ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս պահին պատրաստ չեմ ոչ մի բան ասել. Վարչապետը չկարողացավ պատասխանել սոցփաթեթի մասին Բերդի բնակչուհու հարցին

10.08.2018 14:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս պահին պատրաստ չեմ ոչ մի բան ասել. Վարչապետը չկարողացավ պատասխանել սոցփաթեթի մասին Բերդի բնակչուհու հարցին

Վաչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպումներ է անցկացնում Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչության հետ։ Բնակիչները հնարավորություն ստացան մի քանի հարց ուղղել վարչապետին։ Կանանցից մեկն ասաց, որ ինքը մանկապարտեզի աշխատակից է, սակայն իրենք չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթներից։

«Մանկապարտեզի ոչ մի աշխատակից սոցփաթեթից չի օգտվում։ Արդյոք հնարավոր է դա լուծել», - հետաքրքրվեց աշխատակցուհին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չկարողացավ հստակ պատասխան տալ բնակչուհուն։

«Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել։ Հարցը արձանագրենք, ուղիղ եթեր կա, կառավարության ներկայացուցիչներն էլ են հետևում։ Այսինքն՝ խոսքը այն մասին է, որ պետական մանկապարտեզների աշխատակիցները սոցփաթեթից չեն օգտվում։ Շատ լավ։ Հարցը արձանագրեցինք, այս պահին պատրաստ չեմ ոչ մի բան ասել», - ասաց կառավարության ղեկավարը։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА