ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տեսակ ընտրությունները համարում ենք քաղաքացու իրավունքների նսեմացում. Պարույր Հայրիկյան

18.09.2018 18:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս տեսակ ընտրությունները համարում ենք քաղաքացու իրավունքների նսեմացում. Պարույր Հայրիկյան

Ինչպես հայտնի է այս շաբաթ տեղի կունենա Երեւանի ավագանու ընտրությունները: iravunk.com-ը կապ հաստատեց ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ: 
Ըստ Հայրիկյանիՙ քանի-որ քաղաքապետը ուղղակի չի ընտրվում եւ ավագանի առանձին, այդ տեսակ ընտրությունները հակասում են մեր  որդեգրած սկզբունքիներին:

- Շատ հստակ կարող եմ ասել, որ այդ հարցը մեզ մոտ չի քննարկվել երբեւից: Մենք ունենք դասական  ժողովրդավարության մոդել, զբաղված ենք սահմանադրությամբ եւ այս տեսակ ընտրությունները համարում ենք քաղաքացու իրավունքների նսեմացում:
Ուղղակի քաղաքացին ինքը պետք է ընտրի իր ներկայացուցչին այլ ոչ թէ...

Այս ուր ենք հասել. Վ.Բրյուսովի անվան համալսարանի միակ հույսը հանրությունն է


 - Ի՞նչ որակավորում կտաք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, երբ նա հասարակությանն ու ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին բաժանեց «սեւերի և սպիտակների:


- Ինձ թվում է այսպիսի սինդրոմ կա` բացասականի դեմ պայքարելիս այդ  բացասականի բացասականը փոխանցվում է քեզ,  ինչը մենք պետք է հաղթահարենք միասնական ուժերով ,միմիյանց օգնելով` սեւի կամ սպիտակի դեմ պայքարելով:
Ես այս հարցի շուրջ չեմ ցանկանում ավելին մեկնաբանել: Այսպես թե այնպես այս արտահայտությունը բացասական արձագանք էր գտնելու: Մեր բացարձակ ժողովրդավարության մոդելով պետք է անպայման ավագանին ընտրվի առանձին, իսկ ընտրությունները պետք է տեղի ունենան 2 տարի ժամանակահատվածով, այլ ոչ թե` հինգ: Ասեմ ավելին, քաղաքացին պետք է կարողանա վերահսկել իրավիճակը` հաճխակի ընտրությունների կամ առհասարակ ընտրությունների միջոցով:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА