o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում արտաքին քաղաքականությունը նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդ է արդեն լավ քշվող մենքենայով. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին

04.09.2018 15:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ-ում արտաքին քաղաքականությունը նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդ է արդեն լավ քշվող մենքենայով. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին

Գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիներ շարունակ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

«Խոսքը վերաբերում է ՀՀ-ՌԴ հարաբերություններին, որոնք լավագույն օրերն այսօր չեն ապրում և ակնհայտ է, որ դրա հիմքում ինչպես աշխարհաքաղաքական, այդպես էլ Հայաստանում եղած քաղաքական զարգացումների են՝ կապված և՛ երկկողմանի, և՛ վերպետական օրակարգի հետ», - նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է մի յուրահատուկ ճանապարհի վրա.

«Այսօր Հայաստանում արտաքին քաղաքականությունը նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդ է արդեն լավ քշվող մենքենայով, կուրսը հայտարարել է նույնը, բայց պահել այդ կուրսը չի կարողանում: Ամեն անգամ մեկ ձախ եզրին է խբում, մեկ աջ, մեկ Մոսկվա ենք, գնում, մեկ Բրյուսել ու ստացվում է, որ Բրյուսելում էլ հարցեր լուծել չի ստացվել: Կարծում եմ, որ նոր վարվող քաղաքականության հետ կապված սթափվելու խնդիր կա», - հավելեց նա:   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА