ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ոչինչ չէ՞, որ չեմ կիսում Մեսչյանի նշանակման հետ կապված ձեր ոգեւորությունը»

22.10.2018 02:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ոչինչ չէ՞, որ չեմ կիսում Մեսչյանի նշանակման հետ կապված ձեր ոգեւորությունը»

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, հաղորդավարուհի ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆՆ անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի նշանակմանը, որն արդեն իսկ սոցցանցերում լայն արձագանք է գտել՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչինչ չէ՞, որ ես չեմ կիսում Մեսչյանի նշանակման հետ կապված ձեր ոգեւորությունը: Կներեք, որ չեմ կիսում: Կարելի է , չէ՞: Չնայած`կապրենք, կտեսնենք»:

​​​​​​​Բողոքի ակցիա՝ «Նորք Մարաշ» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքը փոխելու պահանջով

Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանն արդեն իսկ մեկ անգամ եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում: 1996 թվականին ՀՀ կառավարությունից նա հրավեր է ստանում զբաղեցնել այս պաշտոնը։ Բոստոնից վերադառնալով Հայաստան՝ Մեսչյանը սկսում է իր գործունեությունը՝ որպես գլխավոր ճարտարապետ։ Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ՝ անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, որպեսզի կարգավորվեն եւ թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները։ Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես այն ժամանակվա Երեւանի քաղաքապետի, ում խնդրանքով եւ առաջարկով էլ ստանձնել էր այդ պաշտոնը։ Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերն ապարդյուն են՝ 1997 թվականի փետրվարին նա հրաժարվում է իր պաշտոնից եւ կրկին վերադառնում Բոստոն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА