o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏ ՉԱՌԱՋԱԴՐԵԼԸ ՏԱՆԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

09.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՉԱՌԱՋԱԴՐԵԼԸ ՏԱՆԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ ազդարարեց. «Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր` 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»: Այսինքն` կարելի է արձանագրել, որ ԲՀԿ-ին հետ բերեց, բայց արդեն նախարարաթափ եւ մարզպետաթափ վիճակում:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ

Ծառուկյանի հետ ստորագրած հուշագրի առանցքային կետը հետեւյալն է. «2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը եւ ԱԺ արձակմանը հասնելու նպատակով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել  վարչապետի որեւէ թեկնածուի: Ինչպես նաեւ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ նախաձեռնության»: Թե ինչպես է դա կոչվում քաղաքամայր Երեւանի խոսակցականով, դա չասենք, քանզի բազում հայրենակիցներ ուղղակիորեն գրառել են Ֆեյսբուքում:  ՀՅԴ-ն էլ, ի դեմս ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի եւ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի, եկել էր կառավարության շենք, բայց նրանց հետ բանակցել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թերեւս իզուր էին եկել, քանզի հաջորդ բանակցողը կարող է եւ Մակունցը լինել: Սակայն նույն Ա. Համբարձումյանը արձանագրեց, որ. «Ոչ, մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի ու գործողությունների մասին: Մենք ասել ենք` արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար անհրաժեշտ են այն քայլերն ու գործողությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում»:

Այսպիսով, ե՛ւ գազազած խաժամուժի ցուցադրությամբ, ե՛ւ համացանցի տարածքում կատարյալ, ամենաայլանդակ ու սրբապիղծ վիրտուալ տեռորով Փաշինյանին եւ իր թիմին հաջողվեց պաշտոնապես «կոտրել» ԲՀԿ-ին, իսկ նախորդ դիրքորոշումներից չեն նահանջել ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Բայց նույն ՀՀԿ-ի որոշ պատգամավորներից թավշակրոն ահաբեկիչներին հաջողվեց «պոկել» երեք-չորս հոգու, որոնց մի մասը հիմա գովաբանեցին Փաշինյանին, իսկ մի մասը` պարզապես մտադիր են լուռումունջ հեռանալ քաղաքականությունից: Դրա առնչությամբ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես շեշտեց. «Ինձ համար զարմանալի է իմ գործընկերների գնահատականը վերջին իրադարձություններին, որոնք որեւէ կերպ չեն անդրադառնում կառավարության ղեկավարի կողմից ԱԺ օրենսդրական եւ սահմանադրական լիազորությունների ուղղակի միջամտության հարցին: Իրենք կարող են Փաշինյանին գովել, չգովել, դա իրենց անձնական կարծիքն է: Բայց երբ որ ԱԺ պատգամավորը, որը միգուցե սովոր է իշխանական կյանքի պլյուսներին, վայելքներին, հիմա ընդդիմադիր կարգավիճակում հարմարավետ չի զգում,  դա իր իրավունքն է»: Նա նաեւ արձանագրեց. «Ես իմ գործընկերների ցանկացած գնահատականի հարգանքով եմ վերաբերվում, բայց համամիտ չեմ, որ Փաշինյանի բոլոր գործողություններն ազնիվ են: Ապրիլի 23-ից հետո սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, որ ով հաղթում է` նրա կողմն են կանգնում: Ավելի ազնիվ է, որ կանգնեն, ասեն` մեզ ընդդիմադիրի պրոբլեմները պետք չեն, դուրս ենք գալիս քաղաքականությունից»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Դե ինչ, ԱԺ-ում խոշորագույն խմբակցություն  ունեցող կուսակցության ներկայացուցիչը արձանագրում է, որ պատգամավորները որոշում են ընդունում այն պայմաններում, երբ նրանց նկատմամբ առկա են վախ հարուցող հակաօրինական ճնշումներ: Իսկ, օրինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ պարզ  արձանագրում է. «Նիկոլ Փաշինյանը չկարողացավ արժանապատվորեն հաղթել: Երեւի, ներքին ուժը չբավարարեց գիծ քաշեր անցյալի ու ապագայի արանքում, փակեր անցյալի էջը, իրեն հայտարարեր բոլորի առաջնորդ, համախմբեր բոլորին ու տաներ դեպի իր պատկերացրած հայրենիքի կերտում»:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական կուսակցություններին, ապա դրանց ջախջախիչ մեծամասնությունը վազեվազ դարձավ արտահերթ շտապ ընտրությունների կողմնակից` վկայակոչելով «ժողովրդի» ձգտումները կամ կամքը: Դե ինչ, մի բան փախցնելու հույս ունեն, ուստի թող նրանց խղճին մնա, որ հրապարակայնորեն հավասարության նշան են դնում զոմբիացած խաժամուժի եւ ժողովրդի միջեւ:

 

ՆԻԿՈԼՆ ԻՆՔՆ ԻՐ ՈՏՔՈՎ ԸՆԿԱՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿԸ

Այժմ իր` նոր Ընտրական օրենսգրքի եւ այլնի մասին խոստումները դրժած «ժողվարչապետին» սկսել է շատ դուր գալ «հանցավոր ռեժիմի» ստեղծած Ընտրական օրենսգիրքը, որը ժամանակին այդքան դատափետում էր: Այն, որ վոժդից ազնվություն ակնկալելը ծայրահեղ միամտություն է, ակնհայտ է ցանկացած բանական մարդու համար: Բայց բոլոր դեպքերում, մի կողմ դնենք բառակույտերը, որոնք ընդամենը տեղեկատվական աղմուկ են եւ ծխածածկույթ, ու ինքներս մեզ հարց տանք` այդ ի՞նչը չի ընդունի ներկայիս խորհրդարանը, բայց կընդունի ապագա «հեղափոխական» ԱԺ-ն, որ այդքան շտապ պահանջվում է արտահերթ ընտրություն անել: Պարզ է, որ հարցի պատասխանը պարունակում է երեք բաղադրիչ` Արցախի հարցում անընդունելի լուծումներ, ազգային արժեհամակարգի ժխտում եւ դաշնակցային հարաբերությունների խզում հյուսիսային ռազմավարական դաշնակցի հետ: Ինչ վերաբերում է Փաշինյանի մեթոդաբանությանը, ապա նա կատեգորիկ պահանջում է, որ ոչ ոք չհամարձակվի իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու առաջադրել ու, առավել եւս` դրան կողմ քվեարկել: «Անհնազանդներին» նա սպառնում է երկրային դժոխքով անցկացնել: Բայց տեսնենք, թե ինչ է ասում մեր երկրի Սահմանադրությունը:

ՀՀ Սահմանադրություն. հոդված 149

 2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն   ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այսպիսով, ի՞նչ ենք տեսնում` տեսնում ենք, որ երկրորդ փուլը ու հետեւաբար ԱԺ-ի արձակումը կարող է լինել միայն «ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ յոթ օր հետո»: Այսինքն` ե՛ւ վարչապետի թեկնածուի առաջադրումը, ե՛ւ քվեարկությունը սահմանադրության ինտերատիվ նորմեր են, առանց որոնց ԱԺ-ն ցրելը չի կարող տեղի ունենալ: Գործնականում` կարող է լինել, բայց կլինի արդեն նաեւ ֆորմալ առումով եւ ոչ միայն ըստ էության հակասահմանադրական: Ուստի ֆորմալ առումով սահմանադրականությունը պահելու համար հենց Նիկոլ Փաշինյանը պետք է շահագրգռված լինի, որ առաջադրվի վարչապետի թեկնածու եւ քվեարկվի, մինչդեռ նա ահավոր սպառնալիքներով բոլորին  արգելում է, ինչպես առաջադրումը, այնպես էլ` քվեարկությունը: Իսկ ընդդիմությանը, ընդհակառակը, ձեռնտու է, որպեսզի չլինի ոչ առաջադրում, ո՛չ քվեարկություն, քանզի այդ դեպքում ԱԺ-ն չի կարող համարվել արձակված, եւ վոժդի գործողությունները մտնում են բացարձակ ապօրինության եւ հակասահմանադրականության դաշտ` արդեն նաեւ ֆորմալ իրավական տեսակետից: Եվ Փաշինյանն ինքն իրեն է բերել եւ մտցրել այդ սահմանադրական ծուղակը: Եվ պատկերացրեք, ինչքան անհեթեթ է լինելու, եթե սկսի խնդրել ԱԺ խմբակցություններին` թեկնածու առաջադրել կամ ճարահատյալ «Ելքով» առաջադրել տա թեկնածուի, որը ինքը չէ: Դե, իսկ մնացյալի մասին, ինչպես կասեր կապիտուլյացիայի հուշագիր ստորագրած Ծառուկյանը, հաջորդ դասին:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА