ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԽՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՄ

10.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԽՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՄ

Թավշակրոնների ճամբարում էյֆորիա եւ ցնծություն է: Ծառուկյանի ստորագրած, կներեք արտահայտության համար, հուշագրին եւ Նիկոլի գիրկը թռած երկու ՀՀԿ-ականներին գումարվեցին եւս 14 պատգամավորներ:

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՎԵՐԱԿԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրճվանքի հետ որպես դիսոնանս հնչեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե ինչպես են կորզվել այդ պատգամավորների ստորագրած թղթերը. «Մեկ շաբաթ առաջ Հանրապետական կուսակցությունն ընդունեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, եւ այդ 15 պատգամավորները հակառակ կարծիք չեն հայտնել: Կարծիքի նման փոփոխությունը պայմանավորում եմ նրանով, որ մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը: Անգամ որոշ պատգամավորների վրա փորձում էին գտնել արտերկրից ճնշումներ գործադրելու հնարավորություններ: Չեմ բացառում, իհարկե, որ եղել են նաեւ ինքնակամ կարծիք հայտնողներ»: Ընդ որում, նա տեղում ենթարկվեց Նիկոլի կուսակցության եւ կառավարության օրգան «Ազատություն» ռադիոկայանի այնպիսի գրոհի, որ պատգամավորը հեգնանքով արձագանքեց. «Հիմա Ազատություն ռադիոկայա՞նն է այլեւս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետեւ այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»: Ու ամենազավեշտալին այն է, որ սույն սորոսահպատակ «իրավապահ» մարմինը, որի ոչ մի խոսքին չի հավատում որեւէ ողջամիտ մարդ, դեռ համարձակվեց պաշտոնական հաղորդագրությամբ Աշոտյանից բացատրություններ պահանջել...

Դե, «իրավապահներից» ամեն ինչ էլ սպասելի է, եթե դիտարկենք, թե ինչպես տեղի ունեցավ գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը, որն ավելի շուտ նման է պարզ առեւանգման` միայն երեկ հանրությունը կարողացավ կարճ տեղեկատվություն ստանալ փաստաբանից, թե ինչում է մեղադրվում գործարարը: Կարելի է ենթադրել, որ այսքան ժամանակ պարզապես փնտրում էին ձեւակերպումը...

ՁԱԽՈՐԴՓԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ» ՄԵԿՆԱՐԿ

Ի դեպ, վերջապես հայտնվեց եւ մեր ժպտերեսիկ նախագահը եւ հանդիպեց ԱԺ նախագահի ու վարչապետի հետ: Փաշինյանի հետ հանդիպման պահով հաղորդագրության մեջ շեշտվեց, որ գոհունակությամբ մատնանշվեց Ծառուկյանից եւ եւս 16 պատգամավորներից կորզված թղթերի հանգամանքը, ու Նիկոլի ուրախությանը միացավ եւ Արմեն Սարգսյանը.  «Ես նույնպես շատ ուրախ եմ, որ սկզբունքորեն, ինչպես նախկինում նշել էի, պրոցեսը տեղի ունենա երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտում: Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, եւ որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարեւոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա»:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ

Նիկոլականները ցնծում են նաեւ ՀՀԿ խմբակցության ընդունած հայտարարության կապակցությամբ. «Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները` մեր խմբակցությունը չուներ եւ չունի մտադրություն` առաջադրելու վարչապետի թեկնածու: Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը եւ չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին»:  Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»: Բայց եթե ոչ ոք վարչապետի թեկնածու չառաջադրի, ապա վարչախումբը կհայտնվի սահմանադրական փակուղում, ինչին մանրամասն անդրադարձել էինք մեր նախորդ` «Վարչապետ չառաջադրելը տանելու է սահմանադրական փակուղի» հոդվածում: Դրան հավելենք միայն, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի դրույթները, որոնք քվեարկության, հետեւաբար եւ թեկնածու առաջադրելու իմպերատիվ սահմանադրական նորմ են, կրկնված են նաեւ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում: Բայց ոչ միայն մենք ենք մատնանշում սահմանադրական փակուղին, այլեւ հանրությանը բավականին հայտնի նիկոլական մոլի ակտիվիստ, բժիշկ Հայկ Մանասյանը: Այժմ ընդարձակ մեջբերում անենք. «Սա այն վտանգն է, որ սպասում է մեզ վարչապետի հրաժարականի դեպքում:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԾՆՎԵՑ ՄԻԱՀԵԾԱՆ ՍՈՒԼԹԱՆ-ԲՌՆԱՊԵՏԸ

Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ կետն ասում է, որ վարչապետի հրաժարականի դեպքում 7 օրում կուսակցություններն առաջադրում են թեկնածու, ու եթե այդ թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից 7 օր անց տեղի է ունենում եւս մեկ քվեարկություն:

Բայց մեկ րոպե...

Եթե ոչ մի կուսակցություն թեկնածու չի առաջադրում, ինչի խոստումը հիմա տալիս են կուսակցությունները, ապա դա նշանակում է, որ չի կայանում ոչ մի քվեարկություն:

Չկա թեկնածու, չկա քվեարկություն: Իսկ օրենքի տառն ասում է, որ, ըստ 3-րդ կետի, երկրորդ քվեարկություն իրականացվում է առաջին քվեարկությունից 7 օր հետո:

Հիմա, եթե չի եղել առաջին քվեարկությունը, ուրեմն` չկա «դրանից 7 օր հետոե-ն: Չկա երկրորդ քվեարկությունը, որից հետո իբրեւ թե պիտի ցրվի Ազգային ժողովը:

Ստացվում է սահմանադրական ճգնաժամ, որտեղ երկիրը չունի վարչապետ, Սահմանադրությունը չի կարող հարցի լուծում հանդիսանալ, ու մնում է մեկ գերագույն իշխանություն` Ազգային ժողովը` Բաբլոյանի գլխավորությամբ»:

Բայց նման է, որ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, էյֆորիկ արբեցման մեջ գտնվելով, բացարձակապես ցանկություն չունի հաշվի առնել սահմանադրականության անգամ ֆորմալ կողմը պահելու անհրաժեշտությունը:

ՎԱՐՉԱՊԵՏ ՉԱՌԱՋԱԴՐԵԼԸ ՏԱՆԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

 

ԲԱ «ՍԱՍՆԱ ԾՌԵ՞ՐԸ»

Այժմ նիկոլական քարոզչամեքենան եւ «վերլուծագանգերը» հրճվանքով նշում են, որ ապագա ԱԺ-ի 2/3-ը իրենցն  է, եւ իբր սպասվում է կատաղի կռիվ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ` մնացյալ 33 տոկոս մանդատների համար: Դե ինչու չպետք է հրճվեն, չէ՞ որ Նիկոլին գրավոր հավատարմության երդում տված պատգամավորների մեծամասնությունը հենց նրանք են, ում ընդունված է անվանել օլիգարխիկ կրիմինալ` ընտրությունների ժամանակ տասովշչիկ պահող, ընտրակաշառք բաժանող... Այսինքն` նրանք, ում դեմ իբր պայքարելու համար արվել է այս հեղափոխություն  կոչեցյալը: Բայց փաստացի նրանց «ներկայանալու» վայրն էլ չի փոխվել, նույն Բաղրամյան 26-ն է, պարզապես հիմա նրանք լինելու են Նիկոլի օլիգարխները: Իսկ նախկին պատգամավորներ Յուվեցի Կարոյի եւ Կարամելի Հարութի ֆիզիկական վերացումը (անկախ քննչական մարմինների կողմից հանրությանը հրամցվող տեղեկատվությունից) ընկալվում է, որպես կրիմինալ շրջանակների հնազանդեցման մի մաս: Բայց ինչո՞ւ են խոսում այն  մասին, թե մանդատների 33 տոկոսի համար պետք է կռվեն հատկապես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Նիկոլական քարոզիչներն ու վերլուծաբանները կամա, թե ակամա «մոռացել» են այնպիսի հավակնորդի մասին, ինչպիսին է «Սասնա ծռեր» կուսակցությունը: Դրա հետ, թերեւս, նրանք մեծ հույսեր են կապում, որ կգործի որպես հեղափոխական տեռորի կուսակցություն (ինչը երեւում է եւ ծռերի հայտարարություններից) ու առանց միջոցների խտրության, կչեզոքացնի Նիկոլի կուսակցության բոլոր հնարավոր մրցակիցներին ու դիմադրողներին: Սակայն  շատ նման է, որ վարչախմբի մոտ ցանկություն կա որպես գործիք օգտագործել «Սասնա ծռերին», իսկ հետո, պատկերավոր ասած, ուտիլիզացնել: Դե, հանրահայտ է, որ այդ վարչախմբում քցողը քցողի վրա է նստած, եւ ինքը` «ժողվարչապետը», հայտնի է որպես, մեղմ ասած, ոչ հուսալի գործընկեր: Դե, իսկ թույլ չտալ «Սասնա ծռերի» մասնակցությունը ընտրություններին, կարծես թե, միանգամայն հնարավոր է` եթե վարչախմբի «իրավապահները» ձերբակալում  են ցանկացածին, իսկ «ասֆալտին փռելու» ընթացքում բացարձակ թքած ունեն օրինականության վրա, ապա «Սասնա ծռերի» պարագայում առկա են մարդիկ, ում սոսկ խափանման միջոցն է փոխված: Համ էլ ազգապիղծ սորոսականներով գերհագեցած վարչախմբի ինչի՞ն է պետք  խորհրդարանում ունենալ զենքին սովոր կուսակցություն, որն իր հայտարարությունների մակարդակով հանդես է գալիս ազգայնական, նույնիսկ ծայրահեղ ազգայնական դիրքերից:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА