ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռ. Քոչարյանին կալանավորումը վերացնելու որոշումը ստանալուց հետո դրան համահունչ բողոք կներկայացվի․ դատախազության ներկայացուցիչ

14.08.2018 13:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռ. Քոչարյանին կալանավորումը վերացնելու որոշումը ստանալուց հետո դրան համահունչ բողոք կներկայացվի․ դատախազության ներկայացուցիչ

Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու հետո դրան համահունչ բողոք կներկայացնի:  Այս մասին գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

Եկեղեցու տարածքում բողոքի ցույցերը պետք է օրենքով արգելվեն. Շարմազանով

«Մենք արդեն հայտարարություն տարածել ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Մենք մեկ-երկու օրվա ընթացքում այդ որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք և որոշման մեջ նշված հարցերին համահունչ բողոք կտանենք»,- ասաց Մուրադյանը:

Նա հավելեց, որ Վերաքննիչ դատարանում դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտել է, իսկ որոշումը ստանալուց հետո համահունչ բողոք կտանեն:

«Դատախազությունը մտադրություն ունի արդյոք Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու»,- հարցին ի պատասխան Մուրադյանը նշեց, որ նման մտադրություն դատախազությունն ունի, սակայն պետք է որոշմանը ծանոթանան, որպեսզի բողոքը լինի դրան համահունչ:

Վահագն Մուրադյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՔԾ-ի հայտարարությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է: Մուրադյանը հստակեցրեց, որ ինքը միայն լիազորված է տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը կստանա Վերաքննիչ դատարանի որոշումը, կքննարկի, դրան համահունչ բողոք կներկայացնի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА