ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու իտալացի գործարարների կողմից անտեսվեց Հայաստանը

31.07.2018 20:55 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչու իտալացի գործարարների կողմից անտեսվեց Հայաստանը

Այս օրերին Հայաստանում էր գտնվում Իտալիայի նախագահը: Իսկ մինչ Հայաստան ժամանելը, վերջինս եղել էր Ադրբեջանում եւ Վրաստանում: Ի տարբերություն Հայաստանի, Իտալիայի նախագահը հարեւան երկրներ էր այցելել իտալացի գործարարաների հետ, որոնք անհասկանալի պատճառով Հայաստան չէին եկել:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ խոսքով` Իտալիայի նախագահն առաջին անգամ էր այցելում Հայաստան, թեւես սա է պատճառը, որ իտալացի ներդրողները նրա հետ չեն եկել. «Այս այցն ավելի շատ կրում էր կառուցողական բնույթ: Կարծում եմ` գործարար միջավայրի ծանոթությունը պետք է իր շարունակությունն ունենա: Համեմատած Վրաստանի ու Ադրբեջանի հետ, որոնց նկատմամբ գործարար միջավայրն ավելի մեծ հետաքրքություն է ցուցաբերում: Կարծում եմ` Հայաստանը եւս կարող է գրավիչ լինել իտալացի գործարարաների համար, այս ամենին հոռետեսորեն չեմ վերաբերում»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց Թ. Մանասերյանը:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա տնտեսագետը նկատեց, որ ներդրումների համար կան նախադրյալներ, քանի որ սովորաբար կապիտալը հոսում է այն երկրներ, որտեղ երկու կարեւոր խնդիր կա. «Եթե անգամ օգտակար հանածոներ, կամ տվյալ դեպքում նավթ կամ գազ կա, ապա այս դեպքում անպայման ուշադրություն են դարձնում թե որքանով են երաշխավորված ներդրումները: Այսինքն`պետության հանդեպ վստահության գործոնը շատ կարեւոր է: Այս պարագայում, կարծում եմ` Հայաստանն անում է առաջին քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում`դրանով աշխարհին ներկայանալով որպես քաղաքակիրթ երկիր: Ուզում եմ հավատալ, որ այս ամենը հաշվի կառնեն նեդրողները եւ առաջիկա ամիսներին կարող ենք ոչ միայն Եվրոպայից, այլեւ Չինաստանից ունենալ ներդրողներ, որի գործոնը շատ եմ կարեւորում: Ներդրումների առումով պետք է դիվերսիֆիկացվենք  եւ առաջին  հերթին ուշադրություն դարձնենք ներքին ներդրումներին»,-ասաց տնտեսագետը:

Պետական պարտքի կուտակումը Հայաստանի Հանրապետության համար խիստ վտանգավոր է դարձել. Տնտեսագետ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА