o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

31.08.2018 22:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Հայտնի է, որ «Վեոլիա ջուր» ընկերության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ կապված ոստիկանության սկանդալային բացահայտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու եւ ստանալու համար: «Վեոլիա ջուր» ընկերությունը, սակայն, չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները եւ դատապարտում է իրավիճակի ապակայունացմանն ուղղված արշավը: Այս մասին լրագրողներիս հետ զրույցում ասաց  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ԿՐԻՍՏԻԱՆ ԼԸՖԵՆ, ըդգծելով.

ՊՈՄՊԵՐԸ ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ ԵՆ ՊՏՈՒՅՏՆԵՐԸ

 

«Անմեղության կանխավարկածի սկզբունքները եւ քրեական գործի գաղտնիությունը բացարձակապես անտեսվեցին»

- «Վեոլիա ջուր»ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքէջում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները եւ իր վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների խախտման առիթով, որի զոհն է դարձել ընկերությունը: Ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից եւ ամրագրվել էին 2016թ. նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել: Մենք ցավում ենք, որ չենք կարողացել մեր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ եւ դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից որդեգրած մեթոդը, որով փորձ կատարվեց ապակայունացնել իրավիճակն ընկերությունում: Ներկայացված լուրջ եւ զրպարտող մեղադրանքները ներկայացվել էին հրապարակայնորեն` մեր անձնակազմին եւ «Վեոլիա ջուր» ընկերությանը նույնիսկ չտեղեկացնելով հարուցված քրեական գործի պատճառների մասին: Ընկերությանն անգամ չընձեռվեց բացատրելու հնարավորություն` լիովին անհիմն մեղադրանքներին վերջ տալու համար: Ընդ որում, իրավապահ մարմինները հիմնվել են այն նախկին աշխատակիցների կեղծ տեղեկատվությունների վրա, որոնց հետ «Վեոլիա ջուր» ընկերությունն այլեւս չէր կարող աշխատել` նրանց ծառայությունների կարիքը չունենալու, նրանց փորձառու չհամարելու կամ նրանց նկատմամբ վստահություն չունենալու պատճառով: «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չընտրված մատակարարների անհիմն բողոքները, ըստ երեւույթին, եւս հաշվի են առնվել: Այս անձինք հետապնդում են բացառապես իրենց անձնական շահը եւ շաբաթներ շարունակ խիստ դժգոհություններ են տարածել սոցիալական կայքերում, այնուհետեւ մամուլում, ապա այդ դժգոհությունները ներկայացրել են իրավապահ մարմիններին: Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքները եւ քրեական գործի գաղտնիությունը բացարձակապես անտեսվեցին: Սակայն ընկերությունը ջանք չի խնայի եւ թույլ չի տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որեւէ կերպ բացասական ազդեցություն ունենա ՀՀ-ում մատուցվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների շարունակության եւ որակի վրա: Ի վերջո, ընկերությունը ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում եւ ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները:

 

«Ոչ կոմպիտենտ մարդիկ են լծվել «Վեոլիա ջուր» ընկերության դեմ իրականացվող կեղտոտ արշավին»

- Պարոն Լըֆե, ճի՞շտ ենք հասկանում, որ այս ամենը կազմակերպել են ընկերության նախկին աշխատակիցները, ովքեր այսօր Ձեր դեմ, այսպես ասած, դավեր են նյութում:

- Այո, կան տարբեր մարդիկ, ովքեր ներգրավված են այս կեղտոտ արշավում: Առաջին հարվածը մենք ստացանք նախկին ջրմուղներում ներգրավված աշխատակիցների կողմից, որոնց ես աշխատանքի չընդունեցի, երբ ձեւավորվեց մեր ընկերությունը: Այն պարզ պատճառով, որ ոմանց կարիքը մենք պարզապես չունեինք, աշխատակիցների մի մասն էլ պարզապես կոմպիտենտ չէր, եւ մենք հարկադրված էինք այդ մարդկանց հետ այլեւս աշխատանքը չշարունակել: Եվ  այսօր հենց այդ նույն ոչ կոմպիտենտ մարդիկ են լծվել «Վեոլիա ջուր» ընկերության դեմ իրականացվող կեղտոտ արշավին: Այդ մարդկանց միացել են նաեւ անձինք, ովքեր չեն շահել մրցույթը:

- Հակընդդեմ հայցով պատրաստվո՞ւմ եք հանդես գալ:

- Դա այն է, ինչը մենք արդեն իսկ անում ենք: Այժմ մենք հավաքում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ այն բոլոր զրպարտող դրսեւորումները, որոնք տեղի են ունեցել մեր ընկերության հանդեպ: Նրանք անպայման կստանան իրենց պատասխանները:

 

«Եթե կառավարությունը միակողմանի որոշում կայացնի, կմնա երկու տարբերակ»

- Պարոն  Լըֆե, եթե, այնումենայնիվ, շարունակվի ներկայիս որդեգրած քաղաքականությունը ընկերության նկատմամբ, պատրաստվո՞ւմ եք իրավական կամ դատական ճանապարհով այս հարցը կարգավորել:

- Սովորաբար «Վեոլիա» համաշխարհային ընկերությունը այս մշակույթով օժտված չէ եւ միտված չէ բախումների: Միեւնույն ժամանակ, սակայն, «Վեոլիա» ընկերությունը երբեք թույլ չի տալիս, որ որեւիցե պայմանագրային կողմ ծաղրանքի ենթարկի այն բոլոր օրենքները եւ դրույթները, որոնք այս պարագայում ամրագրված են Վարձակալության պայմանագրով: Հուսամ, որ ՀՀ կառավարությունը իսկապես կհասկանա, որ այս խնդրին լուծում տալու միակ եղանակը թափանցիկ, պարզ բանակցություններն են: Ակնհայտ է, որ եթե ՀՀ կառավարությունը, այսինքն` պայմանագրային կողմը հավատարիմ չմնա Վարձակալության պայմանագրին եւ միակողմանի որոշում կայացնի վերոհիշյալ պայմանագրի կարեւորագույն դրույթներից մեկին` սակագնի ձեւավորման դրույթի հետ կապված, ապա այս դրսեւորմամբ վերջինս կստեղծի բոլոր այն հանգամանքները, ըստ որի, մենք պարզապես հարկադրված կլինենք փաստել, որ պայմանագրային մյուս կողմն այլեւս հավատարիմ չի մնում պայմանագրի պարտավորություններին, եւ այդ պարագայում մենք ստիպված կլինենք դիտարկել, որ այդ պայմանագիրը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի եւ այդ ժամանակ մեզ կմնա երկու տարբերակ: Կա՛մ «Վեոլիան» կգա ընդհանուր հայտարարի եւ դուրս կգա պայմանագրային կողմից, եւ ՀՀ-ն էլ պայմանագրով նախատեսված փոխհատուցումը կտրամադրի: Կա՛մ երկրորդ տարբերակին կանցնենք` կդիմենք ավելի բարձր ատյանների` ընդհուպ համաշխարհային դատարաններ:

«ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ Է ԹՈՂՆՎԵԼ 26,8 ՄԼՆ ԽՄ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՈՒՐ»

 

«Ջրպետ կոմիտեն հրաժարվում է սակագնի քննարկումներից»

- Հետաքրքիր է` մինչ այս խնդիրը կամ դրանից առաջ հանդիպե՞լ եք վարչապետի կամ կառավարության համապատասխան ոլորտը համակարգողների հետ: Եվ երկրորդ` հաշվի առնելով, որ պայմանագիրը կնքվել է 2016 թվականին, ո՞ր կառավարությունն է այսօր պատասխանատվություն կրում ստեղծված իրավիճակի համար:

- Ինձ համար ՀՀ կառավարությունն այն է, որն այսօր ղեկավարում է երկիրը: Իսկ ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա պետք է ասեմ, որ ես անձամբ չեմ հանդիպել վարչապետին: Սակայն «Վեոլիա» ընկերության ղեկավարը, ով պատասխանատու է այս գոտու համար, մինչ այս արշավը ունեցել է հանդիպում պարոն վարչապետի հետ: Այնուհետեւ «Վեոլիա ջուր» ընկերության Ֆրանսիայի մայր գրասենյակի ղեկավարի կողմից ստորագրված նամակ ենք ուղարկել պարոն վարչապետին, բայց արդեն երկրորդ շաբաթն է, որ որեւէ պատասխան չենք ստացել: Սակայն պետք է ասեմ, որ ես հանդիպում եմ ունեցել Ջրային պետական կոմիտեի նախագահի` տիկին Գաբայանի հետ, որպեսզի վերջինիս բացատրեմ, թե որ պայմաններում եմ ես պատրաստ սակագնի թեման արծարծել եւ քննարկել: Վերջինիս պատասխանն այն էր, որ Ջրպետ կոմիտեն հրաժարվում է սակագնի քննարկումներից: Այսինքն` պետության ներկայացուցիչը, ի դեմս Ջրային  պետական կոմիտեի, արդեն իսկ ասաց, որ հավատարիմ չի մնալու պայմանագրով նախատեսված դրույթներին: Ապա այդ հանդիպումից հինգ օր անց Ոստիկանությունը ներխուժեց մեր գրասենյակ: Ես մինչ օրս որեւէ հստակ ինֆորմացիա չունեմ, թե ինչի մեջ են մեզ մեղադրում: Ինչ վերաբերում է 200 միլիոնի չափով ներդրումների թեմային, ապա դա այն է, ինչ արտացոլված է մեր Վարձակալության պայմանագրում: Պետության կողմից պարտավորությունն այն է, որ վերջինս պետք է նորոգի ենթակառուցվածքները, որոնք գտնվում են անմխիթար եւ վատթար վիճակում: Բայց որեւէ պարտավորություն մինչ այժմ կառավարությունը չի իրականացրել: Բայց մենք, որպեսզի կարողանանք պատշաճ ջրամատակարարում իրականացնել բաժանորդներին, ես անձամբ խնդրեցի «Վեոլիայի» մայր գրասենյակի  բաժնետերն, որպեսզի լրացուցիչ ձեւով ֆինանսապես օգնեն մեր ընկերությանը: Եվ արդեն այսօր ես ունեմ լրացուցիչ գումարներ՝ տաս միլիոն եվրո, որոն ինձ տրամադրվել է մայր գրասենյակից: Եվ որը պայմանագրով նախատեսված չէր: Այն «Վեոլիա» մայր գրասենյակից մեզ տրվեց լրացուցիչ  օգնություն, որպեսզի մենք պայմանագրով նախատեսված դրույթները կարողանանք հավուր պատշաճի շարունակել:

- Այսինքն` հիմա կառավարությունը հրաժարվո՞ւմ է պայմանագրով նախատեսված սակագինը բարձրացնել:

- Այո, այս պահի դրությամբ ես ունեմ այդ պատասխանը: Ես կցանկանամ հավելել եւս մեկ հանգամանք, եթե սակագնի սահմանման գործընթացը 2019 թվականի համար նորմալ ընթանա, ապա այդ պարագայում ես հրավիրում եմ բոլոր հետաքրքրված անձանց, ովքեր ունեն կասկածներ սակագնի ձեւավորման գործընթացի վերաբերյալ, որ գան եւ մասնակցեն գործընթացին` սկզբից մինչեւ վերջ: Ընդ որում, անցյալ տարվա ընթացքում այդ գործընթացին հետամուտ է եղել թե՛ Ջրային պետական կոմիտեն եւ թե՛ այն բոլոր հկ-ները, ովքեր որ կանգնած են բաժանորդների կողքին: Եվ  այն անձինք, ովքեր մեղադրում են «Վեոլիա ջուր» ընկերությանը եւ ասում, որ մենք փորձ ենք կատարել՝ կոռումպացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի ստանանք այն սակագինը, որը մենք ցանկանում ենք, թող գան եւ համոզվեն, թե ինչպես է սահմանվում սակագինը: Այդ դեպքում միայն կհասկանան, որ նման մեղադրանքներն աբսուդ են: Դա նման է նրան, որ  ինձ հանդիմանեն, որ ես կաշառում եմ առողջապահության նախարարին, որ մյուս տարի ես չծերանամ, եւ իմ տարիքը չավելանա, ա՛յ այդքան աբսուրդային է:

 

«Ես լիովին վստահում եմ հայաստանյան իմ աշխատանքային թիմին»

- Ենթադրենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ի վերջո, ընդհանուր հայտարարի չի գալիս կառավարության հետ եւ դուրս է գալիս երկրից: Կասե՞ք, խնդրեմ, գումարային որքան փոխհատուցման մասին է լինելու խոսքը:

- Փոխհատուցումն այս պարագայում հաշվարկվում է այն գումարներից ելնելով, որը մենք ծախսել ենք մինչեւ պայմանագրի դադարեցման օրը, դրան կգումարվի նաեւ այն, թե 15 տարվա ընթացքում որքան եկամուտ պետք է ունենար ընկերությունը՝ պայմանագրի շարունակման դեպքում:

«ՀՈՒՅՍԵՐ ԷԻՆՔ ԿԱՊՈՒՄ, ՈՐ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ԲԱՅՑ ԷՍՕՐ ՇԻՎԱՐԱԾ ՆՍՏԵԼ ԵՆՔ»

- Կարո՞ղ եք մոտավոր թիվ ասել:

- Շատ վաղ է այդ մասին խոսել այս փուլում: Կարող եմ պարզապես ասել, որ այլ երկրում մենք ունեցել ենք նմանատիպ իրավիճակ, եւ երբ «Վեոլիան» հարկադրված լքել է երկիրը, ընկերությունը դիմել էր արբիտրաժային դատարան, եւ տվյալ երկիրը տուգանվեց ու հսկայական գումար վճարեց մայր գրասենյակին:

- Պարոն Լըֆե, վերջում կխնդրեինք անդրադառնալ նաեւ ընկերության առանձին աշխատակիցների կողմից իրականացված հնարավոր չարաշահումների գործին:

- Ես լիովին վստահում եմ հայաստանյան իմ աշխատանքային թիմին, վերջիններս աշխատում են օրնիբուն եւ բարեխիղճ: Գիտեմ, որ մարդիկ սովորաբար ունեն կարճ հիշողություն, բայց այն անձինք, ովքեր որ ապրում են Երեւանում գոնե վերջին քսան տարվա ընթացքում, շատ լավ կհիշեն, թե տարիներ առաջ ինչ վիճակում էր գտնվում ջրմուղը Երեւանում: Եվ թե ինչ նշանակալի եւ էական պրոգրես տեղի ունեցավ «Երեւան ջուր» եւ «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեության ընթացքում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА