ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

14.09.2018 16:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր կայացան նոր տնօրենի ընտրությունները: Այս մասին տեղեկացնում է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ եւ մանրամասնում. «Մրցույթին մասնակցելու համար դիմում էի ներկայացրել նաեւ ես՝ տնօրենի պաշտոնում կարճաժամկետ վերականգնվելը դիտելով որպես միակ հնարավորություն, առանց դատական քաշքշուկների ու բախումների, օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար: Քվեարկության արդյունքում ստացա երկու ձայն, իսկ իմ նախկին դասախոս, պրոֆեսոր Հարություն Մարությանը՝ տասնմեկ: Ու թեեւ նման պատկերը կրկին չօգնեց ինձ օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար, այդուհանդերձ իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում դժվարին ու պատասխանատու գործում եւ հայտնում եմ իմ պատրաստակամությունը նրան աջակցելու համար»:

Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ»

Հ. Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եւ բազում փորձություններով անցած աշխատակազմին մաղթել է բեղուն աշխատանք ու նորանոր հաջողություններ:

Նշենք, որ Հ. Մարությանը պատմական գիտությունների դոկտոր է, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մասնագիտությամբ` ազգագրագետ: Նրա հետազոտությունների ոլորտներն են եղել Ցեղասպանության հիշողությունը եւ ազգային ինքնությունը, կոլեկտիվ եւ պատմական հիշողությունը, պատկերագրությունը, ժամանակակից ազգային շարժումները եւ ազգային ինքնությունը (Ղարաբաղյան շարժում), բախումնաբանությունը, աղքատության խնդիրները, Հայոց ենթաէթնիկ խմբերը, Հայ ավանդական մշակույթը (բնակավայր, բնակելի տներ, կահույք, արհեստներ) եւ Էթնիկ պատմության հարցերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА