ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՊԿ-ՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

18.09.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՊԿ-ՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն` նախորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ շրջանակում խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել` կառույցի անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով: Մեզ հետ զրույցում վերոնշյալը հաստատեց նաեւ ԱԳ մամուլի քարտուղար ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ եւ նշեց, որ հանդիպմանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այն հարցին, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկում ծավալվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնավարումը շարունակելու կամ նրան մեկ այլ անձով փոխարինելու վերաբերյալ, Տ. Բալայանն ասաց. «Սա հատուկ օրակարգային հարցերից է, որի վերաբերյալ քննարկումները տարբեր մակարդակներով, տարբեր ձեւաչափերով մշտապես շարունակվում են: Երբ արդեն հստակություն լինի ժամկետների, անձերի շուրջ, կտեղեկացնենք»:

Տիգրան Ուրիխանյանը միասեռ ամուսնություններն արգելող օրինագիծ է ներկայացրել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА