջադրեն, անդարդ գլուխը ցավի մեջ չդնեն: Նման դեպքերը շատ են, կան նաեւ ապացույցներ, ու սրանք դատարկ խոսքեր չեն: Ավելին` կան մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, ովքեր դրա պատճառով հրաժարվել են: Հիմա նրանք կհրաժարվեն անգամ խոսել մամուլի հետ` շատ հասկանալի պատճառներով, որովհետեւ չեն կարող հաստատել այն, ինչի հետեւանքով հրաժարվում են մասնակցել ընտրություններին: Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն շարունակելու է քաղաքական այս պայքարը:

«Չտրվե՛ք զանազան հոսանքների եւ ընտրեք նրանց, ովքեր արժանի են». պատգամավորի թեկնածու (Տեսանյութ)

 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑՎԵԼ Է ԶՐՈՅԻ»

– Կարծում եք` քաղաքական բովանդակային պայքար սկսելու համար կա՞ պարարտ հող, թե՞ ընտրողը կուրորեն շարունակելու է գործող իշխանությանը սատարել:

Այսօր մեր երկրում իշխանափոխությունից հետո քաղաքական բովանդակությունը հասցվել է զրոյի: Քաղաքական պայքարը դարձել է անձնավորված վիրավորանքների, հետապնդումների, պիտակավորումների պայքար, ոչ թե` քաղաքական բովանդակության: Դրա հետեւանքը մենք այսօր տեսնում ենք, երբ կառավարությունը չի արձանագրում արդյունք: Կառավարությունը վեց ամսվա ընթացքում որեւէ շոշափելի, լուրջ արդյունք չունեցավ: Մինչդեռ խոստացել էր մեր բնակիչներին, թե բյուջեն կավելացնենք 800 միլիոն դոլարից մինչեւ մեկ միլիարդ եւ այլն, իսկ հիմա տեսնում ենք 2019 թվականի բյուջեն, որտեղ չկան նման թվեր: Հուսով եմ` այսօր Ազգային ժողովի նիստը կկայանա, եւ բյուջետային քննարկումների ժամանակ շատ ավելի մանրամասն կարձանագրենք, թե ինչպես է կառավարությունը ու վարչապետն անձամբ մոլորության մեջ գցել մեր բնակիչներին` տալով շռնդալից խոստումներ ընտրություններից առաջ եւ ասելով, թե «ամուսնությունից հետո այդ ամենը, պարզապես հեքիաթներ էին»:

«Ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում». Հրանտ Բագրատյան

Ըստ Ձեզ` ինչո՞ւ պետք է ընտրողը դեկտեմբերի 9-ին ձայն տա Հանրապետական կուսակցությանը:

Հանրապետական կուսակցության գոյությունը մյուս խորհրդարանում պետք է նախեւառաջ մեր երկրի քաղաքական համակարգին: Իշխանությունը պարզ է` ով է լինելու, բայց հիմա պետք է հասկանալ, թե ինչպիսի կառուցվածք է ունենալու ընդդիմությունը` իր ունակություններով, կարողություններով ու գիտելիքներով: Այն իշխանությունը, որը կարող է բացարձակ լինել Հայաստանում, ամենամեծ վտանգավորությունն է իր մեջ պարունակում: Եվ ես հնչեցնում եմ ոչ թե քաղաքական մեղադրանք, այլ ասում եմ` ելնելով նախեւառաջ այն հանգամանքից, որ այդպիսի բան թույլ չտալու մեջ պետք է շահագրգռված լինեն բոլոր այն մարդիկ «Իմ քայլը» դաշինքում, որոնք իրոք հավատում են, որ իշխանափոխությունը ժողովրդավարության համար է: Եթե այս իշխանափոխությունն իսկապես ժողովրդավարության համար է, ապա այդ մարդիկ պարտավոր են ՀՀԿ-ի համար ստեղծել լավագույն, հավասար պայմանները նախընտրական քարոզչության համար:

«Հաստատուն կկանգնեմ մեր տեսակին հայ պահող արժեքների պահպանման առաջնագծում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА