ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դիլիջան ազգային պարկ»-ում անտառահատումների գործ. եւս 2 անտառապահի մեղադրանք է առաջադրվել

15.08.2018 22:00 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դիլիջան ազգային պարկ»-ում անտառահատումների գործ. եւս 2 անտառապահի մեղադրանք է առաջադրվել

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս երկու պահաբաժինների անտառապահների:

«Պարում ենք Նոյի երկրում». Մեկնարկում է «Մշակութային դեսպան» ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի արդյունքում. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, առանց պահաբաժնի տարածքում համապատասխան ստուգումներ իրականացնելու ստորագրվել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձեւակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:

Քրեական գործի տվյալներով՝ 2014-2017 թթ. ընթացքում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնի անտառապահ Ա.Զարգարյանի պաշտոնավարման ժամանակ նշված պահաբաժնում ապօրինի հատվել է ընդհանուր 282 հատ տարբեր տեսակի եւ տրամագծերի ծառ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է 62.515.000 ՀՀ դրամի վնաս, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնի անտառապահ Տ.Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ նշված պահաբաժնում՝ ընդհանուր 206 հատ տարբեր տեսակի եւ տրամագծերի ծառ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է 31.412.000 ՀՀ դրամի վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Տ.Գրիգորյանին եւ Ա.Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:

2018թ. օգոստոսի 15-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 10 անձի:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА