ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Է, թող պահանջի»․Վաելերի Օսիպյանը Նաիրա Զոհրաբյանի՝ իր հրաժարականը պահանջելու մասին հայտարարությանը

23.09.2018 12:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Է, թող պահանջի»․Վաելերի Օսիպյանը Նաիրա Զոհրաբյանի՝ իր հրաժարականը պահանջելու մասին հայտարարությանը

Այսօր Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Վաելերի Օսիպյանը բավական անվրդով արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ իր հրաժարականը պահանջելու մասին հայտարարությանը։

«Է, թող պահանջի», - ասաց Օսիպյանը։

Նշենք, որ երեկ ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերի հետքերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում իրավապահների կողմից խուզարկություն էր իրականացվել, և Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին ու պետք է հրաժարական տա։

Որևէ խնդիր չեմ տեսնում. ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելու մասին

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА