ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նաիրա Զոհրաբյանը սպառնո՞ւմ է. «Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»

22.10.2018 14:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նաիրա Զոհրաբյանը սպառնո՞ւմ է. «Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԸՕ նոր նախագծի քննարկումների ժամանակ, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, ասաց. «Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Բարեկամաբար հորդորում եմ՝ մի գնացեք սաբոտաժի ճանապարհով, որովհետև ստիպված ենք լինելու ընտրությունների գնալ հին ընտրական օրենսգրքով, որն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Նոր ԸՕ-ն էականորեն բարելավում է պրոցեսը՝ հանվում է ԶԼՄ-ների, դիտորդների համար սահմանափակումը, նվազեցվում է նորաստեղծ կուսակցությունների շեմը, հանվում է ռեյտինգային ընտրակարգը»,- հավելեց պատգամավորը:

Եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ

Նա հույս հայտնեց, որ գործընկերները կլսեն իր հորդորը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА