o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայի սրճարաններից մեկում անհայտ անձը կրակել է ներկաների վրա

14.10.2018 18:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Մոսկվայի սրճարաններից մեկում անհայտ անձը կրակել է ներկաների վրա

 

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի սրճարաններից մեկի ներսում, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:

Խոշոր հրդեհ Երևանի կահույքի արտադրամասերից մեկում

Ըստ ոստիկանության ձեռք բերած տվյալների՝ Յաբլոչկով փողոցի վրա գտնվող սրճարանի այցելուներից մեկը վեճի է բռնվել ներկաների հետ ու առնվազն երկու կրակոց արձակել իր մոտ եղած զենքից: Դրանից հետո նա փախուստի է դիմել ու անհետացել:

Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքով երկու անձի, որոնք տեղափոխել են հիվանդանոց: Նրանք երկուսն էլ հրաժարվել են գրավոր բողոք ներկայացնելուց:

Հայտնի է, որ միջադեպի առնչությամբ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության մեղադրանքով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА